Հտ․ 50 No. 3 (241) (2016)

Հրատարակվել է: 2016-12-19

Երկաբանություն

  • Երկաբանություն

    ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԽՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԼԱՆՋԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ

    Ռ․Գ․ Խաչատրյան, Մ․Ա․ Գրիգորյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հանրապետության որոշ սողանքավտանգ տարածքների համար ԱՏՀ ծրագրով կառուցվել է գրունտային ջրերի, տարածության մեջ տեղադրման քարտեզ: Օգտագործվել են ֆոնդային նյութեր 10000-ից ավել հորատանցքերի փաստագրական, երկրաձևաբանական, ջրաերկրաբանական տվյալները, գետային ցանցը և ջրբաժանները: Ստացվել է գրունտային ջրերի տեղադրման խորության և սողանքային երևույթների տարածման միջև որոշակի կապ, կազմված քարտեզը հնարավորություն է տալիս, սողանքի առաջացման տեսանկյունից, առանձնացնել կայուն և ռիսկային տեղամասեր: Ցույց է տրված, որ գրունտային ջրերի մակարդակի փոքր խորություններով տեղամասերում սողանքային երևույթների զարգացման հավանականությունը բարձր է, իսկ գրունտային ջրերի մեծ խորություններով տեղամասերում՝ հակառակը: Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել գրունտային ջրերի մակարդակի պարբերական տատանումների ազդեցությունը սողանքային երևույթների ակտիվության վրա: Այն պայմանավորված է սողանքային զանգվածի լարվածային վիճակի փոփոխություններով: Ելնելով նշվածից առաջարկվել է գրունտային ջրերի մակարդակի պարբերաբար փոփոխության ենթարկվող տարածքները դիտել, որպես ռիսկային և անկայուն:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԿՈՂԲ ԳԵՏԻ ՄԻՋԻՆ ՀՈՍԱՆՔԻ ՎԵՐՈՂՈՂԱՏԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՐԲԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԸՆՏՐՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՋՐԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

    Ժ․Ա․ Աչոյան, Ռ․Պ․ Շահնազարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Նոյեմբերյանի տարածաշրջանի մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Կողբ գյուղի բնակչությունը խմելու ջրի խիստ պակաս է զգում: Հոդվածում հիմնավորվում է, որ Կողբ գյուղի բնակչության մի մասի խմելու ջրի պակասը կարելի է լրացնել ի հաշիվ Կողբ գետի միջին հոսանքի ձախափնյա վերողողատային հատվածում ընտրված տեղամասի ստորերկրյա ջրերի, որտեղից հորատանցքային ջրառը գնահատված ջրաերկրաբանական հաշվարկներով կկազմի շուրջ 7 լ/վրկ, և համաձայն գործող նորմերի այն կապահովի շուրջ երեք հազար բնակչի խմելու ջրի պահանջարկը:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Գ․Ս․ Հայրոյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքը նվիրված է ՀՀ տարածքում տարածված սողանքային երևույթներին և սողանքային դեֆորմացիաների հիմնական տիպերին: Ըստ երկրատեկտոնական առանձնահատկությունների բաժանված 5 տարածաշրջաններից յուրաքանչյուրի համար ներկայացված են ճարտարագիտաերկրաբանական պայմանները և դրան համապատասխան տարածված սողանքային երևույթները և մեխանիզմը: ՀՀ տարածքում տարածված սողանքների համար առանձնացված են հետևյալ սողանքային դեֆորմացիաները՝ սողանք-հոսքեր, սահքի, փլվածքներ, պլաստիկ սողանքներ և անցումային բարդ սողանքներ:

    Հղումներ

Աշխարհագրություն

  • Աշխարհագրություն

    ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՈՒՐԱԼՈՒՄ ԵՎ ՊԵՐՄԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ

    Ա․Ի․ Զիրյանով, Ա․Յու․ Կորոլյով, Ս․Է․ Միշլյավցևա, Ա․Ա․ Սաֆարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում տրվում է Ռուսաստանում գոյություն ունեցող էկոտուրիզմ, ինքնակազմակերպվող, ակտիվ և սպորտային տուրիզմ հասկացությունները, ներկայացված է ակտիվ տուրիզմի ներկայիս բնութագիրը, ուսումնասիրվում են մի շարք հարցեր կապված դրա, Ուրալի և Պերմի երկրամասի տարածքում ռացիոնալ, տարածքային կազմակերպման վերաբերյալ:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀՀ ԳԵՏԵՐԻ ԱՆԹՐՈՊՈԳԵՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

    Թ․Գ․ Վարդանյան, Ն․Ա․ Հայրապետյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում տրվել է գետի անթրոպոգեն ծանրաբեռնվածության բնորոշումը: ՀՀ տարածքի համար առաջին անգամ վերլուծվել և գնահատվել են ՀՀ համեմատաբար խոշոր գետերի անթրոպոգեն ծանրաբեռնվածության աստիճանը: Կատարվել է գետերի խմբավորում՝ թույլ, միջին և ուժեղ, ըստ անթրոպոգեն ծանրաբեռնվածության աստիճանի և կազմվել է ՀՀ գետերի ծանրաբեռնվածության տարածական բաշխման սխեմատիկ քարտեզը:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՄԱՐՄԱՐԻԿ ԳԵՏԻ ՀՈՎՏԻ ՌԵԼԻԵՖԻ ԱՆԹՐՈՊՈԳԵՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՏԵԽՆԱԾԻՆ ԳԵՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

    Վ․Ռ․ Բոյնագրյան, Ա․Վ․ Բոյնագրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Նշվում է, որ Մարմարիկ գետի հովտի հարավային լանջին լայն տարածում ունեն տարբեր ակտիվության և չափերի սողանքներ: Մարմարիկի ջրամբարի շահագործումը հրահրում է երկրորդային տեխնածին գեոմորֆոլոգիական պրոցեսների զարգացումը, որոնք իհայտ կգան նոր սողանքների տեսքով կամ էլ արդեն այդ ափերում գոյություն ունեցող սողանքների ակտիվացմամբ: Սողանքային տեղաշարժերի առավել վտանգավոր տեղամասերեն հանդիսանում ջրամբարի հարավային լանջը՝ Ծաղկամարգ գետի գետաբերանի դեմ հանդիման և ամբարտակից քիչ ավելի բարձր ընկած ուռուցիկ լանջը, որը կտրուկ իջնում է դեպի ջուրը: Ջրամբարի ափերի հիմնավորված կանխատեսման վերամշակման համար առաջարկվում է իրականացնել մանրամասն գեոմորֆոլոգիական և տեխնամետրական հետազոտություններ:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ

    Ա․Հ․ Պոտոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում տրված է Արագածոտնի մարզի գյուղական տարածքների գլխավոր տարրերի՝ գյուղական բնակավայրերի ու բնակչության ձևավորման նախադրյալների վերլուծությունը: Բացահայտվել են մարզի գյուղական բնակչության և բնակավայրերի շարժընթացի միտումներն ըստ բարձրության գոտիների և մարդաշատության:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՍԵՐՎԻՍ-ՏՈՒՐԻԶՄ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

    Ս․Ռ․ Սուվարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվում է սերվիսագիտության կարևորագույն հարցադրումներ՝ կապված սերվիս, ծառայություններ, սպասարկում, մատուցում, զբոսաշրջություն հասկացությունների հետ: Հարցադրումները հատկապես վերաբերում են նոր գիտության ուղղության կրթական գործընթացի կազմակերպմանը: Հեղինակը առանձնացնում է հասկացությունների տարակարծությունների պատճառները և առաջարկում է համակարգել Սերվիսը՝ որպես ծառայությունների ամբողջություն, իսկ ծառայությունները որպես սպասարկման և մատուցման համալիր:

    Հղումներ

Կարճ հաղորդագրություններ

  • Կարճ հաղորդագրություններ

    ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀՈՍՔԸ (ՀՀ տարածքի սահմաններում)

    Վ․Պ․ Վարդանյան, Մ․Ա․ Գրիգորյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աէրոլուսանկարչական նկարների վերծանման, երկրաֆիզիկական ուսումնասիրությունների և ջրա-հաշվեկշռային հաշվարկների տվյալների հիման վրա, Ախուրյան գետի ավազանի համար, կազմվել է ռեգիոնալ ջրամերժ ապարների ռելիեֆի քարտեզը, որի վրա տեղադրված են ստորերկրյա ջրերի շարժման կենտրոնացված ուղղությունները (հնահովիտներ) և գնահատված են ավազանի ստորերկրյա հոսքերի մեծությունները: Ստացված տվյալները կարող են օգտագործվել ստորերկրյա ջրերի նպատակաուղղված և մանրակրկիտ որոնողա-հետախուզական աշխատանքների ժամանակ:

    Հղումներ