ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ԱՎԱԶԱՆԻ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻԴՐՈԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/PYSUC.2026.SI1.033Բանալի բառեր:
Debed River Basin, problems water-ecological, water quality, mining activities, heavy metalsԱմփոփում
Ջրային օբյեկտների պաշտպանությունը աղտոտումից և սպառումից ներկայումս մնում է շրջակա միջավայրի կառավարման և գետավազանի զարգացման համակարգի ամենակարևոր գեոէկոլոգիական խնդիրներից մեկը: Աշխատանքի նպատակն է որոշել քննարկվող տարածքի ջրային մարմինների որակը տվյալ ժամանակում և տվյալ վայրում, գնահատել հանքարդյունաբերության ազդեցությունը ջրի որակի վրա: Աշխատանքում ուսումնասիրվում են Դեբեդ գետի ավազանի մակերևութային ջրային օբյեկտների ջրաէկոլոգիական առանձնահատկությունները և դրանց խնդիրները՝ հաշվի առնելով հանքարդյունաբերության ազդեցությունը: Դեբեդ գետը Հայաստանի ամենակարևոր գետերից մեկն է: Աշխատանքում օգտագործվել են տվյալների վիճակագրական վերլուծության, հիդրոլոգիական հաշվարկման, ինչպես նաև մշակման, համեմատության և հակադրման, աշխարհագրական տեղեկատվություն, ArcGIS և այլն մեթոդներ։ Պարզվել է, որ Դեբեդ գետի ավազանի ջրերի վրա ճնշման հիմնական աղբյուրներն են՝ մետաղների արդյունահանումը (ցրված և ոչ կետային աղտոտում), չմաքրված կեղտաջրերից կետային աղտոտումը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը: Արդյունքները ցույց են տվել, որ Դեբեդ գետի ջրհավաք ավազանում բազմաթիվ գետերի տարբեր հատվածներ աղտոտված են հանքարդյունաբերական գործունեությունից առաջացող տարբեր ծանր մետաղներով, ինչը բացասաբար է անդրադառնում մակրոզոոբենթոսի զարգացման վրա և ներկայացնում է ռիսկ մարդու առողջության համար հատկապես այն տարածքներում, որտեղ ջուրն օգտագործվում է խմելու նպատակներով: Ստացված արդյունքներն ունեն կարևոր գիտական և գործնական նշանակություն. դրանք կարող են օգտագործվել որպես Դեբեդ գետի ավազանի ներկայիս վիճակի բնապահպանական-տնտեսական ուսումնասիրությունների համապարփակ վերլուծության հիմք։
Ներբեռնումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.