ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ԱՎԱԶԱՆԻ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻԴՐՈԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Հեղինակներ

  • Հովակիմ Բ․ Ֆրունզիկյան ՀՀ ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, Հայաստան
  • Վարդուհի Գ․ Մարգարյան ԵՊՀ ընդհանուր աշխարհագրության ամբիոն, Երևան, Հայաստան https://orcid.org/0000-0003-3498-0564
  • Զոհրաբ Զ․ Մուրադյան ԵՊՀ ընդհանուր աշխարհագրության ամբիոն, Երևան, Հայաստան
  • Արփինե Ն․ Հարությունյան ԵՊՀ ընդհանուր աշխարհագրության ամբիոն, Երևան, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSUC.2026.SI1.033

Բանալի բառեր:

Debed River Basin, problems water-ecological, water quality, mining activities, heavy metals

Ամփոփում

Ջրային օբյեկտների պաշտպանությունը աղտոտումից և սպառումից ներկայումս մնում է շրջակա միջավայրի կառավարման և գետավազանի զարգացման համակարգի ամենակարևոր գեոէկոլոգիական խնդիրներից մեկը: Աշխատանքի նպատակն է որոշել քննարկվող տարածքի ջրային մարմինների որակը տվյալ ժամանակում և տվյալ վայրում, գնահատել հանքարդյունաբերության ազդեցությունը ջրի որակի վրա: Աշխատանքում ուսումնասիրվում են Դեբեդ գետի ավազանի մակերևութային ջրային օբյեկտների ջրաէկոլոգիական առանձնահատկությունները և դրանց խնդիրները՝ հաշվի առնելով հանքարդյունաբերության ազդեցությունը: Դեբեդ գետը Հայաստանի ամենակարևոր գետերից մեկն է: Աշխատանքում օգտագործվել են տվյալների վիճակագրական վերլուծության, հիդրոլոգիական հաշվարկման, ինչպես նաև մշակման, համեմատության և հակադրման, աշխարհագրական տեղեկատվություն, ArcGIS և այլն մեթոդներ։ Պարզվել է, որ Դեբեդ գետի ավազանի ջրերի վրա ճնշման հիմնական աղբյուրներն են՝ մետաղների արդյունահանումը (ցրված և ոչ կետային աղտոտում), չմաքրված կեղտաջրերից կետային աղտոտումը, գյուղատնտեսությունը և տրանսպորտը: Արդյունքները ցույց են տվել, որ Դեբեդ գետի ջրհավաք ավազանում բազմաթիվ գետերի տարբեր հատվածներ աղտոտված են հանքարդյունաբերական գործունեությունից առաջացող տարբեր ծանր մետաղներով, ինչը բացասաբար է անդրադառնում մակրոզոոբենթոսի զարգացման վրա և ներկայացնում է ռիսկ մարդու առողջության համար հատկապես այն տարածքներում, որտեղ ջուրն օգտագործվում է խմելու նպատակներով: Ստացված արդյունքներն ունեն կարևոր գիտական և գործնական նշանակություն. դրանք կարող են օգտագործվել որպես Դեբեդ գետի ավազանի ներկայիս վիճակի բնապահպանական-տնտեսական ուսումնասիրությունների համապարփակ վերլուծության հիմք։

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-09-14

Թողարկում

Բաժին

Գիտաժողովի նյութեր

Ինչպես մեջբերել

ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ԱՎԱԶԱՆԻ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԻԴՐՈԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ. (2026). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, Special Issue N1 (270), 33. https://doi.org/10.46991/PYSUC.2026.SI1.033

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները

1 2 > >>