ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
DOI:
https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.2.309Բանալի բառեր:
land fund, lands of settlements, land balance, types, quantitative changeԱմփոփում
Հողը՝ կարևորագույն բնական պաշար է, առանց որի հնարավոր չէ մարդկային որևէ գործունեություն և, ընդհանրապես, կյանքը մոլորակի վրա: Հողը ունի բնապահպանական, տնտեսական, սոցիալական նշանակություն, որի շնորհիվ այն օգտագործվում է որպես ժողովրդի կենսագործունեության պայման: Հողը արտադրության միջոց է։ Արտադրության ցանկացած միջոցի ռացիոնալ և արդյունավետ օգտագործումը նպաստում է երկրի տնտեսության զարգացմանն ու աճին։ Աշխատանքի շրջանակներում ուսումնասիրվել է 2013–2022 թթ. Հայաստանի Հանրապետության բնակավայրերի նշանակության հողերի մակերեսների փոփոխության դինամիկան (ուսումնասիրության մեջ ներառվել է մինչև 2022 թ. տվյալները պայմանավորված այն հանգամանքով, որ 2022 թ. ՀՀ հողային հաշվեկշռը եղել է վերջին պաշտոնական հրապարակումը): Ըստ ուսումնասիրության վերոնշյալ հողերի քանակական փոփոխությունը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից են այլ նշանակության հողերի փոխակերպումը բնակավայրերի հողերի, շինարարության ծավալների աճը, բնակավայրերի արդիականացմանը ուղված միջոցառումները և այլն:
Ներբեռնումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.