ՈւՍԱՆՈՂԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ

Հեղինակներ

  • Ն․ Ա․ Հարությունյան Երևանի պետական համալսարան image/svg+xml

DOI:

https://doi.org/10.46991/SBMP/2021.4.2.189

Բանալի բառեր:

hոգեբանական բարեկեցություն,, սոցիալ- հոգեբանական բարեկեցություն,, համախմբվածություն,, հարմարում, բավարարվածություն

Ամփոփում

Հոդվածը նվիրված արդի հոգեբանության կարեւոր հիմնախնդիրներից մեկին՝ ուսանողի բարեկեցության հիմնախնդրին: Աշխատանքում տեսական վերլուծությամբ լուսաբանվում են անձի բարեկեցության մի շարք մոտեցումներ, որտեղ ներկայացվում են բարեկեցության տեսակներն ու դրսեւորման ձեւերը, կառուցվածքն ու առանձնահատկությունները: Հեղինակի կողմից ուսումնասիրվել են մի շարք գործոններ՝ ուսանողի ուսումնական գործունեությամբ բավարարվածությունը, խմբային համախմբվածությունը ու սոցիալական հարմարումը, ինչպես նաեւ այդ գործոնների փոխադարձ կապվածությունը: Տեսական եւ հետազոտական արդյունքների վերլուծության համաձայն, որքան էլ ուսանողական կյանքը ենթարկվում է որոշակի կարգի, կարգավորվում է որոշակի կանոններով եւ նորմերով, ինչը ապահովագրում է սեփական անձը ոչ հաճելի իրադարձություններից, այնուամենայնիվ, ուսանողի հոգեբանական բարեկեցությունը կրթական սոցիալական միջավայրում առավելապես պայմանավորված է հարմարման եւ համախմբման բարձր դրսեւորմամբ, ուսումնական գործունեությունից ուսանողների բավարարվածության բարձր մակարդակով:

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2021-10-02

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Հարությունյան Ն. Ա. (2021). ՈւՍԱՆՈՂԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ. Արդի հոգեբանություն, 4(2 (9), 189-198. https://doi.org/10.46991/SBMP/2021.4.2.189