LiDAR ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՌԵԼԻԵՖԻ ԲՆՈՐՈՇ ՏԱՐՐԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ ԱՏՀ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.2.269Բանալի բառեր:
GIS analysis, LIDAR, GIS, DEM, topographyԱմփոփում
Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են ռելիեֆի ձևաբանական առանձնահատկությունների բացահայտման և դասակարգման գործընթացները՝ որպես հետազոտության առարկա ընտրելով բարձր ճշտության LiDAR տվյալների հիման վրա ձևավորված տեղագրական մակերևույթները։ Հոդվածում առաջարկվում է ԱՏՀ (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) միջավայրում բնորոշ ռելիեֆային տարրերի ավտոմատ բաժանման և ճանաչման մեթոդաբանություն, որը հիմնված է փակ հորիզոնների վերլուծության, տեղական ռելիեֆային ձևերի մոդելավորման և եռաչափ մակերևութային տվյալների երկրաչափական վերլուծության վրա։ Աշխատանքի նպատակն է ապահովել ռելիեֆի միկրոձևերի, տեղային առավելագույն և նվազագույն կետերի բացահայտումն ու գնահատումը՝ նվազեցնելով ձեռքով մեկնաբանության ազդեցությունը և բարձրացնելով տարածական վերլուծության օբյեկտիվությունը։ Հետազոտության արդյունքում տարածական տվյալների մշակման և ԱՏՀ գործիքների կիրառման միջոցով ստացվել է գործնական նշանակություն ունեցող տեղեկատվություն ռելիեֆի կառուցվածքային առանձնա-հատկությունների վերաբերյալ, ինչը կարող է կիրառվել տեղագրական քարտեզագրման, ինժեներական նախագծման, պատմամշակութային տարածքների ուսումնասիրման և բնական գործընթացների մոնիթորինգի հետագա աշխատանքներում։
Ներբեռնումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.