ՔԱՂԱՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Հեղինակներ

  • Տիգրան Ա․ Սարգսյան ԵՊՀ սերվիսի ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.1.127

Բանալի բառեր:

system of urban services, sustainable urban development, sustainable development of urban services, urban sustainability

Ամփոփում

Բուռն ուրբանիզացման գործընթացները և քաղաքային բնակչության շարունակական աճն ամբողջ աշխարհում մեծացնում են ճնշումը քաղաքային համակարգերի և ծառայությունների վրա։ Արդյունավետ, հասանելի և էկոլոգիապես անվտանգ քաղաքային ծառայությունների ապահովումը դարձել է կյանքի որակի պահպանման և կայուն քաղաքների ձևավորման կարևոր նախապայման։ Քաղաքային ծառայությունների համակարգը (ներառյալ տրանսպորտը, կոմունալ ծառայությունները, թափոնների կառավարումը և այլն) առանցքային դեր ունի քաղաքներում տնտեսական արդյունավետության ու զարգացման, սոցիալական հավասարության և բնապահպանական հավասարակշռության ապահովման գործում։ Այս համատեքստում կայունությունը պահանջում է հավասարակշռված մոտեցում՝ ի մի բերելով ու համակարգելով շրջակա միջավայրի պահպանությունը, տնտեսական արդյունավետությունը, սոցիալական ներառականությունն ու արդյունավետ կառավարումը։ Միևնույն ժամանակ, քաղաքային բնակավայրերը բախվում են մի շարք փոխկապակցված խնդիրների՝ շրջակա միջավայրի աղտոտում, մաշված ու հնացած ենթակառուցվածքներ, ծառայությունների անհավասար հասանելիություն, ինստիտուցիոնալ թույլ համակարգում և այլն։ Այս խնդիրների լուծումը պահանջում է համակցված պլանավորում, «խելացի» տեխնոլոգիաների կիրառում, ինչպես նաև զարգացման ներառական ու երկարաժամկետ քաղաքականության մշակում։ Տվյալ հոդվածն ուսումնասիրում է քաղաքային ծառայությունների կայուն զարգացման գործընթացը՝ վերլուծելով դրա տեսական-հայեցակարգային հիմքերը, կայունության հիմնական սկզբունքները և առկա հիմնական մարտահրավերները։ Քննարկվում են նաև Երևան քաղաքում առկա խնդիրներն ու լավագույն փորձը՝ ընդգծելով ինչպես առկա դժվարությունները, այնպես էլ իրականացվող նախաձեռնությունները՝ ուղղված կայուն քաղաքային ծառայությունների ապահովմանը։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-04-30

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ. (2026). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 60(1 (268), 127-136. https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.1.127

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները