ԳԼՈԲԱԼ ՆԱՐԿՈԹՐԱՖԻՔԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄԸ

Հեղինակներ

  • Նարեկ Ա․ Հարությունյան ԵՊՀ ընդհանուր աշխարհագրության ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.1.086

Բանալի բառեր:

narcotrafficking, security threats, transit regions, South Caucasus

Ամփոփում

Հոդվածում իրականացվում է գլոբալ նարկոթրաֆիքինգի համակարգային դինամիկայի համակողմանի վերլուծություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրա տարածական կառուցվածքին, զարգացման հիմնական օրինաչափություններին և անվտանգային հետևանքներին։ Հետազոտության շրջանակում ուսումնասիրվում է նարկոթրաֆիքինգի արտադրման, տարածման և սպառման գոտիների փոխկապակցվածությունը՝ գլոբալ մատակարարման ցանցերի ձևավորման և վերափոխման գործընթացների համատեքստում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այն աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ գործոնների համակողմանի վերլուծությանը, որոնք ձևավորում և պայմանավորում են նարկոթրաֆիքինգի տարածական դինամիկան, ինչպես նաև դրա հարմարվողականության մեխանիզմներն ու կարողությունները: Հոդվածում կիրառվել են համադրական վերլուծության, աշխարհագրական քարտեզագրման և վիճակագրական տվյալների մշակման մեթոդներ, որոնց միջոցով նույնականացվել են բարձր ռիսկայնությամբ տարածաշրջաններն ու նարկոթրաֆիքինգի հիմնական երթուղիները։ Առանձին ներկայացվել է Հարավային Կովկասի անվտանգային դիրքավորումը՝ որպես գլոբալ նարկոթրաֆիքինգի համակարգում խաչմերուկային տարանցման գոտի։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նարկոթրաֆիքինգը բազմաչափ անվտանգային սպառնալիք է, որը պահանջում է համակարգային և տարածաշրջանային համագործակցության վրա հիմնված հակազդման ռազմավարություններ։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-04-30

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ԳԼՈԲԱԼ ՆԱՐԿՈԹՐԱՖԻՔԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄԸ. (2026). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 60(1 (268), 86-97. https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.1.086

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները