ՄԵՂՐԻ ԳԵՏԻ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ԱՎԱԶԱՆԻ ԳԵՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՍԵԼԱՎՆԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հեղինակներ

  • Վլադիմիր Ռ․ Բոյնագրյան ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Հայաստան
  • Անժելա Ա․ Այրիյանց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.1.017

Բանալի բառեր:

basin shape, debris flow hazard, gradient of talweg, lemniscate

Ամփոփում

Մեղրի գետի ավազանի գեոմորֆոլոգիական առանձնահատկությունները (զառիթափ և ուղղաբերձ լանջեր, բազմաթիվ ուղիղ և խորը էրոզիոն ակոսներ, խորը ջրհավաք ձագարներ գետերի վերին հոսանքներում, լեռնային ապարների ինտենսիվ ֆիզիկական հողմահարում լերկ լանջերին ու դրանց վրա փուխր բեկորային նյութի կուտակում, որը սելավների պինդ բաղադրիչ է, գետային ցանցի փետրավոր պատկերի գերակշռություն, բոլոր վտակների զառիթափ թալվեգները՝ 119,0–194,5 մ/կմ2-ի սահմաններում, որը ապահովում է ջրային հոսքի մեծ էներգիա և այլն) որոշում են դրա բարձր սելավավտանգությունը՝ յուրաքանչյուր 1–3 տարի (երբեմն մինչև 8 տարի) սելավների հաճախականությամբ: Առաջին անգամ հաշվարկվել են Մեղրի գետի խոշորագույն վտակների ավազանների ձևաչափական գործակիցները (լեմնիսկատներ, բաժանարար գծի երկարության փոփոխություն, երկարացում և ընդարձակելիություն, ինչպես նաև հարաբերական ձև) և ցույց է տրվել դրանց առանձնահատկությունների ազդեցությունը սելավավտանգության վրա:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-04-30

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ՄԵՂՐԻ ԳԵՏԻ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ԱՎԱԶԱՆԻ ԳԵՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՍԵԼԱՎՆԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ. (2026). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 60(1 (268), 17-30. https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.1.017

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները

1 2 > >>