ՔՐՈՄԻՏԻ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՔԱՅՆԱՑՄԱՆ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՎԱՆԻ ՕՖԻՈԼԻՏԱՅԻՆ ՀԻՊԵՐԲԱԶԻՏՆԵՐԻ ՊՐՈՏՐՈՒԶԻՎ ԶԱՆԳՎԱԾՆԵՐՈՒՄ

Հեղինակներ

  • Հ․Պ․ Գույումջյան ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն, Հայաստան
  • Շահեն Վ․ Խաչատրյան ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն, Հայաստան
  • Ի․Վ․ Բաղոյան ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2014.48.3.003

Բանալի բառեր:

chromite, segregational and hystermagmatic deposits, protrusive hyperbasites

Ամփոփում

Սևանի օֆիոլիտային գոտու հիպերբազիտային զանգվածներն առաջանում են երկու էտապի ընթացքում: Առաջին էտապում՝ երկրակեղևի ենթակեղևային խորություններում կամ վերին մանթիայում ստրատիֆորմ տիպի դիֆերենցված շերտավոր ինտրուզիվ զանգվածների նման տեղի է ունեցել պերիդոտիտային հալոցքի բյուրեղացումը: Երկրորդ էտապում՝ խորքային բեկվածքներով տեղի է ունեցել կոնսոլիդավցած զանգվածների ներթափանցումը երկրակեղևի վերին հորիզոնները՝ ալպինոտիպ ծալքավորման մեզոզոյան ստրուկտուրաներում: Դունիտ-հարցբուրգիտների շերտավոր և զոլավոր ստրուկտուրաները պրոտրուզիվ ներդրման և ուժգին սերպենտինացման ընթացքում չեն պահպանվել, իսկ քրոմիտների հանքային մարմինները բեկորատվել, մեկուսացվել են միմյանցից և ցրվել տեկտոնացված հիպերμազիտներում: Հիպերբազիտների և զանգվածեղ քրոմիտների հանքանյութերի տեկտոնական բլոկները, որոնք խորքային բեկվածքներով պոկվել և տեղաշարժվել են պրոտրուզիվ ներդրման ընթացքում, ավելի մեծ մարմինների ռելիկտներ են և նրանց տարածական տեղայնացման վերաբերյալ որևէ օրինաչափություն գտնելը գործնականում անհնար է:

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2014-12-08

Թողարկում

Բաժին

Երկաբանություն

Ինչպես մեջբերել

ՔՐՈՄԻՏԻ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՔԱՅՆԱՑՄԱՆ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՎԱՆԻ ՕՖԻՈԼԻՏԱՅԻՆ ՀԻՊԵՐԲԱԶԻՏՆԵՐԻ ՊՐՈՏՐՈՒԶԻՎ ԶԱՆԳՎԱԾՆԵՐՈՒՄ. (2014). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 48(3 (235), 3-11. https://doi.org/10.46991/PYSU:C/2014.48.3.003

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները