ԵՐԿԱԹԻ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/PYSUC.2004.38.2.141Բանալի բառեր:
Haghartsin deposit, slope of the mountain Maylekh, Lightning-Sword, David of Sasun, magnetite oreԱմփոփում
Մեր կողմից կատարված դաշտային աշխատանքների ժամանակ հայտնաբերվել, նկարագրվել ե տեղադրվել են քարտեզի վրա ավելի քան 200 մետաղային խարամների կուտակումներ, հնամենի հանքային բովանցքեր, հանքախցեր և այլ շահագործողական լեռնային փորվածքներ: Այդ ոաումնասիրությունները և գրականության տվյալները հնարավորություն են տալիս անել հետևյալ եզրակացությունները: Խարամների, հանքային բեկորների և Հաղարծինի հանքավայրի տիպի մագնետիտային ավազաքարերի արմատական ելքերի հայտնաբերումը Մարցիգետ (Ալավերդու շրջան), Գետիկ (Իջևանի շրջան) գետերի ավազանում, Մայմեխ լեռան լանջին, Սեմյոնովի լեռնանցքում և այլուր բավականաչափ ընդարձակում է մագնետիտային ավազաքարերի հանքավայրերի նոր խոշոր կուտակումների հայտնաբերման հեռանկարները: Հին ժամանակներում հանքավայրի մասշտաբները կարևոր չեն եղել պահանջարկի տեսանկյունից: Սակայն անհրաժեշտ են եղել բարձր պարունակությունները, տեղադրվածությունը մարդու համար մատչելի տեղերում և անտառի առկայությունը (փայտածուխի համար): Հայտնաբերված հանքա-մշակման և մետաղաձուլման տեղերը, որպես կանոն, մոտ են եղել իրար, ինչը և կարելի է դիտել որպես հանքավայրերի որոնման անուղղակի չափանիշ: Սեր պարտկերացմամբ կապ գոյություն ունի երկաթի ստացման գյուտի և հայկական ժողովրդական "Սասունցի Գավիթ" էպոսի "Թուր-կեծակի"-ի միջև:
Հղումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.