Մոր և մանկան հուզական մենահատուկ կապվածության ու մանկան քնի ընթացքի կարգավորման փոխադարձ կապը

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.2.078

Բանալի բառեր:

քնի վարքային խանգարում, քնի հետընթաց, հուզական կապվածություն, քնի ու արթմնության ռիթմ, քնի ռեժիմ, առաջնային կլանվածություն, խուսափողական կապվածություն, տագանապային կապվածություն, հուսալի կապվածություն, քնի բնազդ

Ամփոփում

Հոդվածում անդրադարձ է արվում հետծննդաբերական շրջանում մոր և մանկան հուզական կապվածության հիմնական դրսևորումներին, որոնք հարաբերակցվում են մանկան քնի ընթացքի յուրահատկությունների հետ։ Դիտարկվում են հուզական կապվածության տեսակները նկարագրող մի շարք  տեսություններ, որտեղ ընդգծվում է մոր և մանկան միջև գոյություն ունեցող  կապի որակն ու խորությունը։ Կապվածության տեսակները փոխադարձաբար անդարադառնում են երեխայի կողմից քնի կարգավորման փորձագիտական մեթոդի ներքնայնացման վրա։

Հոդվածում առաջարկված տեսակետի համաձայն քնի վարքային խանգարումները կախված չեն երեխայի ծննդյան հերթականությունից, տարիքից, սեռից, ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակից, քանզի դրանք հատուկ են երեխայի բնականոն զարգացման ընթացքին։ Այդ ընթացքն իր մեջ ներառում է քնի հետընթացն ու ճգնաժամային դրսևորումները։

Հեղինակը կարևորում է այն հանգամանքը, որ քնի վարքային խանգարումների հիմքերը միայն ֆիզիոլոգիական բնույթի չեն, այլ արտահայտում են երեխայի հոգեհուզական, հոգեբանական բարենպաստությունը։

Հոդվածում խոսվում է այն մասին, որ քունը կենսական բնազդի անփոխարինելի բաղադրիչ է, պաշտպանում է նորածնին արտաքին աշխարհի ճնշող գրգիռներից, որոնք կարող են ծանրաբեռնել դեռևս անպատրաստ ու չհասունացած հոգեկան համակարգը։

Լիարժեք ու որակյալ քուն կարող է լինել միայն այն դեպքում, երբ ներդաշնակվում են քնի հոգեբանական, ֆիզիոլոգիական, ֆունկցիոնալ օղակները, իսկ դեպի երեխան մոր հուզականությունն, այս շարքում, առանցքային դերակատարում ունի։

Այս հանգամանքով պայմանավորված՝ հոդվածում ներկայացվում է

պիլոտային հետազոտություն, որի առանցքը մոր և երեխայի միջև հուզական կապվածության տեսակի հարաբերակցությունն է քնի կարգավորման փորձագիտական մեթոդի գործարկման վրա։

Հեղինակի կենսագրությունը

  • Էմմա Արզիևա, Երևանի պետական համալսարան

    ԵՊՀ սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի ասպիրանտ, դասախոս

Հղումներ

Бехтерев В. «Пиктограмма» как метод изучения личности в норме и при некоторых нервно-психических заболеваниях, Ленинград 1984, 26 էջ (Bekhterev V. «Piktogramma» kak metod izucheniya lichnosti v norme i pri nekotorykh nervno-psikhicheskikh zabolevaniyakh, Leningrad 1984, 26 ēǰ).

Винникот Д. Маленькие дети и их матери, Москва 2013, 78 էջ (Vinnikot D. Malen'kiye deti i ikh materi, Moskva 2013, 78 ēǰ).

Винникот Д. От педиатрии к психоанализу, Москва 2019, 520 էջ (Vinnikot D. Ot pediatrii k psikhoanalizu, Moskva 2019, 520 ēǰ).

Клайн М. Зависть и благвдарность, Москва 2001, 100 էջ (Klayn M. Zavist' i blagvdarnost', Moskva 2001, 100 ēǰ).

Марилауни К. Жизнь растений 1-ый том, СПб. 1903, 765 էջ (Marilauni K. Zhizn' rasteniy 1-yy tom, SPb. 1903, 765 ēǰ).

Пентли Э. Как уложить ребенка спать без слез, Минск, 2014, 240 էջ (Pentli E. Kak ulozhit' rebenka spat' bez slez, Minsk, 2014, 240 ēǰ).

Фюнгерова М. Наш ребенок, Прага 1958, 417 էջ (Fyungerova M. Nash rebenok, Praga 1958, 417 ēǰ).

Юнг К․ О природе психе, Москва, Ваклер 2002, 412 էջ (Yung K․ O prirode psikhe, Moskva, Vakler 2002, 412 ēǰ).

Ainsworth M․ Patterns of Attachment, 1978 New Jersey, 409 p.

Bowlby J․ Attachment and Loss, Volume 1, 1971 England, 480 p.

Freud S. Zur Einführung des Narzißmus, 1924, Wien, 35 p.

Hartmann H․ Ego psychology and the problem of adaptation, NY 1958, 121 p.

Weissbluth M․ Healthy sleep habits, happy child, 1987 NY, 432 p.

Winnicott D․ The child, the family, and the outside world, 1964 USA, 240 p.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-06-30

Թողարկում

Բաժին

PSYCHOLOGY

Ինչպես մեջբերել

Արզիևա Է. (2025). Մոր և մանկան հուզական մենահատուկ կապվածության ու մանկան քնի ընթացքի կարգավորման փոխադարձ կապը. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 16(2(47), 78-90. https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.2.078