1988 Թ. ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՍԵՅՍՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հեղինակներ

  • Սերգեյ Ն․ Նազարեթյան ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածաշրջանային ծառայություն, Երևան, Հայաստան
  • Գրիգոր Գ․ Խաչատրյան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ), Հայաստան
  • Սաթենիկ Գ․ Բակունց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ), Հայաստան
  • Ռուբեն Ա․ Հարությունյան ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Հայաստան
  • Հայկ Ա․ Ղազարյան ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Հայաստան
  • Լյուբա Բ․ Միրզոյան ԵՊՀ երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոն, Հայաստան
  • Հայկ Ա․ Իգիթյան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ), Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.1.001

Բանալի բառեր:

Spitak earthquake, factual data, consequences, response, future tasks

Ամփոփում

1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժը աշխարհի  բազմակողմանի և մանրակրկիտ ուսումնասիրված երկրաշարժերից մեկն է։ Այն ունեցավ ծանր հետևանքներ, և միջազգային հանրությունն աննախադեպ մարդասիրական օգնություն ցուցաբերեց տուժածներին։ Երկրաշարժի առանձնահատկությունների ու ստացված մեծաքանակ փաստական տվյալների ու դրանց վերլուծության արդյունքների, ինչպես նաև հետևանքների, դրանց պատճառների վերաբերյալ գրվել են բազմաթիվ գիտական աշխատանքներ։ Այս ամենը նշանակալի դեր է խաղացել կիրառական սեյսմաբանության և սեյսմիկ պաշտպանության զարգացման գործում։ Հոդվածի հիմնական նպատակն է՝ առանձնացնել կուտակված առավել նշանակալի փաստական տվյալներն ու դրանց վերլուծության արդյունքները, ընդգծել դրանց դերը սեյսմաբանական գիտության զարգացման գործում և նշել հեռանկարային խնդիրները։ Հետազոտության մեթոդաբանությունը հիմնված է փաստական տվյալների կարևորության գնահատման, դրանց վերլուծության արդյունքների, լուծված խնդիրների կարևորության և դրանց հեռանկարների որոշման վրա։ Աշխատանքի արդյունքներն են՝ տրված է Սպիտակի 1988 թ. երկրաշարժի դերը կիրառական սեյսմաբանության և սեյսմիկ պաշտպանության զարգացման գործում; ամենակարևոր փաստական տվյալները առաջին անգամ խմբավորվել են 14 խմբերում; ներկայացվել են լուծված կարևոր խնդիրները։ Առաջարկվում են 7 հեռանկարային գիտական խնդիրներ, որոնք կարող են լուծվել ստացված փաստական տվյալների և վերջին ժամանակների հզոր երկրաշարժերի տվյալների հիման վրա: Նշվում են մի շարք փաստացի տվյալներ և գիտական արդյունքներ, որոնք տարբեր պատճառներով քիչ են հայտնի մասնագետների լայն շրջանակին։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-04-30

Թողարկում

Բաժին

Երկաբանություն

Ինչպես մեջբերել

1988 Թ. ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՍԵՅՍՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ. (2026). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 60(1 (268), 1-16. https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.1.001

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները