Հտ․ 55 No. 2 (255) (2021)

Հրատարակվել է: 2021-07-19

Երկաբանություն

  • Երկաբանություն

    ԼԵՌՆԱՅԻՆ ԳԵՏԵՐԻ ԱՎԱԶԱՆՆԵՐՈՒՄ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԽՍԻ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (Մանթաշի գետավազանի աղբյուրների օրինակով)

    Արտաշես Հ․ Աղինյան, Տիրուհի Գ․ Մկրտչյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Լեռնային գետերի խորը կիրճերի լանջերին բեռնաթափվող բնական ջրաղբյուրների բացահայտումը, ջրի որակական և քանակական երկարաժամկետ դիտարկումները հնարավորություն են տալիս հիմնավորել ջրաղբյուրի օգտագործման հեռանկարները բնակավայրերի ջրամատակարարման նպատակով: Երկարաժամկետ ջրաերկրաբանական դիտարկումներն անկասկած շատ արդյունավետ են, բայց նաև ծախսատար: Աշխատանքում առաջարկվում է կարճաժամկետ դիտարկումների տվյալները համեմատել գնահատված ջրային ռեսուրսների հաշվեկշռի հետ, ինչպես նաև գնահատել նվազագույն ապահովվածությունը վիճակագրական վերլուծությամբ: Աշխատանքը կատարվել է Արագածի զանգվածի հյուսիսային լանջերում՝ Մանթաշ գետի միջին հոսանքի ավազանում բեռնաթափվող աղբյուրների տվյալներով:

    Հղումներ
  • Երկաբանություն

    23.10.2011 ՎԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ (М=7,2) ՀԵՏՑՆՑՈՒՄԱՅԻՆ ՍԵՅՍՄԻԿՈՒԹՅԱՆ (М ≥ 4,0) ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ 23.10.2011–30.11.2012 ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ

    Վլադիմիր Ս․ Բալասանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հայկական լեռնաշխարհը բնութագրվում է ուժեղ երկրաշարժերի օջախների առկայությամբ, որոնք ազդում են նաև Հայաստանի տարածքում սեյսմիկ վտանգի մակարդակի վրա: Մասնավորապես, Վանի երկրաշարժը (23.10.2011, M = 7.2) շատ տարածքներում դրսևորվեց ուժեղ սեյսմիկ ցնցումներով: Հետևաբար, շատ կարևոր նշանակություն ունի այս երկրաշարժի հետցնցումային գործընթացի ակտիվ փուլի (23.10.2011–30.11.2012) համապարփակ վերլուծությունն՝ ուսումնասիրվող տարածաշրջանի մյուս պոտենցիալ վտանգավոր գոտիների սեյսմագեոդինամիկայի վրա դրա հնարավոր ազդեցության տեսանկյունից: M ≥ 4,0 մագնիտուդով հետցնցումների տարածաժամանակային բաշխման ուսումնասիրությունը հնարավորություն տվեց, մասնավորապես, որոշակի կապ հաստատել Հայկական լեռնաշխարհի մի քանի տեկտոնական կառույցների և օջախային գոտիների սեյսմագեոդինամիկական գործընթացների միջև:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՆՈՐԱԳՈՒՅՆ ՆՍՏՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՆՑ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՀԱՄԱՐ (Աղստև գետի ավազանի և Արագածի հյուսիսային լանջի փուխր բեկորային գոյացությունների օրինակով)

    Վլադիմիր Ռ․ Բոյնագրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում վերլուծվում են տարբեր ծագումնաբանական տիպերի փուխր բեկորային գոյացությունների մանր հատիկների հատիկաչափական կազմի (առանձին չափամասերի պարունակությունը, դրանց հարաբերակցությունը և այլն), ինչպես նաև քիմիական կազմի և մի շարք երկրաքիմիական գործակիցների տարբերությունները։ Աչքի է ընկնում ստացված տվյալների բարձր տեղեկատվությունը դրանց ձևավորման միջավայրի դինամիկական և կլիմայական պայմանների բացահայտելու համար։

    Հղումներ

Աշխարհագրություն

  • Աշխարհագրություն

    ՀՀ ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎԵԼՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ (CAMBISOLS) ՖԻԶԻԿԱՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԹՐՈՊՈԳԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Արսեն Թ․ Գրիգորյան, Սամվել Զ. Կրոյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվում է Հայաստանի Հանրապետության անտառային հողերի (cambisols) ֆիզիկաքիմիական հատկությունների փոփոխություններն անթրոպոգեն ազդեցությամբ: Անտառային հողերի երկարատև և չհամակարգված օգտագործման հետևանքով փոփոխության են ենթարկվում մշակվող հողերի ֆիզիկաքիմիական հատկությունները: Մշակվող հողատեսքերում որոշակիորեն պակասում են հիգրոսկոպիկ խոնավությունը, հումուսի պարունակությունը, կարբոնատները և pH-ի ցուցանիշը: Վարելահողերում նկատվում է կլանված կատիոնների ընդհանուր գումարի զգալի նվազում, մասնավորապես, պակասում է կլանված Ca-ը:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱԳՐՈԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (Հայաստանի Հանրապետության օրինակով)

    Վարդուհի Գ․ Մարգարյան, Կամո Բ. Ալեքսանյան, Զոհրաբ Զ․ Մուրադյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում վերլուծվել և գնահատվել են հանրապետության տարածքում տեխնիկական մշակաբույսերի աճման և զարգացման ագրոկլիմայական պայմանները, ֆենոլոգիական փուլերի ժամկետները, դրանց մշակության տարածական բաշխման օրինաչափությունները:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

    Ակսել Հ․ Պոտոսյան, Վահան Ա․ Պոտոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Տարաբնակեցման անքակտելի մաս հանդիսացող գյուղական տարածքները համարվում են հասարակության տարածքային կազմակերպման կարևորագույն օղակներից մեկը: Նրանում տեղի ունեցող փոփոխություններն իրենց նշանակալից ազդեցությունն են թողնում հասարակական զարգացման տարբեր գործընթացների վրա: Հոդվածում կատարվել է ՀՀ գյուղական տարաբնակեցման փոփոխությունների ժամանակակից միտումների վերլուծություն և առկա հիմնախնդիրների բացահայտում, մատնանշվել են դրանց լուծման ուղիները:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ՅՈՒՐԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

    Վահագն Վ․ Գրիգորյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    ՀՀ-ում բնակչության և բնակավայրերի տեղաբաշխման ժամանակակից պատկերն իր վրա է կրել պատմական, բնաաշխարհագրական, սոցիալ-տնտեսական և այլ գործոնների ազդեցությունը: Վերջիններիս հետևանքով ՀՀ տարածքն առանձնանում է բնակչության և բնակավայրերի խիստ անհավասարաչափ, օջախային տեղաբաշխմամբ: Հոդվածում տրվել է ՀՀ-ում բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման և վերջիններիս հետ կապված տարածքի յուրացվածության աստիճանի հարցերը:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԷԹՆՈԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

    Տիգրան Ա. Սարգսյան, Սարգիս Ս. Քելյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում առաջարկված է էթնոզբոսաշրջության՝ որպես զբոսաշրջության առանձին տեսակի հիմնական տեսական հարցերի ամփոփ և համակարգված շրջանակ (սահմանում, նպատակներ, մասնակիցների մոտիվացիոն գործոններ, զարգացման ռեսուրսային բազա, տեղը զբոսաշրջության համակարգում, կայուն զարգացման հարցերը)։ Վերը նշված տեսական դրույթների հիման վրա ներկայացվում են ՀՀ-ում էթնոզբոսաշրջության զարգացման հնարավորությունները, հիմնական ուղղություններն ու հեռանկարային միտումները։

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻՄՎՈԼՆԵՐԸ ԵՎ ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՐԸ ԵՐԿՐԻ ԿԵՐՊԱՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

    Ռենա Ռ․ Վարդանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Գլոբալ մրցակցության պայմաններում պետության իմիջի ձևավորման հարցերի նկատմամբ հետաքրքրությունը շատ արդիական է: Իմիջի ստեղծումը ջանքեր է պահանջում, քանի որ այն գիտակցված ստեղծագործություն է, ուղղված որոշակի, նախապես ծրագրավորված կերպարի ստեղծմանը: Պետության, ռեգիոնի, տուրիստական ուղղության իմիջի աշխարհագրական բաղադրիչը հիմք է հանդիսանում նրանց արտաքին և ներքին իմիջի կառուցման համար: Ցանկացած պետություն ունի իր համախոհներին: Այդ մարդկանց շնորհիվ ստեղծվում են երկրի սիմվոլները, որոնք հետագայում տարածվում են աշխարհով մեկ: Հայաստանն այդ իմաստով բացառություն չէ: Երկրի սիմվոլների գրագետ առաջխաղացումը մեդիա տարածքում ստեղծում է կայուն կերպարի զգացողություն:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ (Կալավան համայնքի օրինակով)

    Սարգիս Ս․ Քելյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Զբոսաշրջությունն իր գործառույթներով դարձել է ցանկացած տարածաշրջանի տնտեսության զարգացման առանցքային ճյուղերից մեկը: Այն ստեղծում է աշխատատեղեր, ապահովում է բնակչության կենսամակարդակի բարձրացում, տվյալ տարածաշրջանի արագ զարգացում: Զբոսաշրջությունն այն ճյուղն է, որը սակավ ներդրումներով ապահովում է կարճ ժամանակահատվածում ֆինանսական միջոցների աճ: Սույն հոդվածի շրջանակներում փորձ է արվել ներկայացնել զբոսաշրջության զարգացման հնարավորությունները Գեղարքունիք մարզի Ճամբարակի տարածաշրջանի Կալավան գյուղի օրինակով:

    Հղումներ