ՏԱՐԲԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԽՈՆԱՎԱՑՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԳԵՏԵՐԻ ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՎՐԱ
DOI:
https://doi.org/10.46991/PYSUC.2026.SI1.013Բանալի բառեր:
gions, humidification, average annual precipitation, air temperature, transformation, runoffԱմփոփում
Ներկայացվում է Բելառուսի տարբեր տարածաշրջաններում և չորային Թարիմ նահանգի (Չինաստան) գետերի հոսքի վրա խոնավության ազդեցության ուսումնասիրությունը: Ուսումնասիրության օբյեկտներն են Բելառուսի տարբեր խոնավության մակարդակներով երեք հիդրոլոգիական շրջանները՝ խոնավ (Արևմտյան Դվինա), չափավոր խոնավ (Նեման) և չոր (Արևմտյան Բուգ), ինչպես նաև Թարիմ գետի անապատային գոգավորություն: Կլիմայի խոշորամասշտաբ տաքացումը հանգեցնում է օդի տարեկան միջին ջերմաստիճանի համատարած բարձրացմանը։ Տեղումների քանակի նվազման ընդհանուր ֆոնին (բացառությամբ Արևմտյան Բուգ տարածաշրջանի), դիտվում է գետերի տարեկան միջին շախսի նվազում։ Արևմտյան Դվինա տարածաշրջանում տեղումների տարեկան քանակի զգալի աճը հանգեցնում է տարածաշրջանի գլխավոր գետի ջրի տարեկան միջին ծախսի աննշան աճի։ Տաքացման ժամանակահատվածում տեղումների քանակի նվազման և օդի միջին ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ դիտվում է ջրի տարեկան միջին ծախսի նվազման միտում։ Ստացվել են 1980-1922 թթ․ շրջանում օդի ջերմաստիճանի, 1960-2014 թվականների շրջանում տեղումների միտումների տվյալներ, ինչպես նաև ջրի տարեկան միջին ծախսերի և օդի տարեկան միջին ջերմաստիճանի ու տեղումների քանակի միջև կապի կոռելյացիայի գործակիցներ 1960-2014 թթ․ շրջանի համար։ Ամենասերտ կապը դիտվում է ուսումնասիրված գետերի տարեկան միջին շախսի և ջրահավաք ավազանում տեղումների քանակի միջև։ Թարիմ գետի ավազանը տիպիկ ներքին չորային գետավազան է, որտեղ ջրային ռեսուրսների ձևավորումն ունի տարածաշրջանային առանձնահատկություններ: Նվազագույն տեղումները և մեծ գոլորշացումը որոշում են ավազանի չորային պայմանները։ Ջրի հոսքը ապահովվում է ավազանը շրջապատող ձյան և սառցադաշտերի հալման միջոցով։ Գլոբալ և տարածաշրջանային կլիմայի փոփոխության ընդհանուր փոփոխականության ֆոնին, 1990 թվականից ի վեր դիտվում է տարեկան միջին տեղումների նվազման միտում՝ հասնելով 1945-1950 թվականներին դիտված նվազագույնին։ Միջին և ստորին հոսանքներում ջրի անբավարար հոսքի պատճառով, Թարիմ գետը ենթարկվում է ամառային հորդացումների՝ նվազագույն հոսքի և մակերևութային ջրերի պակասի պատճառով։ Նկատվում է հոսքի ռեժիմի կտրուկ տատանումներ: Գետավազանների խոնավության նվազման և չորության աճման հետ մեծանում է հոսքի փոփոխականությունը, նկատվում է դրա տարեկան միջին արժեքների նվազման և էքստրեմալ հիդրոլոգիական երևույթների հաճախականության մեծացման միտում։
Ներբեռնումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.