ՎԵԲ ԱՏՀ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.2.423Բանալի բառեր:
geographic information systems (GIS), public schools, perspectivesԱմփոփում
21-րդ դարը նշանավորվում է գիտության և տեխնոլոգիայի արագ զարգացմամբ, որն արտացոլվում է վերջին տարիներին արհեստական բանականության և մեքենայական ուսուցման աննախադեպ զարգացումը: Աշխարհագրական գիտության շրջանակներում աշխարհագրական տեղեկատվական համակարգերը (ԱՏՀ) կարևոր տեղ են գրավում, քանի որ դրանք աշխարհագրության և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների սինթեզն են: Առաջարկելով տարածական տվյալների հավաքագրման, վերլուծության և պատկերման լայն հնարավորություններ՝ ԱՏՀ-ն մեծապես ընդլայնում է աշխարհագրության մեթոդաբանական գործիքակազմը և նպաստում տվյալների վրա հիմնված տարածական մտածողության ձևավորմանը: Միևնույն ժամանակ, այս տեխնոլոգիաները բարենպաստ պայմաններ են ստեղծում տեղեկատվական տեխնոլոգիաները հանրակրթական դպրոցական կրթության մեջ ինտեգրելու համար՝ թույլ տալով դասավանդել աշխարհագրություն և ընկալել այն սկզբունքորեն նոր տեսանկյունից: Հիմնվելով միջազգային հետազոտությունների արդյունքների և ժամանակակից կրթական պրակտիկայի վրա՝ սույն հոդվածում դիտարկվում է ՀՀ հանրակրթական դպրոցներում ԱՏՀ-երի ուսուցման ներկա վիճակը: Հատուկ ուշադրություն է դարձվում դպրոցական ծրագրում ԱՏՀ-երի ներդրման հետ կապված հիմնական խնդիրների բացահայտմանը, ներառյալ ուսուցիչների պատրաստվածությունը, տեխնիկական և ենթակառուցվածքային սահմանափակումները և առկա ուսումնական նյութերի բովանդակության բնութագրերը: Ուսումնասիրությունը ընդգծում է ՎԵԲ ԱՏՀ տեխնոլոգիաների ընդհանուր կրթական համակարգում ինտեգրման համակարգված մոտեցման անհրաժեշտությունը և մատնանշում դրանց հնարավոր դերը առկա խոչընդոտները:
Ներբեռնումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.