ՏԱՐԲԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԽՈՆԱՎԱՑՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԳԵՏԵՐԻ ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՎՐԱ

Հեղինակներ

  • Աթուր Յու․ Կոշին Բելառուսի պետական համալսարան (ԲՊՀ), Մինսկ, Բելառուսի Հանրապետություն
  • Պյոտր Ս․ Լոպուխ Բելառուսի պետական համալսարան, Մինսկ, Բելառուս

DOI:

https://doi.org/10.46991/PYSUC.2026.SI1.013

Բանալի բառեր:

gions, humidification, average annual precipitation, air temperature, transformation, runoff

Ամփոփում

Ներկայացվում է Բելառուսի տարբեր տարածաշրջաններում և չորային Թարիմ նահանգի (Չինաստան) գետերի հոսքի վրա խոնավության ազդեցության ուսումնասիրությունը: Ուսումնասիրության օբյեկտներն են Բելառուսի տարբեր խոնավության մակարդակներով երեք հիդրոլոգիական շրջանները՝ խոնավ (Արևմտյան Դվինա), չափավոր խոնավ (Նեման) և չոր (Արևմտյան Բուգ), ինչպես նաև Թարիմ գետի անապատային գոգավորություն: Կլիմայի խոշորամասշտաբ տաքացումը հանգեցնում է օդի տարեկան միջին ջերմաստիճանի համատարած բարձրացմանը։ Տեղումների քանակի նվազման ընդհանուր ֆոնին (բացառությամբ Արևմտյան Բուգ տարածաշրջանի), դիտվում է գետերի տարեկան միջին շախսի նվազում։ Արևմտյան Դվինա տարածաշրջանում տեղումների տարեկան քանակի զգալի աճը հանգեցնում է տարածաշրջանի գլխավոր գետի ջրի տարեկան միջին ծախսի աննշան աճի։ Տաքացման ժամանակահատվածում տեղումների քանակի նվազման և օդի միջին ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ դիտվում է ջրի տարեկան միջին ծախսի նվազման միտում։ Ստացվել են 1980-1922 թթ․ շրջանում օդի ջերմաստիճանի, 1960-2014 թվականների շրջանում տեղումների միտումների տվյալներ, ինչպես նաև ջրի տարեկան միջին ծախսերի և օդի տարեկան միջին ջերմաստիճանի ու տեղումների քանակի միջև կապի կոռելյացիայի գործակիցներ 1960-2014 թթ․ շրջանի համար։ Ամենասերտ կապը դիտվում է ուսումնասիրված գետերի տարեկան միջին շախսի և ջրահավաք ավազանում տեղումների քանակի միջև։ Թարիմ գետի ավազանը տիպիկ ներքին չորային գետավազան է, որտեղ ջրային ռեսուրսների ձևավորումն ունի տարածաշրջանային առանձնահատկություններ: Նվազագույն տեղումները և մեծ գոլորշացումը որոշում են ավազանի չորային պայմանները։ Ջրի հոսքը ապահովվում է ավազանը շրջապատող ձյան և սառցադաշտերի հալման միջոցով։ Գլոբալ և տարածաշրջանային կլիմայի փոփոխության ընդհանուր փոփոխականության ֆոնին, 1990 թվականից ի վեր դիտվում է տարեկան միջին տեղումների նվազման միտում՝ հասնելով 1945-1950 թվականներին դիտված նվազագույնին։ Միջին և ստորին հոսանքներում ջրի անբավարար հոսքի պատճառով, Թարիմ գետը ենթարկվում է ամառային հորդացումների՝ նվազագույն հոսքի և մակերևութային ջրերի պակասի պատճառով։ Նկատվում է հոսքի ռեժիմի կտրուկ տատանումներ: Գետավազանների խոնավության նվազման և չորության աճման հետ մեծանում է հոսքի փոփոխականությունը, նկատվում է դրա տարեկան միջին արժեքների նվազման և էքստրեմալ հիդրոլոգիական երևույթների հաճախականության մեծացման միտում։

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-09-14

Թողարկում

Բաժին

Գիտաժողովի նյութեր

Ինչպես մեջբերել

ՏԱՐԲԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԽՈՆԱՎԱՑՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԳԵՏԵՐԻ ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՎՐԱ. (2026). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, Special Issue N1 (270), 13. https://doi.org/10.46991/PYSUC.2026.SI1.013

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները