| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Ոռոգման նպատակով կոլեկտորադրենաժային ջրերի օգտագործումը պայմանավորված է նրանց հանքայնացման աստիճանով և որակով: Տրված է դրենաժային ջրերի հանքայնացման փոփոխությունը կախված գրունտային ջրերի տեղադրման խորությունից: Կանխատեսված է նաև ջրընդունիչների և կոլեկտորային ջրերի հանքայնացումը դրենաժային ջրերի հետ միախառնումից հետո: Հաշվարկների համաձայն Արարատյան հարթավայրի կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրումը (գրունտային ջրերի մակարդակի իջեցումը) նշանակալից ազդեցություն չի ունենա միախառնվող ջրերի հանքայնացման աստիճանի և որակի վրա: Այդ ջրերի գումարային հոսքը վեգետացիայի շրջանում կազմում է 20-25 մ3/վրկ (400-500 մլն մ3):
Երևանի պետական համալսարանի պատմական և տարածաշրջանային երկրաբանության ամբիոնի հետազոտողները սկսել են կազմել երկրաբանական տերմինների առաջին հայկական հանրագիտարանային բառարանը (մոտավորապես 6000 տերմին): Հաշվի առնելով թեմայի կարևորությունը, այս հոդվածում ներկայացված են հեղինակների կողմից մշակված սկզբնական սկզբունքները, որոնք հաշվի կառնվեն բառարանը կազմելիս:
Ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության գետերի միջին տարեկան և հուլիս ամսվա միջին ջերմաստիճանների միջև եղած կապը: Այդ նպատակով մշակվել են այս կապի գծային հավասարումներ հիդրոլոգիական տարբեր շրջանների բոլոր գետերի համար՝ տարբեր ջրային աղբյուրներով: Այս հավասարումներն ունեն կարևոր գործնական նշանակություն: Դրանք կարող են օգտագործվել չուսումնասիրված և վատ ուսումնասիրված գետերի միջին տարեկան ջրի ջերմաստիճանը որոշելու համար: