ՌԵԳԻՈՆԱԼ ԴԵՍՏԻՆԱՑԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅՆԱՑՈՒՄԸ
DOI:
https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.1.112Բանալի բառեր:
tourism destination, destination management organization (DMO), sustainable tourism, DMO models, regional DMOԱմփոփում
Հոդվածում դիտարկվում են ռեգիոնալ դեստինացիաների (զբոսաշրջային) կառավարման կազմակերպությունների (ԶԴԿԿ) մոդելների հայեցակարգային հիմքերը և կառավարման մարտահրավերները։ Զբոսաշրջային դեստինացիայի կառավարումը ներկայացվում է որպես համակարգային գործընթաց, որը ներառում է փոխկապակցված գործողություններ՝ ուղղված զբոսաշրջային տարածքների կայուն զարգացման և մրցունակության ապահովմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում զբոսաշրջության կառավարման ռեգիոնալ մակարդակին՝ որպես ազգային և լոկալ մակարդակների միջև միջանկյալ կառավարման օղակի։ Հոդվածում ներկայացվում են ռեգիոնալ ԶԴԿԿ-ների հիմնական ռազմավարական ու բովանդակային գործառույթները և վերլուծվում է դրանց դերը շահակիցների համագործակցության կազմակերպման և զբոսաշրջության զարգացման գործընթացների համակարգման մեջ։ Քննարկվում են ռեգիոնալ ԶԴԿԿ-ների երկու հիմնական կազմակերպչական մոդելները՝ համայնքային ու կորպորատիվ։ Հոդվածում առանձնացվում են այդ մոդելներին բնորոշ կառավարման հիմնական մարտահրավերները՝ հատկապես քաղաքական և ֆինանսական կախվածությունները, որոնք կարող են ազդել կազմակերպությունների գործունեության արդյունավետության և երկարաժամկետ կայունության վրա։ Նշվում է, որ անկախ ինստիտուցիոնալ տարբերություններից՝ ռեգիոնալ ԶԴԿԿ-ները բախվում են համանման կառուցվածքային խնդիրների, որոնց հաղթահարումը պահանջում է պետական կառույցների և զբոսաշրջային ձեռնարկությունների միջև հավասարակշռված համագործակցություն։ Միաժամանակ ընդգծվում է, որ այդ մարտահրավերների դրսևորումները կարող են տարբեր լինել՝ կախված երկրի կառավարման համակարգից (դաշնային, ունիտար), սոցիալ-մշակութային առանձնահատկություններից և տնտեսական զարգացման մակարդակից։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.