ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
(լողալու համար ջրի պիտանիության վերլուծություն)
DOI:
https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.482Բանալի բառեր:
Hrazdan River, ecosystem services, recreation, E. coli, saprophytic bacteriaԱմփոփում
Հրազդան գետը Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասի ամենամեծ ջրային ուղին է: Գետը հոսում է մայրաքաղաք Երևանով, և նրա ջրհավաք ավազանում ապրում է ՀՀ բնակչության ավելի քան 60%-ը: Այսպիսով, ջրօգտագործման հնարավորությունների բազմազանության ուսումնասիրությունը մեծ գիտական և գործնական նշանակություն ունի: Լողը որպես հանգստի տեսակ մշակութային էկոհամակարգի ամենակարևոր ծառայություններից մեկն է: Դրա ներուժը գնահատելու համար 2023 թվականին իրականացվել է ջրի մանրէաբանական ուսումնասիրություն: 16 դիտարկման կետերում որոշվել են կոլիի ինդեքսը և սապրոֆիտ բակտերիաների քանակական կազմը: Հանգստի նպատակով օգտագործվող ջրերի համար սահմանված նորմերը չեն գերազանցել միայն Սոլակ և Արգել դիտարկման կետերում, ինչպես նաև Մարմարիկ վտակում և Ծաղկաձոր քաղաքով հոսող Բջնի գետի վերին հոսանքներում:
Հղումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.