ՔԱՄՈՒ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԻԲԻՐԻ ՆԵՐՔՆՈԼՈՐՏՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.2.227Բանալի բառեր:
wind speed, upper-air sounding data, troposphereԱմփոփում
Հոդվածում ուսումնասիրվում են Արևմտյան Սիբիրում քամու արագության փոփոխությունների ֆիզիկական, աշխարհագրական և կլիմայական պայմանները: Ներքնոլորտում (տրոպոսֆերայում) քամու ուղղությունը և արագությունը մթնոլորտային շրջանառության և տարածքի տարածաշրջանային առանձնահատկությունների ազդեցության արդյունք են: Փոփոխականության միտումները տարբերվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Քամու ռեժիմի փոփոխությունը կարող է վկայել ճառագայթային հաշվեկշռի փոփոխության մասին, որն ուղեկցվում է ուսումնասիրվող տարածաշրջանի վրա մթնոլորտային ճնշման սյան փոփոխությամբ։ Աշխատանքում ներկայացվում է Արևմտյան Սիբիրի ներքնոլորտում քամու արագության բազմամյա փոփոխությունը։ Վերլուծվել են Արևմտյան Սիբիրի չորս կայանների ("Ալեքսանդրովսկոյե", "Բարաբինսկ", "Նովոսիբիրսկ" և "Կոլպաշևո") երկրի և 850, 700, 500 և 300 հՊա ստանդարտ իզոբար մակերևույթների տվյալները 1975–2020 թթ․ համար։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ժամանակային փոփոխությունը սինխրոն է ներքնոլորտի բոլոր շերտերում և պայմանավորված է մակրորջանառական գործընթացների տատանումներով։ Բոլոր կայաններում բոլոր մակարդակներում դիտվում է քամու արագության նվազման միտում։ Ավելին, Արևմտյան Սիբիրի հյուսիսային մասում քամու արագության նվազումը վիճակագրորեն նշանակալի է ամբողջ ներքնոլորտում։ Հյուսիսային տարածաշրջանում քամու արագությունն ավելի զգալիորեն նվազել է 850–700 հՊա բարձրություններում, քան հարավայինում։ Երկրի մակերևույթին և ներքնոլորտում քամու արագության կոռելյացիայի գործակիցները մեծ են և վիճակագրորեն նշանակալի՝ առնվազն 99% հավանականությամբ դիտարկվող երեք կայաններում։ Հյուսիսային լայնություններում ներքնոլորտային քամու արագության նվազումը կարող է կապված լինել կլիմայի շարունակական տաքացման հետ, որը հատկապես նկատելի է հյուսիսային շրջաններում, ինչը հանգեցրել է Արևմտյան Սիբիրի հյուսիսային և կենտրոնական տարածաշրջանների միջև ճնշման գրադիենտների նվազմանը։ Արևմտյան Սիբիրի հարավային մասում քամու արագության նվազումն ավելի ցայտուն է արտահայտված երկրի մակերեևույթի մոտ։ Քամու արագության նման փոփոխականությունը կարող է ազդել ուսումնասիրվող տարածքում կլիմայի փոփոխության վրա։
Ներբեռնումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.