| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Գիտական այս հոդվածում, մեր կողմից կատարված ուսումնասիրություններից բացի, օգտագործվել են հանրապետությունում մի շարք գիտահետազոտական և արտադրական հիմնարկ-ձեռնարկությունների նաև նախկինում Սևանա լճի ջրհավաք ավազանի տարբեր տեսակի ուսումնասիրությունների ուղղությամμ կատարված ջրաերկրաբանական ու երկրաֆիզիկական աշխատանքների նյութերը: Այդ նպատակով օգտագործվել են էլեկտրահետախուզական՝ հիմնականում ուղղաձիգ էլեկտրական զոնդավորման (ՈՒԷԶ) եղանակի դաշտային տվյալները և որպես ստուգողական նյութեր՝ չափված կետերի մոտ փորված հորատանցքերի կտրվածքները: Ըստ էլեկտրազոնդավորման նյութերի` ուսումնասիրվել են տարածքի ջրաթափանց շերտի հզորությունը: Հաշվի առնելով չափված կետերի բացարձակ բարձրությունները՝ ըստ լոկալ ջրբաժանների, առանձնացրել ենք համապատասխան ուղղություն ունեցող շրջանները, որոնց համալիրը անվանել ենք Սևանի ջրհավաք ավազանի պալեոջրաշրջանացման քարտեզ:
Աշխատանքում դիտարկված են համալիր երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները, որոնք իրականացված են ՀՀ հարավում (Մեղրիի շրջան), որտեղ, Իրանական կողմի հետ համատեղ, նախատեսվում է Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը: Ուսումնասիրությունների արդյունքում ստացված են, ՀԷԿ-ի նախագծման համար, անհրաժեշտ տվյալներ տեղամասի ջրաերկրաբանական, ինժեներաերկրաբանական պայմանների, ինչպես նաև հնարավոր տեկտոնական խզվածքների առկայության մասին։
Հոդվածում բերված են Կովկասում կատարված գործիքային դիտարկումների զարգացման պատմությունը 1988 թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից առաջ և հետո ընկած ժամանակահատվածի համար: Հաշվարկված է երկրաշարժերի տվյալների գրանցման ներկայանալիությունը, որը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրության համար: Հոդվածում նշված է, թե որտեղից կարելի է վերցնել երկրաշարժերի հիմնական պարամետրերի կատալոգը: Սեյսմիկ դիտարկուների ցանցի ընդլայնման հետ ամբողջ ժամանակահատվածում կարելի է կարգաբերել տվյալները, որպեսզի ստացվեն նմանատիպ տվյալներ ողջ Կովկասի տարածաշրջանի համար և հատկապես Հայաստանի տարածքի համար:
Նախորդ հետազոտության շրջանականերում ռենտգենային ֆլյուորեսցենցիայի եղանակով (pXRF) ստացվել է երկրաμանական օբսիդիայի նմուշների անալիտիկ բազա: Սույն հոդվածում ուսումնասիրվել են Կուր-Արաքսյան մշակույթին պատկանող երեք հուշարձաններից հայտնաբերված ընդհանուր քանակով օբսիդիանի 292 նմուշներ: Վերոնշյալ եղանակով տվայլ նմուշների քիմիական կազմը ուսումնասիրվել և համեմատվել է երկրաբանական նմուշների արդյունքների հետ, ինչը հնարավորություն ստեղծել հումքի ծագումնաբանության մասին պատկերացում կազմելու:
Նախկինում նկարագրված "զրնգուն տուֆերը", որոնք համարվում էին նորմալ հրաբեկորային տուֆեր, հանդիսանում են անդեզիտի կազմի հրաբխապայթումնային փշրաքարեր, որոնք էպիգենետիկ են ներփակող ապարների նկատմամμ: Ալավերդու հանքային դաշտում հրաբխապայթումնային փշրաքարերը առաջացնում են պալեոգենի հասակի միջշերտային ներդրվող մարմիններ, ինչպես նաև տձև, դայկանման առաջացումներ, ոչ թե օքսֆորդի հասակի շերտագրական միավոր:
Հոդվածում մի շարք, այդ թվում նաև հեղինակի, հետազոտությունների ամփոփման և ընդհանրացման հիման վրա առանձնացվել են լեռնային երկրներում գյուղական տարածքների և տարաբնակեցման ձևավորմանը և զարգացմանը բնորոշ որոշակի առանձնահատկություններ և օրինաչափություններ:
ՀՀ սահմանամերձ բնակավայրերը հիմնականում գյուղեր են և դրանց հեռանկարային զարգացումը, ի թիվս այլ գործոնների, կախված է նաև բնակավայրերի մարդաքանակից և բնակչության տարիքային կառուցվածքից: Հոդվածում փաստական, վիճակագգրական տվյալների վերլուծության և ընդհանրացման հիման վրա տրվել է ՀՀ սահմանամերձ տարածքների գյուղական բնակչության տարիքային կառուցվածքի տարածքային տարբերությունները, վեր են հանվել առկա հիմնախնդիրները:
Հոդվածում աշխահագրական տեսանկյունից ներկայացվում, վերլուծվում, մեկնաբանվում և գնահատվում է ՀՀ տարածքի բնօգտագործման հետևանքով ստեղծված գեոէկոլոգիական իրավիճակը՝ մեթոդաբանական հիմք ընդունելով տարածքային սիներգետիկ էֆեկտը և տարածքի էկոլոգատնտեսական հավասարակշռության հայեցակարգը։ Ներկայացվում է նաև գեոէկոլոգիական իրավիճակի առաջացման պատճառահետևանքային կապերը և տարածքային պատկերը։
Գովազդը ժամանակակից կյանքի անբաժանելի մասն է։ Գովազդի արդյունավետության համար կարևորագույն նշանակություն ունի գույնը։ Գույնը յուրահատուկ կառավարող ծրագիր է։ Գովազդի գունային գամմայի ճիշտ ընտրությունը թույլ կտա կառավարել սպառողի վերաբերմունքը ապրանքի նկատմամբ։ Գույնի գլխավոր խնդիրը գովազդում հարմարավետության ապահովումն է։
Աշխատանքում վերլուծվում են լեռնային տարածքների պոտենցիալ զբոսաշրջային ռեգիոնները, որոնք պայմանավորված են բնական պայմանների ու ռեսուրսների, մարդու միջամտության և առկա ենթակառուցվածքների հետ: ՀՀ տարածքում ուսումնասիրությունների արդյունքում առաջարկվում է զարգացնել էկո և ագրոզբոսաշրջությունը, ճանաչողականը, էքստրեմալ, սիրողականը և այլ զբոսաշրջության ձևերը: Լեռնային տարածքների զբոսաշրջությունը կարող է զարգանալ պետական լուրջ ու արդյունավետ մոտեցումների հետևանքով:
Դիտարկվում են ուսումնասիրվող տարածքների ֆիզիկաերկրաբանական մոդելի (ՖԵՄ) կազմման խնդիրները, ինչը թույլ տվեց կանխորոշել առաջադրված հնարավոր երկրաֆիզիկական եղանակները՝ դրված խնդիրների լուծման համար: Որպես օրինակ, դիտարկվում է Մեղրիի ՀԷԿ (Հայաստան) նախագծվող հիդրոտեխնիկական թունելի տարածքի ՖԵՄ-ը: