ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՂԱՅԻՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ SENTINEL-2 ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ (2015–2025 թթ․)

Հեղինակներ

  • Արսեն Թ․ Գրիգորյան ԵՊՀ ընդհանուր աշխարհագրության ամբիոն, Հայաստան
  • Սոնա Կ․ Տերտերյան ԵՊՀ ընդհանուր աշխարհագրության ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.2.260

Բանալի բառեր:

soil degradation, Sentinel-2, NDVI, SAVI, Shirak Region, spatiotemporal analysis, erosion, QGIS

Ամփոփում

Հետազոտությունն իրականացվել է Հայաստանի Շիրակի մարզի հողերի դեգրադացիայի տարածաժամանակային վերլուծության նպատակով 2015–2025 թվականների համար՝ օգտագործելով Sentinel-2 արբանյակային պատկերները: Աշխատանքում կիրառվել են բուսածածկույթի նորմալացված տարբերակված ինդեքսը (NDVI) և հողի գործակցով կարգավորված բուսականության ինդեքսը (SAVI): QGIS միջավայրում իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ բուսածածկույթի դինամիկան ունի անկայուն բնույթ: Սա թույլ է տալիս ենթադրել, որ ինդեքսների (NDVI, SAVI) արժեքների տարեկան տատանումները մեծապես պայմանավորված են մթնոլորտային տեղումների քանակական փոփոխություններով (կլիմայական գործոնով), այլ ոչ թե հողերի որակական կայուն բարելավմամբ կամ դեգրադացիայով։ SAVI ինդեքսի կիրառումը՝ հողի պայծառության շտկման հատուկ գործակցի (L=0.5) ներառման շնորհիվ, թույլ է տվել նվազեցնել հողային ֆոնի ազդեցությունը և ստանալ առավել ճշգրիտ տվյալներ նոսր բուսածածկույթով տարածքների համար: Բացահայտվել է, որ մարզի հարավարևմտյան հատվածը (Անի համայնք) ամենախոցելին է. այստեղ դիտվող էրոզիոն ինտենսիվ գործընթացները համընկնում են SAVI ինդեքսի կայուն ցածր արժեքների հետ, ինչը վկայում է հողերի խորը դեգրադացիայի միտումների մասին:

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-09-04

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՂԱՅԻՆ ԾԱԾԿՈՒՅԹԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ SENTINEL-2 ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ (2015–2025 թթ․). (2026). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 60(2 (269), 260-268. https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.2.260

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները