Հտ․ 3 No. 1 (6) (2020)

Հրատարակվել է: 2020-02-03

Articles

  • Articles

    ՍՐՏԻ ԻՇԵՄԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ԱԽՏՈՐՈՇՎԱԾ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՏԻՊԵՐԻ ԴՐՍեւՈՐՈՒՄՆԵՐԸ ԿՈՐՈՆԱՐ ԱՐՏԵՐԻԱՆԵՐԻ ՍՏԵՆԴԱՎՈՐՈՒՄԻՑ ԵՎ ԱՈՒՐՏՈԿՈՐՈՆԱՐ ՇՈՒՆՏԱՎՈՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ

    Ն․Գ․ Ազատյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Իրականացված հետազոտության նպատակն է գնահատել եւ առանձնացնել «Սրտի իշեմիկ հիվանդություն» ախտորոշում ունեցող անձանց հիվան- դության նկատմամբ հոգեբանական հակազդման տիպերը հետեւյալ երկու խմբերում, որոնցում ներգրավված են կորոնար արտերիաների ստենդավորում եւ աուրտոկորոնար շունտավորում անցած հիվանդները: Չնայած հետազոտվող խմբերում կան բազմաթիվ տարբերություններ, սակայն երկու խմբերում էլ գերակշռող մեծամասնություն են կազմում հակազդման նեւրաստենիկ, ապաթիկ, հիպոխոնդրիկ եւ տագնապային տիպերը: Այսպիսով, հաշվի առնելով հոգեբանական հակազդման տիպերը՝ հոգեբանական միջամտությունը պետք կառուցված լինի հիվանդության ներքին պատկերի փոփոխման եւ անձնային աճին նպաստող ռազմավարության վրա, ներառյալ՝ ինքնագիտակցության բարձրացումը, հիվանդության նկատմամբ վարքի կառուցողական միջոցների եւ հակազդումների ձեւավորումը:

    Հղումներ
  • Articles

    ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ՆԿԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԻՆՔՆԱՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԵՎ ՄԱՐՄՆԻ ԴԻՍՄՈՐՖԻԿ ԽԱՆԳԱՐՄԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԸ

    Տ.Ա. Առաքելյան , Ն.Տ. Վարդանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Տվյալ հետազոտության շրջանակներում մեր նպատակն էր ուսումնասիրել կապը Ֆեյսբուք սոցիալական կայքում նկարների տեղադրման հաճախականության. եւ բնույթի ու ինքնավերաբերմունքի, ինչպես նաեւ մարմնի դիսմորֆիկ խանգարման հավանականության միջեւ վաղ հասունության տարիքում: Հետազոտությանը մասնակցեցին 20-40 տարեկան 60 մասնակից (30 կին եւ 30 տղամարդ): Մեր հետազոտության վարկածը ենթադրու- թյունն էր այն մասին, որ գոյություն ունի կապ Ֆեսյբուք սոցիալական կայքում նկարների տեղադրման հաճախականության եւ բնույթի ու ինքնավերաբերմունքի, ինչպես նաեւ մարմնի դիսմորֆիկ խանգարման հավանականության միջեւ:

    Հղումներ
  • Articles

    ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱԳՆԱՊԱՅՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Ա․Հ․ Ասլանյան, Լ.Ռ. Ավետիսյան , Ն.Զ. Խաչիկյան , Խ.Վ. Գասպարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հետազոտությունը Երեւան քաղաքի ավագ դպրոցներում սովորող 14-15 տարեկան դեռահասների առողջական վիճակի եւ հոգեհուզական վիճակի ու հարմարման առանձնահատկությունների ուսումնասիրմանը նվիրված աշխատանքի մի հատվածն է, որի նպատակն է պարզել նրանց մոտ ագրեսիվության եւ տագնապայնության դրսեւորման առանձնահատկությունները։ Հետազոտությանը մասնակցել են Երեւան քաղաքի ավագ դպրոցներում սովորող 14-15 տարեկան 439 դեռահասներ (250 աղջիկ եւ 189 տղա)։ Ըստ ստացված տվյալների դեռահասների մեծ մասին բնորոշ է միջին մակարդակի ագրեսիվությունն ու տագնապայնությունը, ընդ որում դրանց ցուցանիշների տարբեր մակարդակների միջեւ հայտնաբերվեցին ուղիղ եւ հակադարձ կոռելյացիոն կապեր։ Սակայն ստացված արդյունքները բնութագրում են միայն երեւանաբնակ դեռահասների ագրեսիվության եւ տագնապայնության դրսեւորման առանձնահատկությունները: Մեր կարծի- քով անհրաժեշտություն է զգացվում ընդլայնել հետազոտության ընտրանքը ինչպես տարբեր մարզերի՝ մարզկենտրոնների եւ գյուղերի, այնպես էլ Արցախի միեւնույն տարիքի դեռահասների շրջանում՝ հայ դեռահասների մոտ ագրեսիվության եւ տագնապայնության դրսեւորման առանձնահատ- կությունների համեմատական վերլուծության համար։

    Հղումներ
  • Articles

    ԱՀԿ «ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿՆԵՐ» ՈՒՂԵՑՈՒՅՑԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻվ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

    Ք.Ս. Ավետիսյան , Խ.Վ. Գասպարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Սույն հոդվածում ներկայացված է ԵՊԲՀ-ում ԱՀԿ սկզբունքների իրականացման գործընթացը եւ «Հոգեկան առողջության բացակներ» ծրագրի իրականացման փորձը՝ ներդնելով սկզբունքները եւ թեմաները ուսման տարբեր մակարդակներում. բակալավր, ասպիրանտուրա, կլինիկական օրդինատուրա, շարունակական կրթություն: Մշակվել է նաեւ հետբուհական շարունակական բժշկական կրթության երկու մոդուլ, որոնք արդեն իսկ հաստատվել են համապատասխան ստորաբաժանման կողմից եւ կիրականացվեն ավագ ու միջին որակավորում ունեցող հոգեկան առողջության ոլորտի մասնագետների շրջանում: Ըստ ԱՀԿ ներկայացուցիչների հետ նախնական պայմանավորվածու- թյան, տրվել է «mhGAP Intervention Guide for mental, neurological and substance use disorders in non-specialized health settings (Version 2.0)» ուսում- նական ձեռնարկի հայերեն լեզվով թարգմանության մեկնարկը [10]: ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի հետ համատեղ ծրագիրն ընդգրկվել է առաջնային բուժօգնության օղակի բժիշկների եւ բուժքույրերի դասընթաց- ներում: Ծրագրի շրջանակներում իրականցվող աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Մասնակիցների ավելի քան 85% կողմից տրված գնահատականներն ու արձագանքները եղել են խիստ դրական:

    Հղումներ
  • Articles

    ԱՌՑԱՆՑ ՀՈԳԵԱԽՏՈՐՈՇԻՉ ԹԵՍՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ԴԱՍԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

    Ա.Մ. Զուրաբյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացված են առցանց հոգեախտորոշիչ թեստային համակարգերի նախագծման առանձնահատկությունները եւ ներկայումս առկա խնդիրները, որոնք ուղղված են ոչ միայն վալիդության եւ կառուցման ժամանակ նման համակարգերի ճկունության ապահովմանն, այլ նաեւ անձնական տվյալների ապահովությանը: Տարաբնույթ աղբյուրների վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ ներկայումս գոյություն ունեցող թվային համակարգերը եւ թեստերը բաժանվում են հստակ տարանջատված խմբերի, որոնք ունեն իրենց օգտագործման հստակ ոլորտները եւ կառուցման առանձնահատկությունները: Հիմնվելով կատարված վերլուծության վրա կարելի է եզրակացնել, որ ներկայումս թվային առցանց հոգեախտորոշիչ համակարգերը ունեն ոչ միայն լայն կատարելագործման կարիք, այլ նաեւ հետազոտվող անձի ինքնության հաստատման, մասնագիտական հարմարվածության եւ հատուկ կարիքներ ունեցող անձանց կողմից օգտագործման հարմարվածության խնդիրներ:

    Հղումներ
  • Articles

    ASSESSMENT AND FOLLOW-UP PROCESS IN HOUSING FIRST MENTAL HEALTH CASE MANAGEMENT APPROACH

    D. Zadoorian
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    The application of psychological science in vast majority of interdisciplinary programs becomes all-embracing in the western societies. Nowadays, the word mental health has a broader meaning to it and touches each and every aspect of human life. Consequently, anything that affects our mental well-being can be a subject of general or specific studies to find out the level of its importance and the extent to which it affects the quality of our lives. Most of the government programs provide funding for mental health researches that can improve lives of many members of the society. The following steps of the government can assess how to improve the plans, and in particular, the positive outcome of each program based on the person’s needs. In this descriptive paper, the attempt is to provide some information on needs assessment, planning and follow-up in one of the programs funded by the City of Toronto, which is mainly designed to assist clients with mental health and substance use issues to obtain and maintain housing and get stabilized in their daily life.

    Հղումներ
  • Articles

    ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ

    Հ. Ա. Կեսոյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ժամանակակից հասարակությունում սոցիալական մեդիայի (սոցիա- լական ցանցերի) միջոցով մարդկանց հաղորդակցման եւ տեղեկատվու- թյան փոխանցման գործընթացն աննախադեպ ծավալների է հասել: Հոդվածում վերլուծել ենք այնպիսի բացահայտ եւ թաքնված տեխնիկաներ ու յուրահատուկ հնարներ (տեխնիկական, բովանդակային, պատկերային, եւ այլն), որոնք կիրառվում են սոցիալական ցանցերում` կարծիքների արտահայտման, լայն լսարանի ուշադրությունը գրավելու համար:

    Հղումներ
  • Articles

    ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԴՐԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԾԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ

    Ա. Ա. Հովհաննիսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Արագ փոփոխվող աշխարհում չափազանց կարեւոր է անհատների եւ գործատուների միջեւ կապի կայուն ստեղծումն ու ապահովումը։ Գործատուների փնտրում են այնպիսի աշխատակիցների, որոնք աշխատավայրում կցուցաբերեն աշխատանքային դրական վարք եւ ինքնավստահություն սեփական կարիերայում։ Կարիերայում ինքնավստահ անհատը դիմակայում է խոչընդոտներին, ձգտում է ինքնակրթվել, ինքնաբավ է սեփական կարիերայի ընտրության հարցում, դրսեւորում է առաջ շարժվելու պատրաստակամություն։ Աշխատանքային դրական վարքագիծ դրսեւորող անհատը աշխատավայրում պատրաստակամ է իրականացնել հավելյալ դերակատարություն, ստեղծում է ամուր եւ դրական կապ կազմակերպության եւ թիմակիցների հետ։ Այս ամենը դրական է անդրադառնում թե՛ անհատի, թե՛ կազմա- կերպության եւ թե՛ թիմակիցների վրա՝ ձեւավորելով առողջ աշխատան- քային մթնոլորտ։ Այս հոդվածում անդրադարձել ենք կարիերայում ինքնավստա- հության ձեւավորման, ամրապնդմանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ քննության առել, թե ինչ է հոգեբանական կապիտալը եւ վերջինիս կապն աշխատանքում դրական վարքագծի դրսեւորման հարցում, որը հանդիսանում է հոգեբանության պոզիտիվիստական ուղղության ուսումնասիրման եւ հետազոտման ճյուղերից մեկը։ Հոդվածը նաեւ անդրադարձել է հուզական ինտելեկտին եւ նրա ազդեցությունը կարիերայում ինքնավստահության եւ աշխատանքային դրական վարքագծի վրա։ Գրականության վերլուծության արդյունքում հանգել ենք այն մտքին, որ կա դրական կապ հոգեբանական կապիտալի, աշխատանքային դրական վարքագծի եւ կարիերայում ինքնավստահության միջեւ եւ որ այս ամենի վրա իր կարեւոր ազդեցությունն է թողնում հուզական ինտելեկտը։

    Հղումներ
  • Articles

    ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ (ԲԱՆԿԻ ՕՐԻՆԱԿՈՎ)

    Ս. Վ. Հովհաննիսյան , Մ. Ա. Խոնչանչյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ներկայիս փոփոխվող եւ մրցակցային պայմաններում կազմակերպությունների զարգացման միտումները նոր պահանջներ են ներկայացնում մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) մասնագետներին: Մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթները լիարժեք իրականացնելու նպատակով ՄՌԿ մասնագետները որդեգրել են աշխատակիցների մասնագիտական գնահատում իրականացնելու քաղաքականություն: Եվ քանի որ կազմակերպությունում անձնակազմի մոտիվացիան, արդյունավետ հաղորդակցումն ու բավարարվածության մակարդակը մեծ մասամբ կախված են աշխատակիցների գնահատման գրագետ մոտեցումից եւ գնահատման համակարգի ռացիոնալ գործառնությունից, ներկայումս խիստ հրատապ է դառնում ՄՌ կառավարման գործընթացում գնահատման համակարգի արդյունավետ ինտեգրման հիմնահարցը։ Հոդվածում մանրամասն լուսաբանված են ՄՌԿ համակարգում անձնակազմի գնահատման կիրառական նշանակության եւ ինտեգրման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ ներկայացված են աշխատակիցների մոտիվացիայի եւ աշխատանքով բավարարվածության վրա անձնակազմի մասնագիտական որակների գնահատման ազդեցության առանձնահատկությունները:

    Հղումներ
  • Articles

    ANALYSIS OF FACTORS INFLUENCING ONLINE CONSUMER BEHAVIOUR

    N.S. Hovsepyan
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    The purpose of this article is to discuss what factors influence consumer behavior and the factors, that online customer take into the consideration when purchasing online. For that we analyzed existing literature and went through the online purchasing process and identify the reasons why customers buy online and the barriers for online shopping. After analyzing the literature, we identified that the main factors which consumers take into the consideration are price and convenience. At the same time trust in sellers, and the information they provide, is one of the major issues in the digital environment. Consumers constantly mention the perceived risks associated with using the internet. They believe that there is an additional risk of online fraud and scam.

    Հղումներ
  • Articles

    ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ

    Հ.Վ. Մանուկյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ուսումնասիրված է հաշտարարության սոցիալ-հոգեբանական գործառույթների վերաբերյալ ուսանողների եւ դասախոսների իրազեկվա- ծության աստիճանը, ինչպես նաեւ նրանց վերաբերմունքը հաշտարարների մասնագիտական կոմպետենցիաների վերաբերյալ: Ցույց է տրված, որ հետազոտվողների մեծամասնությունը տեղեկացված չեն հաշտա- րարության (մեդիացիայի) ինստիտուտի դերի եւ գործառույթների մասին: Հայտնաբերված է անվստահության բարձր աստիճան միջնորդության այդ տիպի ինստիտուտի նկատմամբ: Դուրս են բերվել մեդիատորների մասնագիտական կարեւոր կարողությունները եւ հմտությունները, որոնք անհրաժեշտ են արդյունավետ հաշտարարություն իրականացման համար:

    Հղումներ
  • Articles

    РЕСУРСНЫЙ ПОДХОД К ПСИХОЛОГИЧЕСКОМУ КАПИТАЛУ И ОСОЗНАННОЙ САМОРЕГУЛЯЦИИ ЧЕЛОВЕКА

    В.И. Моросанова, Г.М. Аванесян
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Статья посвящена ресурсному подходу к исследованию психологи- ческого капитала и осознанной саморегуляции человека. Основные его положения были сформулированы ранее (В.И. Моросанова, 2014, 2017, 2019), и настоящая статья имеет целью раскрыть ресурсную природу этих важнейших для достижения профессиональных и учебных целей феноменов. В контексте проблемы проанализированы основные аспекты исследования психологического капитала. Сделан вывод о том, что осознанная саморегуляция является метасистемой универсальных и спе- циальных ресурсов человека, позволяющих вносить вклад в продуктивные аспекты достижения целей, а также активизировать резервы психологиче- ского капитала для достижения разнообразных задач жизнедеятельности.

    Հղումներ
  • Articles

    ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕՏԱՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Մ.Պ. Մկրտումյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվում են կենսագործունեության տարբեր պայմաններում դեռահասների հոգեբանական օտարացման երեւույթի դրսեւորումները, սոցիալ-հոգեբանական դետերմինանտները: Բացահայտվել են հոգեբանական օտարացման եւ հոգեբանական անվտանգության կորստի մեխանիզմներն ու դրանցում դիտարկվող վարքային փոփո- խությունների հոգեֆիզիոլոգիական օրինաչափությունները:

    Հղումներ
  • Articles

    ԱՆՁԻ ՍԹՐԵՍԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ՝ ՈՐՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԿԱԼՄԱՆ ԴԵՏԵՐՄԻՆԱՆՏ

    Մ.Կ. Նաղդալյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքի նպատակն է՝ հետազոտել մարդու սթրեսակա- յունության մակարդակի եւ նրա կողմից ժամանակի ընկալման կապը։ Դա իրականացվել է նշված ժամանակահատվածի ընկալումը եւ մարդու սթրեսակայունությունը չափող մեթոդիկաներով։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ սթրեսակայունության անհատական մակարդակը փոխկապակցված է ժամանակի ընկալման հետ, եւ որքան սթրեսակայունությունը բարձր է, այդքան քիչ է սթրեսորի ազդեցությունից հետո փոխվում ժամանակի ընկալումը։

    Հղումներ
  • Articles

    ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԻՊԱԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

    Վ.Ռ. Պապոյան , Տ.Գ. Տոնիկյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ուսումնասիրված են մասնագիտական զարգացման տարբեր փուլե- րում գտնվող միջին օղակի ղեկավարների որոշումների ընդունման տի- պաբանական առանձնահատկություններն ու ռազմավարությունները: Ցույց է տրված «զգոնություն» ռազմավարության նշանակալի դերը կառավարչական գործունեության տարբեր փուլերում: Հայտնաբերված է, որ որոշումների ընդունման գործընթացում հուզական բաղադրիչի կարեւո- րությունը նվազում է, միեւնույն ժամանակ որոշումներ կայացնելիս մեծա- նում է տրամաբանական դատողությունների վրա հիմնված ընտրությունը:

    Հղումներ