Հտ․ 52 No. 3 (247) (2018)

Հրատարակվել է: 2018-12-17

Երկաբանություն

  • Երկաբանություն

    ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԹԹՈՒՋՈՒՐ–ՃԱՄԲԱՐԱԿ ՊՂՆՁԻ ԵՐԵՎԱԿՄԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՀԱՆՔԱՅՆԱՑՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԹՈՒՅԼ ԱՆՈՄԱԼԻԱՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

    Գ․Վ․ Մարկոսյան, Ս․Ն․ Սիմոնյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում բերված է երկրաֆիզիկական տարբեր մեթոդներով տարանջատված թույլ անոմալիաների համատեղ վերլուծությունները՝ վիճակագրական մեթոդներով և դրանց կապի բացահայտումը հանքայնացումների հետ: Թթուջուր–Ճամբարակ պղնձի երևակման տեղամասում իրականացվածբմագնիսահետախուզական, բնական էլեկտրական դաշտի և ուղղաձիգ էլեկտրական զոնդավորման մեթոդներով ստացված տվյալները, գնահատվել են որպես նորմալ և լոգնորմալ բաշխման օրենքների օրինաչափություններին ենթարկվող պատահական մեծությունների համախումբ: Վիճակագրական վերլուծություններով բացահայտված անոմալիաներ համարվել են հանույթի այն տեղամասերը, որտեղ օրինաչափորեն կուտակված են այն կետերը, որոնցում գրանցված արժեքներն ամենաանհավանականն են տվյալ բաշխման համար: Նույն տեղամասում տարբեր մեթոդներով առանձնացված թույլ անոմալիաների առկայությունը հնարավորություն է տալիս վստահորեն խոսել տվյալ տեղամասում այդ անոմալիաներն առաջացնող հանքայնացված մարմինների առկայության մասին:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԼԻՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ (ՁՈՐԱՀԷԿ-ի սողանքի օրինակով)

    Մ․Ա․ Գրիգորյան, Գ․Վ․ Մարկոսյան, Ե․Ս․ Մանուկյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկված են համալիր երկրաբանական, գեոմորֆոլոգիական, երկրաֆիզիկական մեթոդների ընտրության հարցերը, կապված ինչպես սողանքային երևույթների ուսումնասիրման արդյունավետության բարձրացման, սողանքային մարմնի տարածական սահմանների նկարագըրման և քարտեզագրման, այնպես էլ ժամանակի մեջ սողքի դինամիկային հետևելու և կանխատեսումներ կատարելու հետ:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԱՏՀ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԼԻՆԵԱՄԵՆՏՆԵՐԻ ԵՎ ՕՂԱԿԱՁԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՓՈՐՁԸ (արևելյան Վայքի օրինակով)

    Ս․Ա․ Նահապետյան, Ռ․Ս․ Մովսեսյան, Ա․Լ․ Գյուրջյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում դիտարկված է աշխարհագրական տեղեկատվական համակարգի (ԱՏՀ) կիրառման փորձը մակերևույթի վրա թույլ արտահայտված լինեամենտների և օղակաձև կառույցների վերծանման համար: Վերջիններիս առանձնացումն ունի որոշիչ նշանակություն տարբեր կարգերի հանքային միավորների՝ հանքային հանգույցներ, դաշտեր և հանքավայրեր, հիմնավորված առանձնացման համար, ինչը նպաստում է երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Իրականացված հետազոտությունների արդյունքները թույլ տվեցին նորովի ներկայացնել ուսումնասիրված տարածքի կառուցվածքային առանձնահատկությունները:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՃՆՇՈՒՄԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

    Ա․Ա․ Հակոբյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Գայ-Հայկաշենի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրը գտնվում է Արարատյան դաշտի Մեծամոր–Հրազդան գետերի միջև, որտեղ կուտակված են բարձրորակ քաղցրահամ ջրերի պաշարներ: Վերջին 2 տասնամյակում նշված տեղամասում տարերային զարգացում է ստացել ձկնաբուծությունը, որի կարիքների համար հորատվել են հարյուրավոր հորատանցքեր: Արդյունքում կրճավել են ստորերկրյա ջրերի բնական պաշարները և շարունակաբար վատթարանում է ջրի որակը: Աշխատանքում կատարվել է ուսումնասիրվող տարածքի ջրաերկրաբանական պայմանների փոփոխությունների վերլուծություն և արվել են առաջարկություններ:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ՏԵԿՏՈՆԱՊԵՍ ԱԿՏԻՎ ԲԼՈԿՆԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՈՒՄԸ ԵՎ ԽԶՎԱԾՔՆԵՐԻ ՍԵՅՍՄԱՏԵԿՏՈՆԱԿԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՏԵԿՏՈՆԱԵՐԿՐԱՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՍԵՅՍՄԱԲԱՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐՈՎ

    Ռ․Ս․ Սարգսյան, Կ․Ս․ Ղազարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում իրականացվել է տեկտոնաերկրաձևաբանական վերլուծություն ՀՀ տարածքի բլոկների տեկտոնական ակտիվության ուսումնասիրման նպատակով: Այդ վերլուծության միջոցով առանձնացվել են առավել ակտիվ և պասիվ բլոկային միավորները: Ուսումնասիրվել է բլոկների տեկտոնական ակտիվության և սեյսմիկության միջև եղած կապը, որի արդյունքում բացահայտվել են տարբեր մեծության սեյսմիկ իրադարձությունների կենտրոնացման ընդհանուր օրինաչափություններ պայմանավորված՝ միջբլոկային տեկտոնական որոշակի իրավիճակներով: Բլոկների տեկտոնական ակտիվության տարբերության հիման վրա իրականացվել է խզվածքների տարբեր սեգմենտների սեյսմատեկտոնական պոտենցիալի որակական գնահատում:

    Հղումներ

Աշխարհագրություն

  • Աշխարհագրություն

    ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ, ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԴԵԲԵԴԻ ԳԵՏԱՎԱԶԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

    Վ․Գ․ Մարգարյան, Թ․Գ․ Վարդանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում վերլուծվել և գնահատվել է Դեբեդի գետավազանային համակարգում ջրային ռեսուրսների օգտագործման, մակերևութային ջրերի աղտոտվածության ներկա վիճակը, քննարկվել է ջրային ռեսուրսների վրա անթրոպոգեն ճնշումները, վերլուծվել և պարզվել է ոլորտի գերակա խնդիրները, առաջադրվել է ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և պահպանման մեխանիզմներ:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԵՐԻ ՄԱՐԴԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐ

    Վ․Ա․ Պոտոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում տրվել է ՀՀ սահմանամերձ տարածքներում գյուղական բնակավայրերի բացարձակ բարձրությունների, մշակելի հողատարածքների մեծությունների, մոտակա սպասարկման կենտրոնից ունեցած տարածական և ժամանակային հեռավորությունների և գյուղերի մարդաքանակի միջև կոռելյացիոն կապի վերլուծություն: Բնակավայրերի տրանսպորտա-աշխարհագրական դիրքի վերլուծության միջոցով կարևորվել է նաև սահմանամերձ տարածքներում գյուղական տարաբնակեցման տարածքային կառուցվածքի տարածաշրջանային տարբերությունների և առանձնահատկությունների բացահայտումը:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ, ԼԵՌՆԱՅԻՆ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

    Վ․Ա․ Պոտոսյան, Ա․Ռ․ Ավագյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվել են ՀՀ սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային տարածքների տարաբնակեցման աշխարհագրական հետազոտման հիմնահարցերը: Կարևորվել է այդպիսի տարածքների բնակեցվածության, բնակչության և բնակավայրերի տեղաբաշխման համաչափության, ցրվածության, տարաբնակեցման տարածքային կառուցվածքի, շարժընթացի, բնակավայրերի մարդաքանակի, ժողովրդագրական իրավիճակի և առկա հիմնախնդիրների, ինչպես նաև տարաբնակեցման տարածքային կառուցվածքի և վարչատարածքային բաժանման փոխազդեցության հարցերը:

    Հղումներ

Կարճ հաղորդագրություններ