Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով հայցային վաղեմության ժամկետների կիրառման դատական պրակտիկան
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.C/2025.16.1.168Բանալի բառեր:
Հայցային վաղեմություն, հայցի հիմքի և առարկայի փոփոխություն, ապօրինի ծագում ունեցող գույք, Քաղաքացիական դատավարության օրենսգիրքԱմփոփում
Հոդվածը նվիրված է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» վարույթով հայցային վաղեմության կիրառման դատական պրակտիկայի ուսումնասիրությանը: ՀՀ գլխավոր դատախազության համար դարձել է պրակտիկա հայցադիմում ներկայացնել օրենքով սահմանված երեք տարիների ընթացքում, հետո դատարան ներկայացնել հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն: Ընդ որում, հաճախ այդպիսի միջնորդությունները ներկայացվում են ուսումնասիրությունը սկսելուց հետո՝ երեք տարի անց, սակայն դատարանները մերժում են հայցային վաղեմություն կիրառելու մասին պատասխանողների միջնորդությունը՝ հղում անելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումներին:
Հեղինակները հոդվածում հիմնավորում են, որ հայցային վաղեմության ժամկետների նման մեկնաբանությունը հակասում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքում առկա առանձին իրավակարգավորումների: Բացի այդ, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 8-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ, 170-րդ և 340-րդ հոդվածներին ապօրինի գույքի բռնագանձման վարույթների շրջանակներում դատարանների կողմից տրվող մեկնաբանությունը Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից ևս խոցելի է և ենթակա է վերանայման:
Հղումներ
Գաբուզյան, Ք.Ա. Հայցային վաղեմության քաղաքացիաիրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում, իրավաբանական գիտությունների թեկնածուի հայցման ատենախոսություն։ Եր․, 2023 (Gabuzyan, K.A. Haytsayin vaghemutyan kaghakatsiayiravakan kargavorumy Hayastani Hanrapetutyunum, iravabanakan gitutyunneri teknatsui haytsman atenakhosutyun․ Yer. 2023):
Гурвич, М.А. Право на иск. М.; Л., 1949, 216 էջ (Gurvich M.A., Pravo na isk. M.; L., 1949, 216 ej).
Гражданское процессуальное право : учебник : [в 2 т.] / под ред. П. В. Крашенинникова. – 2-е изд., перераб. и доп. – Москва: Статут, 2022, 550 էջ (Grazhdanskoe protsessualnoe pravo: uchebnik: [v 2 t.] / pod red. P.V. Krasheninnikova. – 2-e izd., pererab. i dop. – Moskva: Statut, 2022, 550 ej).
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Давид Мелконян, Арсен Тавадян

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.