Banber Erevani hamalsarani. Iravagitut'yun.
| E - ISSN | : | 2738-2605 |
| P - ISSN | : | 1829-4561 |
XVIII-XIX դարերը կարելի է համարել իրավունքի փիլիսոփայության հորդառատ անձրև, քանզի երկու հարյուրամյակի ընթացքում ասպարեզ եկան այնպիսի հանճարեղ մտածողներ, ինչպիսիք են Հ. Գրացիոսը, Ֆ. Բեկոնը, Թ. Հոբսը, Ռ. Դեկարտը, Ջ. Լոկը, Շ. Լ. Մոնտեսքյոն, Ժ.-Ժ. Ռուսսոն, Ի. Կանտը, Գ. Հեգելը, Կ. Մարքսը, Օ. Կոնթը և այլք: Այս խոշոր մտածողներից ամեն մեկն ստեղծեց փիլիսոփայական իր հայեցակարգը: Քանի որ նոր դարաշրջանում կրոնական աշխարհայացքին փոխարինել էր իրավաբանականը, ապա նրանցից ամեն մեկն իր փիլիսոփայական հայեցակարգը տեղայնացրեց իրավական ոլորտում, ընդհանուր փիլիսոփայական հայեցակարգից ածանցեց իրավունքի իր յուրահատուկ փիլիսոփայությունը: Հետևաբար, այդ ժամանակաշըրջանն իսկապես կարելի է համարել իրավական փիլիսոփայության հայեցակարգերի ոսկե դարաշրջան: Իրավական փիլիսոփայության այդ հորձանուտում և դրանից հետո ձևավորված իրավական ուսմունքների հերթագայության պատմական ընթացքում Վ. Ներսեսյանցի թողած ժառանգությունը գնահատելու համար անհրաժեշտ ենք համարում առաջ քաշել որոշակի չափանիշներ և փորձել դրանցով արժևորել նրա ազատական-իրավաբանական ուսմունքը: Իրավունքի յուրաքանչյուր փիլիսոփայություն ուսումնասիրելիս անհրաժեշտ է ելնել որոշակի մոտեցումներից, այն է՝ ա) ուսմունքի առաջացման պատմական պայմանները, բ) հարաբերակցությունը նախորդ և հաջորդ ուսմունքների հետ, գ) փիլիսոփայական հայեցակարգի համընդհանրությունը (ունիվերսալությունը), այսինքն՝ ունակությունը ներառելու և կլանելու համաշխարհային պատմական զարգացման բոլոր և հատկապես նոր երևույթներն ու դրանց դրսևորումները, իմաստավորելու դրանք իր փիլիսոփայական հայեցակարգում, դ) ստեղծողի անհատականությունը, ե) կոնկրետ երկրի, այդ թվում նաև Հայաստանի, գործնական պետաիրավական քաղաքականության համար դրա նշանակությունը:
XVIII-XIX դարերը կարելի է համարել իրավունքի փիլիսոփայության հորդառատ անձրև, քանզի երկու հարյուրամյակի ընթացքում ասպարեզ եկան այնպիսի հանճարեղ մտածողներ, ինչպիսիք են Հ. Գրացիոսը, Ֆ. Բեկոնը, Թ. Հոբսը, Ռ. Դեկարտը, Ջ. Լոկը, Շ. Լ. Մոնտեսքյոն, Ժ.-Ժ. Ռուսսոն, Ի. Կանտը, Գ. Հեգելը, Կ. Մարքսը, Օ. Կոնթը և այլք: Այս խոշոր մտածողներից ամեն մեկն ստեղծեց փիլիսոփայական իր հայեցակարգը: Քանի որ նոր դարաշրջանում կրոնական աշխարհայացքին փոխարինել էր իրավաբանականը, ապա նրանցից ամեն մեկն իր փիլիսոփայական հայեցակարգը տեղայնացրեց իրավական ոլորտում, ընդհանուր փիլիսոփայական հայեցակարգից ածանցեց իրավունքի իր յուրահատուկ փիլիսոփայությունը: Հետևաբար, այդ ժամանակաշըրջանն իսկապես կարելի է համարել իրավական փիլիսոփայության հայեցակարգերի ոսկե դարաշրջան: Իրավական փիլիսոփայության այդ հորձանուտում և դրանից հետո ձևավորված իրավական ուսմունքների հերթագայության պատմական ընթացքում Վ. Ներսեսյանցի թողած ժառանգությունը գնահատելու համար անհրաժեշտ ենք համարում առաջ քաշել որոշակի չափանիշներ և փորձել դրանցով արժևորել նրա ազատական-իրավաբանական ուսմունքը: Իրավունքի յուրաքանչյուր փիլիսոփայություն ուսումնասիրելիս անհրաժեշտ է ելնել որոշակի մոտեցումներից, այն է՝ ա) ուսմունքի առաջացման պատմական պայմանները, բ) հարաբերակցությունը նախորդ և հաջորդ ուսմունքների հետ, գ) փիլիսոփայական հայեցակարգի համընդհանրությունը (ունիվերսալությունը), այսինքն՝ ունակությունը ներառելու և կլանելու համաշխարհային պատմական զարգացման բոլոր և հատկապես նոր երևույթներն ու դրանց դրսևորումները, իմաստավորելու դրանք իր փիլիսոփայական հայեցակարգում, դ) ստեղծողի անհատականությունը, ե) կոնկրետ երկրի, այդ թվում նաև Հայաստանի, գործնական պետաիրավական քաղաքականության համար դրա նշանակությունը:
Նորագույն պատմության վերջին տասնամյակները հասարակական հարաբերությունների ներպետական բոլոր ոլորտներում, ինչպես նաև միջազգային հարաբերությունների համակարգում աչքի են ընկնում աննախադեպ փոփոխությունների դինամիկայով։ Միևնույն ժամանակ տեղի են ունենում տեխնոլոգիական առաջընթացի գլոբալ բեկումներ, որոնք մարդու կյանքն ու հասարակության գործառնավորումը տեղափոխում են որակապես նոր տեղեկատվական ձևաչափ։ Սակայն խիստ արդիական հիմնախնդիր է շարունակում մնալ այն հանգամանքը, որ մարդկությունը դեռևս անկարող է հասկանալ այդ նոր ձևաչափում միջազգային հարաբերությունների համակարգի և ներպետական հասարակական հարաբերությունների հակամարտաբանական բնույթը, որի պատճառով անհնար է դառնում փաստացի ձևավորված հակամարտությունների կառավարումը, քանզի այսօրվա դրությամբ բացակայում են համակարգային մակարդակում նախապես մշակված և գործի դրված իրավական կարգավորման կառուցակարգեր, որոնք հնարավորություն կստեղծեն համակարգային մակարդակում արձագանքելու այդ հակամարտություններին։
Ժամանակակից սահմանադրագիտության կարևորագույն խնդիրներից են Սահմանադրության անմիջական գործողությանն առնչվող հարցադրումները: Այդ առնչությամբ գրականության մեջ և պրակտիկայում առկա են բազմապիսի, երբեմն նաև իրարամերժ տեսակետներ: Մի շարք երկրների սահմանադրություններով1, այդ թվում՝ մինչև 2015 թ. դեկտեմբերի 6-ի փոփոխությունները՝ ՀՀ Սահմանադրության 6 հոդվածով սահմանված էր, որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Այդ կարգավորումը հաճախ հանգեցնում էր այնպիսի եզրակացությունների, որ նշված նորմը ենթադրում է բոլոր սուբյեկտների կողմից ՀՀ Սահմանադրության նորմերի անմիջական կիրառում, իսկ այդ հանգամանքն իր հերթին պահանջում է դրանց մեկնաբանում: Ներկայացված հարցադրումը վերլուծելու համար առաջին հերթին հարկ ենք համարում անդրադառնալ այն հանգամանքին, թե ինչ է ենթադրում «Սահմանադրության անմիջական գործողություն» հասկացության բովանդակությունը, և արդյոք այն նույնանում է «Սահմանադրության անմիջական կիրառում» հասկացությանը։ Նշենք, որ իրավաբանական գրականության մեջ իրավունքի գործողությունը բնութագրվում է որպես իրավունքի հատկանիշ (կարողություն)՝ որոշակի միջավայրում ունենալու գաղափարամոտիվացիոն ազդեցություն անհատի, անձանց հանրույթի վրա և արդյունքում, իր նպատակներին ու սկզբունքներին համապատասխան՝ ապահովելու մարդու իրավաչափ գործունեությունը և վարքագիծը2։ Այլ կերպ՝ իրավունքի գործողությունը այն ամբողջ ազդեցությունն է, որն իրավունքն ունենում է անձանց գիտակցության և ընդհանուր առմամբ՝ հասարակական հարաբերությունների վրա։
Մարդկության պատմության ընթացքում շատ են եղել հասարակությունները ձևափոխելու, դրանցում առավել նախընտրելի տարբերակներ կենսագործելու տեսություններ, ինչպես նաև դրանք կիրառելու փորձեր։ Որոշ դեպքերում դրանք հաջողվել են մասնակիորեն, երբեմն էլ ձախողվել։ Գրեթե ոչ մի դեպքում, սակայն, առանձին տեսության և առանձին նախընտրելի հասարակարգի ամբողջական կենսագործում չի եղել։ Եվ դրա հիմնական պատճառն առաջ քաշված տեսական պատկերացումների և իդեալական գաղափարների՝ առանձին վերցրած ազգի, հասարակության կեցույթում գործնականում լիարժեքորեն կենսագործելու անհնարինությունն է եղել։ Սա բացատրվում է նաև նրանով, որ ազգերն ու հասարակությունները, լինելով համաշխարհային գործընթացների փոխազդեցության ներքո, ազդելով և ազդվելով արտաքին աշխարհի գործոններից, այնուամենայնիվ ունեն կեցության ընկալման սեփական «ժամանակը»1։ Եվ որևէ տեսություն, ինչ-որ հասարակարգի պատկերացում դժվար թե կարողանան դառնալ մի ամբողջ ազգի ու հասարակության կեցության «շապիկ», եթե դրանք չեն բխում ազգային էությունից և չեն ձևավորվում այդ ազգի քաղաքակրթական հասունացման ընթացքում։
Ծնվել է 02.10.1938 թ. Ստեփանակերտ քաղաքում: Մանուկ հասակում զրկվում է հորից. վերջինս ժամանակի բռնաճնշումների զոհ է դառնում, 1941 թ. ձերբակալվում է և հավանաբար գնդակահարվում: Ներսեսյանցի կենսագրությունն ուսումնասիրողներից ոմանք գտնում են, որ իրավունքի փիլիսոփայության նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է եղել նրա հոր ձերբակալությամբ, որին հայրենիքի դավաճան են որակել: Ինչպես պատմում է Ներսեսյանցի եղբայրը, Ներսեսյանցի ծնվելուց դեռ տարիներ առաջ հայրը կարծիք է հայտնել, որ իրենց ընտանիքն առանձնապես ոչնչով երբևէ աչքի չի ընկնի: Իսկ երբ ծնվում է Վլադիկ որդին, հայրն ասում է՝ նա կփառավորի մեր ընտանիքը: Հայրը նույնիսկ որդու ազգանվանը հավելում է ց՝ Ներսեսյանց: Ներսեսյանցն ամուսնացած էր Վալենտինա Լապաևայի հետ, ով իրավունքի տեսության և սոցիոլոգիայի մասնագետ էր: Ներսեսյանցը 1955 թ. Երևանում ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, հետո մեկնել է Մոսկվա, ընդունվել ինչ-որ տեխնիկական բուհ: Սակայն կարճ ժամանակ անց նա վերադարձել է Երևան, աշխատել գործարանում, մեկ տարի անց նորից մեկնել է Մոսկվա: Այստեղ նա ցանկացել է ընդունվել փիլիսոփայության ֆակուլտետ, սակայն, որպես ազգի թշնամու որդու, նրա փաստաթղթերը չեն ընդունել: Նա ստիպված ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ավարտելուց հետո շուրջ երկու տարի զբաղվել է փաստաբանությամբ: 1965-1970 թթ. աշխատել է «Սովետական պետություն և իրավունք» թերթում, այնուհետև դարձել ԽՍՀՄ ԳԱ Իրավունքի և պետության ինստիտուտի ավագ գիտաշխատող:
Սոցիալական պետության հայեցակարգը ավելի քան հարյուր հիսուն տարվա պատմություն ունի: Կասկած չի հարուցում, որ հասարակության, իրավունքի և պետության զարգացման գործընթացին զուգահեռ՝ դինամիկ զարգանում է նաև սոցիալական պետության հայեցակարգը՝ որպես հասարակություն-պետություն և մարդ-պետություն հարաբերությունների էական բնութագիր։ Համաշխարհային և ներհայաստանյան զարգացումների համատեքստում Հայաստանի երրորդ Հանրապետության համար սոցիալական պետության հայեցակարգի վերաիմաստավորումն այսօր, առավել քան երբևէ, արդիական է
Միջազգային առումով 21-րդ դարի սոցիալական իրականության բնորոշ համընդհանուր ախտանիշներից են սահմանադրական մշակույթի և սահմանադրական բարոյականության ցածր մակարդակը, սահմանադրական արժեբանության աղճատված ընկալումները, սահմանադրականության դեֆիցիտն ու ձևախեղումները։ Փորձենք այս հիմնախնդրին ոչ թե զգայական ու խրատաբանական անդրադարձ կատարել, այլ համակարգային փոխկապակցության մեջ բացահայտել ոչ միայն իրավիճակի խորքային հիմնական պատճառները, այլև, կայուն զարգացման արդի հրամայականներից ու վերափոխվող հասարակական համակարգերի բնորոշ առանձնահատկություններից ելնելով, առաջադրել սահմանադրական արժեբանության, սահմանադրական բարոյականության ու սահմանադրականության հաստատման հայեցակարգային որոշ մոտեցումներ։ Սահմանադրական արժեբանության հիմնախնդրին մասնագիտական գրականության մեջ շատ անդրադարձներ են եղել։ Գիտական միտքն առաջին հերթին ուշադրության առարկա է դարձրել հասկացության իմացաբանական բնույթի ու բովանդակության բացահայտմանը, սահմանադրական «արժեք» և «սկզբունք» եզրույթների փոխառնչություններին, սահմանադրական բարոյականության, սոցիալական արժեքների սահմանադրականացման առանձնահատկությունների և մի շարք այլ հարցեր։ Այդուհանդերձ, մեր կարծիքով, բավարար խորությամբ բացահայտված չեն վերափոխվող հասարակական համակարգերում սահմանադրական արժեբանության դրսևորման ու հատկապես իրացման խորքային առանձնահատկություններն ու դրանցից բխող մարտահրավերներին դիմակայելու մոտեցումները։
Սահմանադրականության ձևավորման, հաստատման և զարգացման հիմնախնդիրները վերջին ժամանակներում առանձնակի հրատապություն և կարևորություն են ձեռք բերել ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում: Այդ մասին են վկայում ինչպես արտասահմանյան երկրներում, այնպես էլ հայկական երկու հանրապետություններում խնդրո առարկա թեմայով գիտաժողովներն ու խորհրդաժողովները1: Որպես միջազգային հանրության կողմից դեռևս դե յուրե չճանաչված, սակայն պետության բոլոր ատրիբուտներով օժտված երկիր՝ Արցախի Հանրապետությունում սահմանադրականության հիմնախնդիրն առավել քան արդիական է և գիտական խոր հետազոտության կարիք ունի, քանի որ արդեն 12 տարի է, ինչ Արցախի Հանրապետությունում գործում է Սահմանադրությունը (2016 թ.-ից՝ նոր Սահմանադրությունը), և օրախնդիր է նրա նորմերի կենսագործումը պետական քաղաքականության մեջ ու հասարակական կյանքում, սակայն պարզ չէ այն հարցի պատասխանը, թե սահմանադրականությունն ինչ վիճակում է՝ ձևավորմա՞ն, կայացմա՞ն, թե՞ …: Եվ քանի որ սահմանադրականության հաստատման առաջին ու կարևոր փուլը համարում ենք ընկալումը, մենք կանդրադառնանք այդ հասկացության ընկալելիության հիմնախնդրին: