ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԹՎԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ
DOI:
https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.1.041Բանալի բառեր:
agricultural land, efficient land use, NDVI, NDMI, correlation dependenceԱմփոփում
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում առկա մարտահրավերներն ու խնդիրները զգալի դժվարություններ են ստեղծում հողային և ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակման գործում: Չօգտագործվող հողերի աճող մասշտաբները, փոքր հողամասերի մասնատվածությունը, ինչպես նաև հողամասերի տարածական կազմակերպման վերաբերյալ տեղեկատվության պակասը դանդաղեցնում են գյուղատնտեսության զարգացումը, խոչընդոտում արտադրության ակտիվացմանն ու ներդրումների ներգրավմանը: Գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործումը կարևոր է գյուղատնտեսության համար, և թվային տեխնոլոգիաները ներկայումս լայն հնարավորություններ են ստեղծում դրանց ուսումնասիրության համար: Հատկապես մասնատված, չօգտագործվող հողամասերի և կլիմայի փոփոխության համատեքստում մշակվող միջոցառումները հաճախ պահանջում են համապարփակ գիտական հիմնավորում: Վերջին հաշվով, սա թույլ կտա առաջարկել այնպիսի միջոցառումներ, որոնք կբարձրացնեն դրանց օգտագործման արդյունավետությունը, ինչպիսիք են հողերի միավորումը, կոնսոլիդացիան, խոշոր հողօգտագործողների ստեղծումը, ինչպես նաև կայուն, զարգացող և կենսունակ գյուղատնտեսության համար պայմանների ապահովումը: Բուսականության նորմալացված տարբերության ինդեքսը (NDVI) և խոնավության նորմալացված տարբերության ինդեքսը (NDMI) ներկայումս լայնորեն կիրառվում են գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության ցուցանիշները գնահատելու համար: Դրանց թվային արժեքները ստացվում են արբանյակային պատկերների համապատասխան վերլուծության և գնահատման արդյունքում: NDVI ինդեքսը կարևոր գործիք է բուսական ծածկույթի փոփոխությունների երկարաժամկետ գնահատման համար, մինչդեռ NDMI փոփոխությունները ցույց են տալիս բուսականության խոնավության մակարդակի փոփոխությունները։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.