Իրավական դաստիարակությունը և կրթությունը քաղաքացիական հասարակությունում՝ որպես ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման կարևորագույն պայման
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2016.19.1.022Բանալի բառեր:
քաղաքացիական հասարակություն, իրավական էակ, իրավական նիհիլիզմ, իրավական դաստիարակություն և կրթությունԱմփոփում
Իրավունքը քաղաքացիական հասարակության ինտեգրման գործոն է, իսկ դրա անդամները նախևառաջ պետք է լինեն իրավական էակներ: Քաղաքացիական հասարա- 27 կության անդամների մյուս հատկանիշները (մասնագիտություն, ազգություն և այլն) ներհատուկ չեն: Ժամանակակից հայկական և հետխորհրդային մյուս հասարակությունների հիմնական խնդիրն օրինականության ու իրավակարգի ճգնաժամն է, որի պատճառներից է բնակչությանը բնորոշ իրավագիտակցության և իրավական մշակույթի ցածր մակարդակը: Իրավական նիհիլիզմը հաղթահարելու հիմնական մեթոդներից մեկը իրավական դաստիարակություն ու կրթության քաղաքացիական և պետական համակարգ ներդնելն է: Այս ակնհայտ դրույթները պետք է կիրառվեն ինչպես կրթական հաստատությունների ստեղծման և գործունեության, այնպես էլ դրանց ներքին իրավական կարգավորման կառուցակարգերում: Ուստի կրթական հաստատությունների գլխավոր նպատակը պետք է լինի իրավական մշակույթով օժտված անձի ձևավորումը, իսկ այդ նպատակին հասնելու միջոցը՝ ընդհանուր իրավական դաստիարակության և կրթության համակարգի ներմուծումը:
Հղումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2016 Bulletin of Yerevan University

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.