Ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքի հանձնումը խրախուսող նորմերի քրեաիրավական որոշ հիմնահարցեր
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.C/2025.16.2.053Բանալի բառեր:
զենքի ապօրինի շրջանառություն, խրախուսական նորմ, դրական վարքագծի խթանում, քրեական օրենսգիրք, կամովին հանձնում, օբյեկտիվ իրադրություն, խրախուսական նորմի կատարելագործումԱմփոփում
Ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքի հանձնումը խրախուսող նորմերն էական նշանակություն ունեն ինչպես հանցագործությունների կանխման, այնպես էլ անձանց դրական վարքագծի խթանման տեսանկյունից։
Այս առումով ուշադրության է արժանի 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խրախուսական նորմի ձևակերպումը, որն էապես տարբերվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նորմի բովանդակությունից։
Սույն հոդվածի նպատակը հիշյալ նորմում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների հետազոտումն է։
Դրված նպատակին հասնելու համար հոդվածում համեմատական վերլուծության են ենթարկվել նախկին և գործող քրեական օրենսգրքերով նախատեսված խրախուսական նորմերը և դրանց կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև վեր են հանվել այն հիմնահարցերը և խնդիրները, որոնք կարող են ծագել իրավակիրառ գործունեության ընթացքում:
Հետազոտության առարկան դիտարկվել է գիտական ճանաչողության այնպիսի ընդհանուր (համագիտական) և հատուկ մեթոդների կիրառմամբ, ինչպիսիք են դոգմատիկ, իրավահամեմատական, տրամաբանական վերլուծության և իրավական մոդելավորման մեթոդները։
Հոդվածում իրականացված հետազոտության արդյունքում կատարվել են մի շարք եզրակացություններ, որոնց հիման վրա ներկայացվել են խրախուսական նորմի կատարելագործմանն ուղղված հիմնավորված առաջարկություններ։
Հղումներ
Antonov A.G., Kalugin A.G. Problemy primeneniia norm o deiatel'nom raskianii. Prakticheskoe posobie. Krasnoiarsk, 2002.
HH qreakan datavarut'yan orensgirq, yndunvel e' 30.06.2022t'., ojhi mej e' mtel 01.07.2022t'., HO-306-N. Gorts'um e'.
HH qreakan orensgirq, yndunvel e' 18.04.2003t'., ojhi mej e' mtel 01.08.2003t'., HO-528-N: Ojhy korts'rel e' 01.07.2022t'.
HH qreakan orensgirq. Yndunvel e' 05.05.2021t'., ojhi mej e' mtel 01.07.2022t'., HO-199-N. Gorts'um e'.
Nevskii S.A. Bor'ba s nezakonnym oborotom oruzhiia. M., 2003.
Vch'rabek datarani`Hrant Harutyunyani yev Beglar Hovhannisiani gorts'ov 2015 t'vakani dektemberi 18-i tiv EAND/0011/01/14 oroshmum.
Vch'rabek datarani`Husik Baghdasaryani gorts'ov 2008 t'vakani noyemberi 28-i tiv AVD2/0059/01/08 oroshmum.
"Ugolovnyi kodeks Rossiiskoi Federatsii" ot 13.06.1996 N 63-FZ (red. ot 21.04.2025) (s izm. i dop., vstup. v silu s 02.05.2025). Hasaneli e' hetevyal hghmamb: https://www.consultant.ru/document/cons_doc_LAW_10699/d4f142f9078e44b70b71fc6a653a76f572bf1ae2/ (verjin mutq: 22.05.2025t'.).
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Վիրաբ Համբարձումյան, Սերգեյ Առաքելյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.