Հտ․ 38 No. 2 (204) (2004)

Հրատարակվել է: 2004-04-30

Երկաբանություն

  • Երկաբանություն

    "ՀԱՆՔԱՅԻՆ ՋՈՒՐ" ՍՈՂԱՆՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Մ․ Ա․ Գրիգորյան, Ա․ Ս․ Սարդարյան, Գ․ Վ․ Մարկոսյան, Վ․ Պ․ Վարդանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում քննարկվում է "Հանկաին ջուր" սողանքային մարմնի վրա բարդ երկրաֆիզիկական ուսումնասիրությունների մեթոդաբանության և տեխնիկայի ընտրությունը՝ դրա ինժեներաերկրաբանական կառուցվածքն ու դինամիկան ուսումնասիրելու համար: Առաջարկվող երկրաֆիզիկական մեթոդների հավաքածուն հնարավորություն տվեց որոշել սողանքային մարմնի տարրերը և ժամանակի ընթացքում հետևել դինամիկ գործընթացներին:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՈՍԿԻ-ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՆՄՈՒՇԱՐԿՍԱՆ ՕՊՏԻՄԱԼ ՑԱՆՑԸ

    Ք․ Ա․ Բաղդասարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    ՀՀ Սյունիքի մարզում գտնվող Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը ներկայացված է 100-500 մ տարածման, 0,3-0,5 մ միջին հզորության երակայի մարմիններով: Հանքավայրը հետախուզվել է 600, 700, 780, 820 և 860 մ հորիզոններում՝ ստորգետնյա լեռնային փորվածքներով և հորատանցքերով: Նմուշարկումը իրականացվել է ակոսային և հանուկային եղանակներով, ընդ որում լեռնային փորվածքներում ակոսային նմուշների միջև հեռավորությունը կազմել է 4 մ։ Նմուշարկման ցանցի նոսրացումը կատարվել է մաթեմատիկական վիճակագրության տարրական բանաձևերի հիման վրա: Ստացված արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ նմուշարկման միջակայքը կարելի է հասցնել մինչև 12 մ՝ ապահովելով հանքավայրի արդյունաբերական ճիշտ գնահատման սկզբունքը:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԵՐԿԱԹԻ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    Ս․ Ե․ Գոգինյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Մեր կողմից կատարված դաշտային աշխատանքների ժամանակ հայտնաբերվել, նկարագրվել ե տեղադրվել են քարտեզի վրա ավելի քան 200 մետաղային խարամների կուտակումներ, հնամենի հանքային բովանցքեր, հանքախցեր և այլ շահագործողական լեռնային փորվածքներ: Այդ ոաումնասիրությունները և գրականության տվյալները հնարավորություն են տալիս անել հետևյալ եզրակացությունները: Խարամների, հանքային բեկորների և Հաղարծինի հանքավայրի տիպի մագնետիտային ավազաքարերի արմատական ելքերի հայտնաբերումը Մարցիգետ (Ալավերդու շրջան), Գետիկ (Իջևանի շրջան) գետերի ավազանում, Մայմեխ լեռան լանջին, Սեմյոնովի լեռնանցքում և այլուր բավականաչափ ընդարձակում է մագնետիտային ավազաքարերի հանքավայրերի նոր խոշոր կուտակումների հայտնաբերման հեռանկարները: Հին ժամանակներում հանքավայրի մասշտաբները կարևոր չեն եղել պահանջարկի տեսանկյունից: Սակայն անհրաժեշտ են եղել բարձր պարունակությունները, տեղադրվածությունը մարդու համար մատչելի տեղերում և անտառի առկայությունը (փայտածուխի համար): Հայտնաբերված հանքա-մշակման և մետաղաձուլման տեղերը, որպես կանոն, մոտ են եղել իրար, ինչը և կարելի է դիտել որպես հանքավայրերի որոնման անուղղակի չափանիշ: Սեր պարտկերացմամբ կապ գոյություն ունի երկաթի ստացման գյուտի և հայկական ժողովրդական "Սասունցի Գավիթ" էպոսի "Թուր-կեծակի"-ի միջև:

    Հղումներ