ՄԱՏՐԻՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.1.031Բանալի բառեր:
matrix, tourism, OD cost matrix, Confusion Matrix, ArcGIS ProԱմփոփում
Սույն հոդվածի նպատակն է՝ հիմնավորել մատրիցային մոդելների կիրառման անհրաժեշտությունը զբոսաշրջության կառավարման համակար-գում՝ Հայաստանի Հանրապետության օրինակով, և ցուցադրել դրանց արդյունավետությունը որպես տվյալահեն որոշումներ կայացնելու գործիք զբոսաշրջության ոլորտում։ Աշխատանքում ուսումնասիրվել է զբոսաշրջության կառավարման համակարգը, մասնավորապես՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների, այդ թվում՝ սննդի հաստատությունների և բանկային ծառայությունների (ATM-ների) տարածական փոխհարաբերությունները, և գնահատվել է դրանց մատչելիությունը մատրիցային մեթոդների միջոցով։ Հետազոտության ընթացքում օգտագործվել են գեոինֆորմատիկայի և քարտեզագրության գործիքներ՝ զբոսաշրջային տվյալների տարածական վերլուծության և վիզուալիզացիայի նպատակով։ Նշված մեթոդաբանական մոտեցումը հնարավորություն է տալիս բացահայտել տարածական փոխկապակցվածությունները և բարձրացնել վերլուծության արդյունքների ճշգրտությունը։ Արդյունքում, ArcGIS Pro ծրագրային ապահովման կիրառմամբ իրականացվել է բանկային ATM-ների տարածքային վերլուծություն՝ OD Cost Matrix գործիքի միջոցով, Երևան քաղաքի օրինակով։ Տվյալ գործիքը թույլ է տալիս բացահայտել և չափել ցանցի երկայնքով ամենացածր ծախս ունեցող ուղիները բազմաթիվ ելակետերից դեպի բազմաթիվ նպատակակետեր։ Արդյունքները ցույց են տալիս, որ մատրիցային մեթոդներն արդյունավետ գործիքներ են զբոսաշրջային հոսքերի և զբոսաշրջային ուղղությունների գրավչության կառավարման համար և կարող են կիրառվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեում, այլ նաև դեստինացիոն կառավարման կազմակերպությունների (DMO-ներ) և հասարակական կազմակերպությունների (NGO-ներ) կողմից։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.