ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԹԹՈՒՋՈՒՐ–ՃԱՄԲԱՐԱԿ ՊՂՆՁԻ ԵՐԵՎԱԿՄԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՀԱՆՔԱՅՆԱՑՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԹՈՒՅԼ ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Հեղինակներ

  • Գ․Վ․ Մարկոսյան ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոն, Հայաստան
  • Ս․Ն․ Սիմոնյան ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2018.52.3.151

Բանալի բառեր:

complex of geophysical methods, statistical analysis, identification of anomalies

Ամփոփում

Աշխատանքում բերված է երկրաֆիզիկական տարբեր մեթոդներով տարանջատված թույլ անոմալիաների համատեղ վերլուծությունները՝ վիճակագրական մեթոդներով և դրանց կապի բացահայտումը հանքայնացումների հետ: Թթուջուր–Ճամբարակ պղնձի երևակման տեղամասում իրականացվածբմագնիսահետախուզական, բնական էլեկտրական դաշտի և ուղղաձիգ էլեկտրական զոնդավորման մեթոդներով ստացված տվյալները, գնահատվել են որպես նորմալ և լոգնորմալ բաշխման օրենքների օրինաչափություններին ենթարկվող պատահական մեծությունների համախումբ: Վիճակագրական վերլուծություններով բացահայտված անոմալիաներ համարվել են հանույթի այն տեղամասերը, որտեղ օրինաչափորեն կուտակված են այն կետերը, որոնցում գրանցված արժեքներն ամենաանհավանականն են տվյալ բաշխման համար: Նույն տեղամասում տարբեր մեթոդներով առանձնացված թույլ անոմալիաների առկայությունը հնարավորություն է տալիս վստահորեն խոսել տվյալ տեղամասում այդ անոմալիաներն առաջացնող հանքայնացված մարմինների առկայության մասին:

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2018-12-17

Թողարկում

Բաժին

Երկաբանություն

Ինչպես մեջբերել

ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԹԹՈՒՋՈՒՐ–ՃԱՄԲԱՐԱԿ ՊՂՆՁԻ ԵՐԵՎԱԿՄԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՀԱՆՔԱՅՆԱՑՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԹՈՒՅԼ ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. (2018). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 52(3 (247), 151-159. https://doi.org/10.46991/PYSU:C/2018.52.3.151

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները