Հտ․ 4 No. 1 (8) (2021)

Հրատարակվել է: 2025-07-07

Articles

  • Articles

    ПСИХОЛОГИЧЕСКАЯ БЕЗОПАСНОСТЬ ЛИЧНОСТИ В ЭПОХУ ГЛОБАЛИЗАЦИИ

    Р. В. Агузумцян , Е. Б. Мурадян
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    В статье рассматривается проблема психологической безопасности личности в связи с процессом глобализации. Предпринимается попытка выявить взаимосвязь между процессами унификации и интеграции (как маркерами глобализации) и их воздействие на личность. Уделяется внимание вопросу о направленности мировоззренческой “трансформа- ции” личности. В рамках глобализации рассматривается ситуация панде- мии, отмечается ее негативное воздействие на человека. Обращается внимание на неизбежность глобализации и ее негативное влияние на пси- хологическую безопасность личности.

    Հղումներ
  • Articles

    ՀԵՔԻԱԹԸ՝ ՈՐՊԵՍ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՆ

    Է․ Վ․ Ասրիյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հեքիաթների վերլուծությունը կարեւորվում է առաջնորդի կերպարի մասին սոցիալական պատկերացումների հետազոտման դիտանկյունից: Հոդվածում ներկայացված է հեքիաթներում առկա երկրի ղեկավարի կերպարի վերաբերյալ նկարագրությունների վերլուծություն: Համարվում է, որ հեքիաթներում առկա օբյեկտների բնութագրիչները կարող են հիմք հանդիսանալ հասուն տարիքում սոցիալական պատկերացումների բո- վանդակությունը ձեւավորելու համար:

    Հղումներ
  • Articles

    ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՄԱՐՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

    Լ. Ն. Բդոյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվում են զինծառայողների սոցիալ-հոգեբա- նական հարմարմանը նպաստող եւ խոչընդոտող գործոնների, նրանց սթրեսակայունության ու բարդ իրավիճակների հաղթահարման, քոփինգ մարտավարությունների հիմնահարցերը: Աշխատանքում վերլուծվում են նաեւ զինծառայողների անձնային այն հատկությունները, որոնք կարեւոր են հարմարման համար: Արտակարգ պայմաններում գործունեության ընթացքում զինծառայողները գտնվում են բազում բացասական գործոնների ազդեցության ներքո։ Ուստի արդյունավետ գործելու համար զինվորին անհրաժեշտ են հատուկ հմտություններ, արտակարգ պայման- ներում գործելու ընդունակություն:

    Հղումներ
  • Articles

    ՇԱԽՄԱՏԻՍՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

    Վ. Ղ. Գեղամյան , Լ. Գ. Արոնյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացված են շախմատիստի անձի հիմնական հոգեբանական առանձնահատկությունները՝ հիմնվելով տեսական մոտե- ցումների, դիտարկումների եւ հարցումների վրա, որոնք անցկացվել են բարձր որակավորում ունեցող շախմատիստների շրջանում: Շախմատա- յին մրցումների՝ բազմամյա դիտարկումների արդյունքում բացահայտվել են նաեւ նոր հոգեբանական գործոններ, որոնք հատուկ պահանջներ են դնում շախմատիստի անձի նկատմամբ: Հոգեկան բազմաթիվ հատկությունների շարքում առանձնացվել են նրանք, որոնք գերակշռում են մեծ եւ պատասխանատու մրցումների ժամանակ: Այսպիսով, սահմանվել են շախմատիստի որոշ անհատական առանձնահատկություններ, որոնք անմիջականորեն ազդում են նրա մրցունակության վրա, մասնավորապես՝ սթրեսակայունություն, կամային ջանքեր, ճանաչողական գործընթացների որակ, հոգեմոտոր ընդունա- կություններ եւ հոգեկան վիճակների վերահսկում: Շախմատիստի անձին ներկայացվող հոգեբանական պահանջների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կոգնիտիվ գործընթացների դրսեւորումները հատուկ եւ կարեւոր դեր են խաղում նրա մրցակցային գործունեության հաջողության մեջ:

    Հղումներ
  • Articles

    ՄԱՅՆԴՖՈՒԼՆԵՍԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐՈՒՄ

    Ա. Խ. Գեւորգյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Մայնդֆուլնեսը` որպես հոգեբանական ինքնակարգավորման մե- թոդ, շարունակում է մնալ տեսական ու փորձարարական հետազոտու- թյունների առարկան, հատկապես արեւմտյան գիտական շրջանակնե- րում։ Սույն հոդվածի խնդիրն է պարզել, թե ինչ մեկնաբանություններ ու սահմանումներ ունի մայնդֆուլնեսը հոգեբանական հայեցակարգերում, ինչ բաղադրիչներից է կազմված։ Ըստ ուսումնասիրության արդյունքնե- րի՝ մայնդֆուլնեսի սահմանումներում հստակեցված չէ մայնդֆուլնես պրակտիկաներ կատարելիս առաջացող գիտակցվածության վիճակը։ Ներկայացված ուսումնասիրությունից կարող ենք առանձնացնել, որ մայնդֆուլնեսի կենտրոնում նպատակաուղղված, ներկա պահին ուղղված եւ առանց քննադատության ուշադրությունն է, որը կենտրոնացվում է զգայական, մտքերի ու հույզերի հոսքին եւ փորձառությանը։ Մայնդֆուլ- նեսը ներկայացվում է նաեւ որպես հմտությունների համախումբ, վիճակ, գործընթաց, որակ, պրակտիկա։

    Հղումներ
  • Articles

    ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՎԱՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՄԱՐՈՒՄԸ ԽԱՂԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ

    Ա. Է. Գևորգյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ամփոփ ներկայացված է ֆուտբոլի մրցավարի գործու- նեության հուսալիությանը վերաբերող շուրջ 10 տարիների գիտահե- տազոտական աշխատանքի արդյունքները: Երկարատեւ աշխատանքի ընթացքում կատարվել է մրցավարի անհատական-հոգեբանական առանձնահատկությունների համալիր ուսումնասիրում: Հետազոտության արդյունքներով բացահայտվել են ֆուտբոլի մրցավարների գործունեու- թյան հուսալիությունն ապահովող հոգեբանական կարեւոր բաղադրա- տարրերը, ինչպես նաեւ մրցավարի մասնագիտական պատրաստության համակարգի կառուցվածքային հոգեբանական որոշ առանձնահատ- կություններ: Ֆուտբոլի մրցավարի գործունեության համալիր ուսումնասիրու- թյունից պարզ դարձավ, որ հոգեբանական հարմարումը ժամանակակից պահանջներին հնարավոր է, սակայն դրա համար հարկավոր է մասնա- գիտական նոր գիտելիքների ձեռք բերում եւ հոգեբանական պատշաճ պատրաստվածություն: Միեւնույն ժամանակ, համաշխարհային փորձից պարզ է դառնում, որ ժամանակակից ֆուտբոլում մրցավարությունն առանց տեխնիկական միջամտության չի կարող լինել անսխալ:

    Հղումներ
  • Articles

    ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՆՁԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ

    Լ․ Ա․ Խաչատրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Մեր կողմից ստորեւ ներկայացված հոդվածը նվիրված է քրեական մշակույթի հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրմանը: Խոսելով քրեական մշակույթի մասին, պետք է ասել, որ դրա ձեւավորման համար եղել են պատմականորեն, մշակութաբանորեն, հասարակագիտորեն, սոցիալական դրսեւորումներով, ինչպես նաեւ իրավական տեսակետից պայմաններ, որոնք, նաեւ պետական կառուց- վածքի եւ պետության գործունեության կամ անգործունեության արդյուն- քում նպաստել են, որ այդ մշակույթը գոյատեւի եւ տարիների ընթացքում դառնա նաեւ հասարակական կյանքի մաս: Անձի վրա ազդեցություն թողնելու տեսակետից, իհարկե, այն առավել շուտ եւ արագ յուրացվում է հատկապես անչափահասների կողմից, վերջիններիս տարիքային առանձնահատկությունների շնորհիվ: Հեռուստատեսությամբ ցուցա- դրվող ագրեսիան, բռնությունը, քրեական որոշակի վարքային դրսեւորումներ ցուցաբերող անձանց հաջողությունները եւ սին ռոմանտիկ կերպարներ քարոզող պատմությունները, անչափահասների կողմից ըն- կալվում են որպես դրական, իսկ համացանցում դրանց անսահման հասանելիությունը հանգեցնում է նրան, որ անչափահասները ստանում են մեծ քանակությամբ տեղեկատվություն քրեական մշակույթի առանձ- նահատկությունների եւ տարրերի մասին: Հոդվածում կատարվել է տեսական վերլուծություն քրեական մշակույթի վերաբերյալ՝ հոգեբանա- կան ազդեցության տեսանկյունից։ Ներկայացվում են նաեւ իրականաց- ված հետազոտության արդյունքները, մի հետազոտություն, որը նպատակ ուներ ուսումնասիրել քրեական մշակույթի բացասական ազդեցությունն անչափահասների վրա: Հետազոտության արդյունքները թույլ են տալիս մեզ եզրակացնելու, որ կա միտում անչափահասների մոտ, իրենց միջանձնային հարաբերություններում կիրառել քրեական ենթամշա- կույթի որոշ արժեքներ եւ նորմեր՝ որպես վարքի ձեւ, որպես հարաբերու- թյունները կարգավորող միջոց: Հատկապես, խոսքը արական սեռի մոտ 59 ընկերական հարաբերությունների, ինչպես նաեւ՝ հակառակ սեռի հետ հարաբերություններ կառուցելու մասին է։

    Հղումներ
  • Articles

    CHARACTERISTIC FEATURES OF APPLICATION OF PSYCHODIAGNOSTIC METHODS IN THE STUDY OF PERSONAL PROTECTIVE MECHANISMS

    M. A. Karapetyan
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    The article describes the protective mechanisms of the person. A reference is made to the inverse relationship between personal growth and defense mecha- nisms. The topicality of the article is closely connected with its essence and aim, e.i. in psychological consultation, especially in the process of studying the protec- tive mechanisms of the person, the characteristic features of psychodiagnostic me- thods should be strictly taken into consideration, aspiring to the accurate methods of psychological estimation in practical therapy to be considered as a rule, rather than an exception to the rules. It is important to receive initial or accurate infor- mation about the visitor’s personal traits and characteristics by means of psycho- diagnostic testing. The model "Big Five", developed by P. Costa and R. McCray, is presented, which nowadays describes personality traits of people most objectively. It is combined with three-factor model ''Dark Triad' that exposes the dark sides of the person. The need for originality and constant improvement of the source ma- terial is also noted. A reference is made to the main characteristics of the psy- chologist or of the highly skilled person, on the basis of which the specialist is authorized to assemble the mosaic of the mental world of the person in front of him and give a positive result.

    Հղումներ
  • Articles

    ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Մ. Պ. Մկրտումյան , Լ. Խ. Սարգսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացվում են 2020 թ.-ի արցախյան պատերազմում վիրավորված զինվորների հետ տարվող հոգեբանական աշխատանքների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, սթրես գործոնների վնասվածքային ազդեցության հոգեֆիզիոլոգիական բնութագրերը: Ըստ վնասվածքի բնույթի տարանջատվում եւ մեկնաբանվում են տարբեր վնասվածքային խմբերին պատկանող զինվորների, հետվնաս- վածքային սթրեսի դրսեւորման առանձնահատկությունները: Գիտականորեն հիմնավորված տեխնոլոգիաների եւ մշակված հանձնարարականների շնորհիվ ապահովվել են պատերազմից տուժածների վերականգ- նողական գործընթացների արդյունավետությունը, ինչպես նաեւ հոգեբանական վերահսկողական աշխատանքների մակարդակը:

    Հղումներ
  • Articles

    ԱՆՁԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿՈՆՏԵՔՍՏՈՒՄ

    Վ․ Ռ․ Պապոյան, Ա. Մ. Զուրաբյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացված է աշխատանքային միջավայրի փոփոխ- ման կոնտեքստում անձի հոգեբանական անվտանգության ապահովման հիմնախնդրի կառուցվածքը։ Մանրամասն մեկնաբանվում են աշխա- տանքային միջավայրում անձի հոգեբանական անվտանգության կառուցվածքային բաղադրիչները եւ անձ-արտաքին միջավայր հակամարտության դիտարկումը մակրո եւ միկրո միջավայրերի սահմաններում։ Տեսական վերլուծության արդյունքում մանրամասն ընդգծվում է հոգեբանա- կան անվտանգության, հոգեբանական առողջության, անձի ուղղվածու- թյան, օբյեկտիվ իրականության սուբյեկտիվ արտացոլման եւ հուզական բաղադրիչի միջեւ կապը` պարզաբանելով վտանգի ձեւավորման հիմքերը։ Աշխատանքային միջավայրի եւ անվտանգության հոգեբանական կողմի հետ զուգահեռներ տանելիս անձնային մակարդակում բացահայտվում են աշխատանքային պայմանների հարաբերական ընդհանրությունները։

    Հղումներ
  • Articles

    ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

    Ս. Հ. Պողոսյան , Վ. Ա. Մեսրոբյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացված են բարձրագույն կրթության հոգեբանա- կան առանձնահատկությունները տարբեր երկրներում։ Նպատակն է ուսումնասիրել կրթության կառավարման հոգեբանական յուրահատկությունները եւ բացահայտել տարբեր երկրների կրթական համակարգերի տարբերությունները եւ ընդհանրությունները: Որպես մեթոդ ընտրել ենք համեմատությունը, իսկ որպես համեմատության չափորոշիչներ առանձնացրել ենք բարձրագույն կրթության աստիճանը, ուսման տեւողությունը, դասախոսի մասնագիտական-հոգեբանական որակները: Նման ուսում- նասիրությունը հնարավորություն կընձեռի բացահայտել տարբեր երկրների դասախոսների մասնագիտական-հոգեբանական որակները, ինչի հիման վրա էլ կարող ենք կազմել դասախոսի հոգեբանական դիմանկարը:

    Հղումներ
  • Articles

    ԿՐՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՁԻ ԿՈԳՆԻՏԻՎ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՎՐԱ

    Դ․ Յու․ Սարգսյան , Ս. Ս. Խաչիկյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվում է անձի կառուցվածքային համակարգում կրոնի ունեցած ազդեցությունը՝ կախված կրոնական հավատի առանձնահատկություններից, գերբնականին տրված բնորոշումներից, անձի սեռատարիքային առանձնահատկություններից եւ ճգնաժամային իրավի- ճակներից։ Ինչպես նաեւ ներկայացված են կրոններում կիրառվող ներազդման մեխանիզմների հոգեբանական մեկնաբանությունները։ Հոդվածի նպատակն է հոգեբանական ներգործության տեսանկյունից վերլուծել կրոնի դերակատարումը ժամանակակից անձի կոգնիտիվ, վար- քային եւ հուզական բաղադրիչներում: Վերլուծության արդյունքում դուրս ենք բերել անձի ձեւավորման վրա կրոնի ազդեցության մի քանի դրույթներ, որոնք ներկայիս փոխակերպվող հասարակությունում եւ մարդկության զարգացման համար բարդ ժամանակաշրջանում կարիք ունեն վերստին ուսումնասիրվելու: Այդ դրույթներից մեկն այն է, որ արժեքային դիրքորոշումները գլխավոր դերն են կատարում վարքաձեւի ընտրության հարցում եւ պայմանավորում են անձնային գործունեության ակտիվության մակարդակը, իսկ կրոնական աշխարհայացքը որոշ դեպքերում վեր է աճում անձնային ինքնության եւ նույնականացման մակարդակից, այն ունակ է դառնալ ընդհուպ ազգային ինքնության ցուցիչ։

    Հղումներ
  • Articles

    ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՐԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ

    Ա․ Ա․ Ստեփանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Համաշխարհային պատմական զարգացումները եւ գլոբալիզացիայի գործընթացները հանգեցնում են փոփոխությունների ժամանակակից հասարակություններում եւ դրանց դինամիկ զարգացմանը։ Այսպես, ձեւավորվում է փոխակերպվող հասարակության դրույթը։ Միեւնույն ժամանակ նշանակալի փոփոխություններ են տեղի ունենում հասարակական համակարգում, որոնք են սոցիալական ոլորտների կառավարման արեւմտյան մոդելների տեղայնացում, միջազգային ինտեգրացիա, պետական կառավարման նոր մոդելների ձեւավորում, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում։ Տեղի ունեցող սոցիալական նշանակալի փոփոխություններն իրենց դրսեւորումներն են գտնում պետական եւ մասնավոր կազմակերպությունների կառավարման գործընթացներում։ Սա հանգեցնում է աշխատանքի կազմա- կերպման առանձնահատկությունների եւ մարդկային ռեսուրսների կառավար- ման գործընթացներում փոփոխությունների։ Ընդունելով աշխատակիցների հոգեբանական առանձնահատկությունները եւ կոմպետենցիաները որպես կազմակերպության կառավարման նշանակալի մաս, մեր կողմից իրականցվել է հետազոտություն՝ բացահայտելու համար անձնային որակների առանձնահատկությունները եւ դրանց փոխկապվածությունը։ Իրականցվել է ղեկավար եւ ոչ ղեկավար անձնակազմի առանձնահատկությունների կոռելյացիոն կապերի վերլուծություն։ Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է անձնակազմի անձնային հոգեբանական որակները, մոտիվացիան եւ հոգեբանական հասունությունը։

    Հղումներ