Հտ․ 16 No. 2(47) (2025)

					Դիտել Հտ․ 16 No. 2(47) (2025)
Հրատարակվել է: 2025-06-30

Ամբողջական թողարկումը

PHILOSOPHY

  • PHILOSOPHY

    Գրիգոր Նարեկացու քրիստոնեական  հումանիզմը

    Սեյրան Զաքարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվում է միջնադարի խոշորագույն բանաստեղծ և իմաստասեր Գրիգոր Նարեկացու (951-1003 թթ.) աշխարհայացքի և փիլիսոփայական հայացքների գնահատմանը վերաբերող մի հարց, որը պարզաբանելու համար հընթացս վերլուծվում են Միջնադար, Վերածնունդ, Հայկական Վերածնունդ, քրիստոնեական աստվածակենտրոն հումանիզմ և վերածնական մարդակենտրոն հումանիզմ հասկացությունները: Որոշ հետազոտողներ, նկատի ունենալով հատկապես Նարեկացու «Մատյան Ողբերգության» գիրքը,  նրա նորարարական մտքերն ու մոտեցումները, լեզվամտածողության ինքնատիպությունը, «ներքին» մարդու և մարդու փրկության մասին վարդապետությունը, նրան համարում են Հայկական Վերածննդի ներկայացուցիչ,  այսինքն՝ ոչ թե Միջնադարի, այլ Վերածննդի դարաշրջանի մտածող: Եթե խորհրդային շրջանում, երբ տիրապետող էր մարքսիստական մեթոդաբանությունը,  նման գնահատականի շրջանառումը հասկանալի էր (Արևելյան և Հայկական Վերածնունդ տեսությունը կոչված էր հիմնավորելու մարքսիստական պատմափիլիսոփայության այն դրույթը, թե պատմության մեջ «երկաթե անհրաժեշտությամբ» գործում են համընդհանուր օրինաչափություններ, օրինակ, բոլոր ժողովուրդները պետք է անցնեն զարգացման միևնույն փուլերը), ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ են այսօր հետազոտողները պաշտպանում այդ խիստ գաղափարականացված և անարդյունավետ մեթոդաբանական հարացույցը: Հեղինակի կարծիքով այդպիսի գնահատականը պայմանավորված է այն բանով, որ այդ տեսության կողմնակիցները՝ ա) ըստ էության  անտեսում են Միջնադարյան և Վերածննդի մշակույթների տարբերությունները, ինչի հետևանքով միջնադարյան մշակույթին բնորոշ երևույթները բնութագրվում են որպես վերածնական,  բ) զանց են առնում   քրիստոնեական (աստվածակենտրոն) հումանիզմի և վերածնական (մարդակենտրոն) հումանիզմի յուրահատկությունները, գ) Նարեկացուն Հայկական Վերածննդի ներկայացուցիչ համարելով՝ իբր տալիս են նրան հանճարին պատշաճող գնահատական (տվյալ դեպքում ենթադրվում է, որ Վերածննդի դարաշրջանն Միջնադարի համեմատ ավելի առաջադիմական է): Մինչդեռ Նարեկացին  իր մտածելակերպով, աշխարհայացքային-փիլիսոփայական հարցերի քննարկման ու լուծման եղանակներով, մարդու փրկության իր տեսլականով միջնադարյան մտածող է, քրիստոնեական հումանիզմի խոշորագույն ներկայացուցիչ, հիրավի՝ «Տիեզերական եկեղեցու վարդապետ»:

    Հղումներ

    Գասպարյան Դ., Հայկական Վերածնունդ (ժամանակը և առանձնահատկությունները) http://shirak.asj-oa.am/598/1/41.pdf (մուտք՝ 18.07.2023)։ (Gasparyan D., Haykakan Veratsnund (zhamanaky yev arrandznahatkut’yunnery) http://shirak.asj-oa.am/598/1/41.pdf (mutk։ 18.07.2023)).

    Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության։ Տաղեր / թարգմանությունը Վ․ Գևորգյանի, Եր., 1979։ (Grigor Narekats’i, Matyan voghbergut’yan. Tagher / targmautyuny V. Gevorgyani, Yer., 1979).

    Զաքարյան Ս. Ա., Հայկական Վերածննդի հարցը (մեթոդաբանական տեսանկյուն), Եր., 2006։ (Zak’aryan S. A., Haykakan Veratsnndi harts’y (met’vodabanakan tesankyun), Yer., 2006).

    Թամրազյան Հ., Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը, հ. Գ, Եր., 2017։ (T’amrazyan H., Grigor Narekats’in yev Narekyan dprots’y, h. G, Yer., 2017).

    Խրլոպյան Գ. Տ., Հայ սոցիալական իմաստասիրության պատմություն։ Հելլենիստական և վաղ ֆեոդալական շրջան, Եր., 1978։ (Khrlopyan G. T., Hay sots’ialakan imastasirut’yan patmut’yun. Hellenistakan yev vagh feodalakan shrjan, Yer., 1978).

    «Հայկական Վերածնունդ», http://www.panarmenian.net/arm/details/222911/ (մուտք՝ 18.07.2023): («Haykakan Veratsnund», http://www.panarmenian.net/arm/details/222911/ (mutk։ 18.07.2023).

    Նալբանդյան Վ. Ս., Գրիգոր Նարեկացի, Եր., 1990։ (Nalbandyan V. S. Grigor Narekats’i, Yer., 1990).

    Պողոսյան Ս., Իմ Նարեկացին, Եր., 2007։ (Poghosyan S., Im Narekats’in, Yer., 2007).

    Бурдах К․ Реформация․ Ренессанс․ Гуманизм․ М․, 2004․ (Burdah K․ Reformaciâ․ Renessans․ Gumanizm․ M․, 2004)․

    Горфункель А.Х. Философия эпохи Возрождения. Учебное пособие. М., 1980․ (Gorfunkelʹ A.H. Filosofiâ épohi Vozroždeniâ. Učebnoe posobie. M., 1980)․

  • PHILOSOPHY

    Դավիթ Անհաղթի առեղծվածի լուծման նոր փորձ

    Սիլվա Պետրոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ինչպես հայտնի է, արդի գիտական վերակազմության հետևանքով կասկածի տակ է դրվել հայոց գրավոր ավանդույթը Դավիթ Անհաղթի մասին, և նրան  հինգերորդ դարից տեղափոխել են վեցերորդ դարի երկրորդ կես։ Հոդվածում քննվում է Դավիթ Անհաղթի ժամանակի վերակազմության հարցը և միջնադարյան տեքստերում առկա հիշատակումների հիման վրա փորձ է արվում հիմնավորել Դավթի մասին հայոց միջնադարյան գրավոր ավանդույթի դեռևս հերքված չլինելը։ Ցույց է տրվում, որ եթե Դավթին հինգերորդ դարում տեսնելու համար, այսպես կոչված «ապացուցական» հիմքեր չկան, ապա դրանք չկան նաև Դավթին հինգերորդ դարից հեռացնող նոր վերակազմություններում։ Մասնավորաբար, քննվում են Միսակ Խոստիկյանի «Դավիթ փիլիսոփան» երկում առաջադրված որոշ փաստարկներ ու տրվում դրանց հերքումները կամ, նվազագույնը՝ ցույց տրվում դրանց բավարար հիմքեր չունենալը։ Ուշ անտիկ կամ վաղ միջնադարի հոգեմտավոր մշակույթի ավելի հստակ ընկալման համար կիրառվում է համաբանության (անալոգիա) մեթոդը։ Զուգահեռներ են տարվում ժամանակի այլ մտածողներ Պարույր Հայկազնի և Բոեցիուսի հետ՝ ցույց տալու համար վաղ քրիստոնեական մշակույթի սերտ կապը անտիկ հունահռոմեական փիլիսոփայական ավանդույթի հետ։ Ինչը հնարավորություն է տալիս հերքելու գիտապաշտական մոտեցում հանդես բերող հետազոտողների այն պնդումներն, ըստ որոնց պետք է բացառել, որ Դավիթը կարող էր քրիստոնյա լինել, բայց և միաժամանակ փիլիսոփայության առաջին տարվա ուսանողներին հելլենիստական նյութ մատուցել։

    Հոդվածում ենթադրություն է արվում, որ մեծ հավանականությամբ Եղիշեի հիշատակած Դավիթ երեցը կարող էր լինել նույն Դավիթ փիլիսոփան, որին որոշ ժամանակից ի վեր հայոց գրավոր ավանդության մեջ անվանել են «Անհաղթ»։ Նաև ցույց է տրվում, որ հինգերորդ դարից մեզ հասած որոշ տեքստերում կան Դավիթ անունով  անձանց հիշատակումներ, և չպետք է բացառել, որ դրանք կամ դրանցից որոշները կարող են վերաբերել հենց Դավիթ Անհաղթին։ 

    Հղումներ

    Ակինեան Հ. Ն., Թուղթ Փոտայ Պատրիարքի առ Զաքարիա Կաթողիկոս Հայոց Մեծաց // Հանդէս Ամսօրեայ, 1968, Ապրիլ-Հունիս, թիվ 4, էջ 139։ (Akinean H. N., T’ught’ P’votay Patriark’i arr Zak’aria Kat’voghikos Hayots’ Metsats’ // Handes Amsoreay, 1968, April-Hunis, t’iv 4, ej 139. )

    Ակինեան Ն., Դաւիթ Հարքացի Անյաղթ Փիլիսոփայ։ Կեանքն եւ գործերը, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1959։ (Akinean N., Dawit’ Hark’ats’i Anyaght’ P’ilisop’ay. Keank’n yev gortsery, Viyenna, Mkhit’arean tparan, 1959. )

    Եղիշէի Վարդապետի Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին եւ քննադատութիւնք Միքայել Փաշայի Փորթուգալ, Վենետիկ ի տպ. Ս. Ղազարու, 1903։(Yeghishei Vardapeti Vasn Vardanay yev Hayots’ paterazmin yev k’nnadatut’iwnk’ Mik’ayel P’ashayi P’vort’ugal, Venetik i tp. S. Ghazaru, 1903)

    Մատենագիրք հայոց, Գ հատոր, Անթիլիաս-Լիբանան, 2004։(Matenagirk’ hayots’, G hator, Ant’ilias-Libanan, 2004)

    Կորիւն վարդապետի, Մամբրէի վերծանողի, եւ Դաւթի Անյաղթի Մատենագրութիւնք, ի Վենետիկ, ի տպարանի Սրբոյն Ղազարու, յամին 1833:(Koriwn vardapeti, Mambrei vertsanoghi, yev Dawt’i Anyaght’i Matenagrut’iwnk’, i Venetik, i tparani Srboyn Ghazaru, yamin 1833: )

    Խաչիկյան. Լ., Եղիշեի «Արարածոց մեկնությունը», Եր․, Զվարթնոց, 1992։(Khach’ikyan. L., Yeghishev «Araratsots’ meknut’yuny», Yer․, Zvart’nots’, 1992.)

    Խոստիկյան Մ., Դավիթ փիլիսոփան, Ներքին գրոց մատենաշար, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ, Եր., 2020: (Khostikyan M., Davit’ p’ilisop’an, Nerk’in grots’ matenashar, Ashot Hovhannisyani anvan humanitar hetazotut’yunneri institut, Yer., 2020)

    Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ թուղթ առ Վահան Մամիկոնեան, աշխատութեամբ Գ. Տեր-Մկրտչեան և Ստ. Մալխասեան, Տփղիս, Արագատիպ Մնացական Մարտիրոսեանցի, 1904։(Ghazaray P’arpets’woy Patmut’iwn Hayots’ yev t’ught’ arr Vahan Mamikonean, ashkhatut’eamb G. Ter-Mkrtch’ean yev St. Malkhasean, Tp’ghis, Aragatip Mnats’akan Martiroseants’i, 1904. )

    Մուրադեան Գ., Դաւիթ Անյաղթին վերագրուած եւ նրա անուանն առնչուող գրուածքներ, Մատենագիրք հայոց, Ի հատոր։(Muradean G., Dawit’ Anyaght’in veragruats yev nra anuann arrnch’uogh gruatsk’ner, Matenagirk’ hayots’, I hator. )

    Յարութիւնեան Ն., Խորհրդային Հայաստանի բռնադատուած փիլիսոփայ Միսակ Խոստիկեանի կորսուած համարուող գիտական և գրական ժառանգութեան մասին // Հայկազեան հայագիտական հանդէս, Պեյրութ, 2009, էջ 401-423։(Yarut’iwnean N., Khorhrdayin Hayastani brrnadatuats p’ilisop’ay Misak Khostikeani korsuats hamaruogh gitakan yev grakan zharrangut’ean masin // Haykazean hayagitakan handes, Peyrut’, 2009, ej 401-423.)

    Յովհան Աւձնեցի, Նորին ընդդէմ երեւութականաց, Մատենագիրք հայոց, Է. հատոր։(Yovhan Awdznets’i, Norin ynddem yerevut’akanats’, Matenagirk’ hayots’, E. hator.)

    Պետրոսյան Ս. Ս., Դավիթ Անհաղթի հոգու խնամքի իմաստասիրությունը և արդիականությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2017։( Petrosyan S. S., Davit’ Anhaght’i hogu khnamk’i imastasirut’yuny yev ardiakanut’yuny, Mayr At’vorr Surb Ejmiatsin, 2017. )

    Ստեփանոս Սիւնեցի, Պիտանի լուծմունք սահմանացն եւ Պորփիւրին Տէր Ստեփանոսի Սիւնեաց Եպիսկոպոսի // Մատենագիրք հայոց, Զ հատոր, Անթիլիաս, 2007։(Step’anos Siwnets’i, Pitani lutsmunk’ sahmanats’n yev Porp’iwrin Ter Step’anosi Siwneats’ Yepiskoposi // Matenagirk’ hayots’, Z hator, Ant’ilias, 2007.)

    Սրբոց վարդապետացն հայոց Մովսէսի եւ Դաւթի հարցմունք ընդ երկաբնակ չարափառսն, Մատենագիրք հայոց, Ի հատոր, ԺԲ դար, Երևան, 2014, էջ 660-740։(Srbots’ vardapetats’n hayots’ Movsesi yev Dawt’i harts’munk’ ynd yerkabnak ch’arap’arrsn, Matenagirk’ hayots’, I hator, ZHB dar, Yerevan, 2014, ej 660-740. )

    Հ. Տեն, Գեղարվեստի փիլիսոփայությունը, Պետհրատ, Երևան, Մոսկվա, 1936։(H. Ten, Gegharvesti p’ilisop’ayut’yuny, Pethrat, Yerevan, Moskva, 1936.)

    Arevšatyan S. S., Le “Livre des Êtres” et la Question de l’Appartenance de Deux Lettres Dogmatiques Anciennes // “Revue des Etudes Armeniennes”, Paris, 1984, XVIII, էջ 23-32:

    Bury J. B. History of the Later Roman Empire, Macmillan and Co., Ltd., 1923․

    Dvornik F., Patriarch Photius, Scolar and Statesman // Dvornik F., Photian and Byzantine Ecclesiastical Studies, Variorum Reprints, London, 1974, VII.

    Eunapius, Lives of the Philosophers and Sophists in Philostratus and Eunapius, The Lives of the Sophists with an English translation by W. C. Wright, Loeb Classical library, London, 1922.

    Greenwood, T. Failure of a Mission? Photius and the Armenian Church. // Le Museon, 2006, 119, 1-2, pp. 123-168. Hussey J. M., Louth A., The Orthodox Church in the Byzantine Empire, Oxford Univ. Press, 2010․

    Marenbon J., Boethius, Oxford Univ. Press, 2003․

    Photius, The Library of Photius, vol. I, trans. By J. H. Freeze, Macmillan, London, NY, 1920․

    The Acts of Concil of Chalcedon, Translated with an introduction and notes by Richard Price and Michael Gaddis, Vol. 1, Liverpul Univ. Press, 2005․

    Warren N.De, Staiti A. (Eds.), New Approaches to Neo-Kantianism, Cambridge Univ. Press, 2015.

    Watts E. J., City and School in Late Antique Athens and Alexandria, University of California Press, Berkeley, LA, London, 2006․

    Westerink L. G., Introduction // Pseudo-Elias (Pseudo-David), Lectures on Porphyry’s Isagoge. Introduction, Text and Indices by L. G. Westerink, North-Holland Publishing Company, Amsterdam, 1967․

    Адонцъ, Н., Арменiя въ эпоху Юстиниана, СПб, 1908(Adonts", N., Armeniya v" epokhu Yustiniana, SPb, 1908․)

    Всеобщая история Вардана Великого, М., 1861.(Vseobshchaya istoriya Vardana Velikogo, M., 1861.)

  • PHILOSOPHY

    Արհեստական ինտելեկտի հիմնախնդիրը էկզիստենցիալ գոյաբանության համատեքստում

    Նելլի Ալավերդյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Արդի վիրտուալ ու  թվայնացվող աշխարհում  արհեստական ինտելեկտի  զարգացման  և մարդու էկզիստենցիալ գոյաբանության հարաբերակցման հարցերը տեսական ու գործնական նոր հնչեղություն են ձեռք բերել և փիլիսոփայական ու սոցիոմշակութային հատուկ անդրադարձի կարիք ունեն: Հաշվի առնելով այդ իրողությունը և անդրադառնալով ժամանակակից հասարակության առջև ծառացած մարտահրավերներին՝ հոդվածում հատուկ ուշադրության են արժանացել արհեստական ինտելեկտի էության, զարգացման ու գործառույթների, ինչպես նաև հարուցած խնդիրների ու հնարավոր վտանգների հիմնահարցերը: Ուշադրություն է դարձվել արհեստական ինտելեկտի հետ մարդու հնարավոր արդյունավետ փոխգործակցության հեռանկարներին, ինչպես նաև ցույց է տրվել մարդ-մեքենա համակարգերի ներուժը հասարակության իրական խնդիրների լուծման համար: Խնդիրն այն է, որ  մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում արհեստական ինտելեկտի ներխուժումները, թվային տնտեսության, բիզնեսի ու կյանքի այլ բնագավառում նրա դերի մեծացումը, ինչպես նաև  վիրտուալ իրականության  ու հետմարդաբանական դարաշրջանի ձևավորումը պահանջում է նորովի մեկնաբանել նորագույն տեխնոլոգիաների  տեղն ու դերը մարդկային կյանքում: Ի հավելումն ասվածի՝ արհեստական ինտելեկտի   հանդեպ հետաքրության պատճառը ոչ միայն  այն է, որ   ժամանակակից մարդուն գրավում է տեխնոլոգիական նորարարությունների այն ձևերը, որոնք  առնչվում են սոցիալ-տնտեսական կյանքի կատարելագործմանը, այլև, որ երևույթն ունի նաև խաղարկային դրսևորումներ և առնչվում է  սպառողական հասարակության ազատ ժամանակի  և ժամանցի կազմակերպման հիմնահարցերին։

    Հղումներ

    1. Միրզոյան Վ. Ա․, Հանրաբանական դիտարկումներ: Թարգմանությունների ժողովածու, Եր., Մեկնարկ, 2024 թ., 400 էջ:

    2. Агамбен Дж. Homo sacer. Суверенная власть и голая жизнь. М., «Европа», 2011, 256 с.

    3. Брайдотти Р. Постчеловек. М., Института Гайдара, 2021. 408 с.

    4. Ваттимо Дж. Прозрачное общество. М., Логос, 2002, 128 с.

    5. Гумбрехт Х. У. Производство присутствия: чего не может передать значение․М․, Новое литературное обозрение, 2006, 184 с.

    6. Делѐз Ж. Капитализм и шизофрения․ Екатеринбург, Рипол классик, т.1, 2025, 512 с.

    7. Кассирер Э. Избранное. Опыт о человеке․ М., Гардарика, 1998, 794 с.

    8. Кутырёв В. А. Естественное и искусственное:борьба миров. Директ-Медиа, М., 2014, 270 с.

    9. Мамардашвили М. К. Сознание – это парадоксальность, к которой невозможно привыкнуть: Как я понимаю философию: Москва: Прогресс, 1990. 199 с.

    10. Мигуренко Р. А. Человеческие компетенции и искусственный интеллект, Изв․Томского политех․ университета. Экономика: Философия, социология и культурология. 2010. Т. 317. № 6, 85-89 с.

    11. Мигуренко Р. А. Постнеклассические стратегии решения проблемы сознания и здравый смысл. Томск․политех․ унив․ Эконом․, Философия, социология и культурология., 2012. № 6, 157-161 с.

    12. Сергеев С. Ф. Образование в техногенном мире: гуманизм и трансгуманизм. Школьные технологии. , № 1, 2018. 22-28 с.

    13. Стоян А. А. Роль "машин желания" в обществе массового человека. Вестник ЛГУ, № 1, 2018, 56-68 с.

    14. Терещенко Н.А. Социальная философия после «смерти социального»: Казань: Казан. ун-т., 2011, 368 с.

    15. Энтин М. Л., Энтина Е. Г., Тнэлм Н. И.. В поисках партнерских отношений – XI.Росия и Европейский Союз в 2019-первой половине 2020 года. М., Зебра -Е, 2020, 592 с.

    16. Eden A. H., Jams M. H. Singularity Hypotheses: A Scientific and Philosophical Assessment, Springer Heidelberg New York Dordecht London, 2013.1-12

    17. Jonas H. Homo pictor and differentia of man. Social Research.Vol. 29., № 2 (S․1962), 201–220p.

    18. Leroi-Gourhan, A. Gesture and Speech․ Cambridge, MA: October, 1993, 451 p.

    1. Mirzoyan V. A., Republican Reflections: A Collection of Translations, Yerevan, Meknark, 2024, 400 p.

    2. Agamben, G. Homo Sacer: Sovereign Power and Bare Life. Moscow, “Evropa”, 2011, 256 p.

    3. Braidotti, R. The Posthuman. Moscow, Gaidar Institute, 2021, 408 p․

    4. Vattimo, G. The Transparent Society. Moscow, Logos, 2002, 128 p․

    5. Gumbrecht, H. U. The Production of Presence: What Meaning Cannot Convey. Moscow, New Literary Observer, 2006, 184 p.

    6. Deleuze G. Capitalism and Schizophrenia. Yekaterinburg, Ripol Klassik, Vol. 1, 2025,512 p.

    7. Cassirer E. Selected Works: An Essay on Man. Moscow, Gardarika, 1998, 794 p.

    8. Kutyrev V. A. The Natural and the Artificial: A Struggle of Worlds. Moscow, Direct-Media, 2014, 270 p.

    9. Mamardashvili M. K. Consciousness Is a Paradox One Cannot Get Used To: How I Understand Philosophy. Moscow: Progress, 1990, 199 p.

    10. Migurenko R. A. Human Competencies and Artificial Intelligence, Proceedings of Tomsk Polytechnic University. Economics: Philosophy, Sociology, and Cultural Studies. 2010, Vol. 317, No. 6, pp. 85–89.

    11. Migurenko R. A. Post-Nonclassical Strategies for Solving the Problem of Consciousness and Common Sense. Tomsk Polytechnic University. Economics, Philosophy, Sociology, and Cultural Studies, 2012, No. 6, pp. 157–161.

    12. Sergeev, S. F. Education in a Technogenic World: Humanism and Transhumanism. School Technologies, No. 1, 2018, pp. 22–28.

    13. Stoyan A. A. The Role of "Machines of Desire" in the Society of the Mass Man. Vestnik LGU, No. 1, 2018, pp. 56–68.

    14. Tereshchenko N. A. Social Philosophy after the "Death of the Social". Kazan: Kazan University, 2011, 368 p.

    15. Entin M. L., Entina E. G., Tnelm N. I. In Search of Partnership Relations – XI. Russia and the European Union in 2019–First Half of 2020. Moscow, Zebra-E, 2020, 592 p.

    16. Eden A. H., Jams M. H. Singularity Hypotheses: A Scientific and Philosophical Assessment, Springer Heidelberg New York Dordecht London, 2013.1-12p.

    17. Jonas H. Homo pictor and differentia of man. Social Research.Vol. 29., № 2 (S․1962), 201–220p.

    18. Leroi-Gourhan A. Gesture and Speech․ Cambridge, MA: October, 1993, 451 p.

PSYCHOLOGY

  • PSYCHOLOGY

    Անհատականության հարմարվողական մեխանիզմների դինամիկայի ուսումնասիրությունը երկարատև զինված հակամարտության պայմաններում

    Հրանտ Ավանեսյան, Անաստասիա Շումարովա
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում դիտարկվում են երկարատև զինված հակամարտության պայմաններում անձի հարմարվողական մեխանիզմների դինամիկայի ուսումնասիրության տեսամեթոդաբանական հիմքերը։ Թեմայի արդիականությունը պայմանավորված է հոգեբանական հարմարման մեխանիզմների գիտական ընկալման անհրաժեշտությամբ՝ երկարատև և շարունակական ճնշման պայմաններում, որոնք դուրս են դասական տրավմատիկ իրավիճակի սահմաններից։ Ուսումնասիրությունը հիմնված է համակարգային և սուբյեկտ-գործունեության մոտեցումների վրա, ինչպես նաև ժամանակակից այն հայեցակարգերի, որոնք ընդլայնում են հարմարման երևույթի ընկալումը, այդ թվում՝ կենսակայունության (resilience), շարունակական տրավմատիկ սթրեսի (CTS) և բազային համոզմունքների տեսությունները։ Աշխատանքում հարմարվողական մեխանիզմները դիտարկվում են որպես փոխկապակցված համակարգ՝ ներքին (հոգեկան վիճակ, բազային համոզմունքներ) և արտաքին (սթրեսային ազդեցության բնութագրեր, սոցիալական աջակցություն, համատեքստ) գործոնների փոխազդեցության մեջ։

    Էմպիրիկ բաժինը ներառում է պիլոտաժային փորձարարական հետազոտության արդյունքների վերլուծություն երեք խմբերի մասնակցությամբ, որոնք տարբերվում են հակամարտության գոտում ապրելու փորձով։ Աշխատանքում հետևողականորեն հիմնավորվում է ախտորոշիչ գործիքների ընտրությունը, որոնք ընդգրկում են հարմարման հիմնական բաղադրիչները։ Կիրառվել են հետևյալ մեթոդիկաները՝ հոգեբանական պաշտպանության բացահայտման մեթոդիկա (Ե. Ռ. Պիլյուգինա, Ռ. Ֆ. Սուլեյմանով), քոփինգ ռազմավարությունների ախտորոշման մեթոդիկա (Է. Հեյմ), «Գերիշխող վիճակ» մեթոդիկա (Լ. Վ. Կուլիկով), աշխարհի ընկալման բազային համոզմունքների սանդղակ (Ռ. Յանոֆ-Բուլման), հեղինակային կենսագրական հարցաթերթիկ։

    Արդյունքները ցույց են տվել խմբերի միջև տարբերություններ՝ կիրառվող պաշտպանական և քոփինգ մեխանիզմներում, ինչպես նաև հոգեհուզական վիճակում և կոգնիտիվ համոզմունքներում։ Կոռելյացիոն վերլուծությունը բացահայտել է կայուն կապեր հարմարման բաղադրիչների միջև՝ ներառյալ հուզական կարգավորման կապը «Ես»-ի դրական կերպարի և սուբյեկտիվ վերահսկողության հետ, ինչպես նաև խուսափման և ռացիոնալիզացիայի ապահարմարվողական դերը երկարատև սթրեսային իրավիճակներում։ Ստացված տվյալները դիտարկվում են որպես երկարատև սթրեսի պայմաններում հարմարման առանձնահատկությունների արտացոլում։ Ընդգծվում է անհատական և համատեքստային փոփոխականները ներառող համալիր մոտեցման անհրաժեշտությունը։ Աշխատանքը հաստատում է հարմարվողական մեխանիզմների դինամիկ բնույթը և հիմնավորում է հետագա հետազոտությունների հեռանկարները։

    Հղումներ

    Анцыферова Л.И. К психологии личности как развивающейся системы // Психология формирования и развития личности. – М.: Наука, 1981. – С. 3–19.(Antsyferova L.I. K psikhologii lichnosti kak razvivayushcheysya sistemy // Psikhologiya formirovaniya i razvitiya lichnosti. – M.: Nauka, 1981. – S. 3–19.)

    Дикая Л.Г. Адаптация: методологические основания и основные направления исследований / Л.Г. Дикая // Психология адаптации и социальная среда: современные подходы, проблемы, перспективы. – 2007. – С. 17–42.(Dikaya L.G. Adaptatsiya: metodologicheskiye osnovaniya i osnovnyye napravleniya issledovaniy / L.G. Dikaya // Psikhologiya adaptatsii i sotsial'naya sreda: sovremennyye podkhody, problemy, perspektivy. – 2007. – S. 17–42)

    Кашенкова М.М. Копинг-поведение и защитные механизмы в системе адаптации личности / Сборник трудов филиала РГСУ в г. Обнинске. – Вып. 2. – Обнинск, 2007. – С. 62–64.(Kashenkova M.M. Koping-povedeniye i zashchitnyye mekhanizmy v sisteme adaptatsii lichnosti / Sbornik trudov filiala RGSU v g. Obninske. – Vyp. 2. – Obninsk, 2007. – S. 62–64. )

    Куликов Л.В. Проблема описания психических состояний // Психические состояния / Сост. и общ. ред. Л.В. Куликова. – СПб., 2001. – С. 11–42.(Kulikov L.V. Problema opisaniya psikhicheskikh sostoyaniy // Psikhicheskiye sostoyaniya / Sost. i obshch. red. L.V. Kulikova. – SPb., 2001. – S. 11–42. )

    Куфтяк Е.В. Психологическое здоровье и защитные механизмы (психологические защиты и совладание) в детском возрасте // Психологические исследования. 2016. Т. 9, № 49. С. 4.(Kuftyak Ye.V. Psikhologicheskoye zdorov'ye i zashchitnyye mekhanizmy (psikhologicheskiye zashchity i sovladaniye) v detskom vozraste // Psikhologicheskiye issledovaniya. 2016. T. 9, № 49. S. 4.)

    Левитов Н.Д. О психических состояниях человека / Н.Д. Левитов. – Москва: Просвещение, 1964. – 344 с.(Levitov N.D. O psikhicheskikh sostoyaniyakh cheloveka / N.D. Levitov. – Moskva: Prosveshcheniye, 1964. – 344 s. )

    Ломов Б.Ф. Методологические и теоретические проблемы психологии. – М.: Наука, 1984. – 444 с.(Lomov B.F. Metodologicheskiye i teoreticheskiye problemy psikhologii. – M.: Nauka, 1984. – 444 s. )

    Мясищев В.Н. Личность и неврозы. – Л., 1960.(Myasishchev V.N. Lichnost' i nevrozy. – L., 1960. )

    Пилюгина Е.Р., Сулейманов Р.Ф. Методика измерения психологической защиты // Экспериментальная психология. 2020. Том 13. № 2. С. 194–209. DOI: https://doi.org/10.17759/exppsy.2020130213 (Pilyugina Ye.R., Suleymanov R.F. Metodika izmereniya psikhologicheskoy zashchity // Eksperimental'naya psikhologiya. 2020. Tom 13. № 2. S. 194–209. DOI: https://doi.org/10.17759/exppsy.2020130213 )

    Распопин Е.В. Методы изучения и оценки психических состояний // Известия Уральского федерального университета. Серия 1: Проблемы образования, науки и культуры. – 2016. – Т. 22, № 4(154). – С. 129–137.(10. Raspopin Ye.V. Metody izucheniya i otsenki psikhicheskikh sostoyaniy // Izvestiya Ural'skogo federal'nogo universiteta. Seriya 1: Problemy obrazovaniya, nauki i kul'tury. – 2016. – T. 22, № 4(154). – S. 129–137. )

    Яницкий М.С., Портнова А.Г., Богомолов А.М. Психологическая адаптация: функциональные, структурные и динамические аспекты // Психология адаптации и социальная среда: современные подходы, проблемы, перспективы: коллективная монография. – М.: Институт психологии РАН, 2007. – С. 96–108.(Yanitskiy M.S., Portnova A.G., Bogomolov A.M. Psikhologicheskaya adaptatsiya: funktsional'nyye, strukturnyye i dinamicheskiye aspekty // Psikhologiya adaptatsii i sotsial'naya sreda: sovremennyye podkhody, problemy, perspektivy: kollektivnaya monografiya. – M.: Institut psikhologii RAN, 2007. – S. 96–108)

    Bonanno G.A., Romero S.A., Klein S.I. (2015). The Temporal Elements of Psychological Resilience: An Integrative Framework for the Study of Individuals, Families, and Communities. Psychological Inquiry, 26(2), 139–169. http://dx.doi.org/10.1080/1047840X.2015.992677

    Goral A., Feder-Bubis P., Lahad M., Galea S., O’Rourke N., Aharonson-Daniel L. (2021). Development and validation of the Continuous Traumatic Stress Response scale (CTSR) among adults exposed to ongoing security threats. PLoS ONE, 16(5): e0251724. https://doi.org/10.1371/journal.pone.0251724

    Janoff-Bulman R. (1992). Shattered assumptions: Towards a new psychology of trauma. New York: Oxford University Press.

    Kimhi S., Eshel Y., Bonanno G.A. (2020). Resilience protective and risk factors as prospective predictors of depression and anxiety symptoms following intensive terror attacks in Israel. Personality and Individual Differences, 159, 109864. https://doi.org/10.1016/j.paid.2020.109864

    Masten A.S. (2007). Resilience in developing systems: Progress and promise as the fourth wave rises. Development and Psychopathology, 19(3), 921–930. doi:10.1017/S0954579407000442

    Pavlova I., Krauss S., McGrath B., Cehajic-Clancy S., Bodnar I., Petrytsa P., Synytsya T., Zhara H. (2024). Individual and contextual predictors of young Ukrainian adults' subjective well-being during the Russian–Ukrainian war. Applied Psychology: Health and Well-Being, 16(3), 886–905. https://doi.org/10.1111/aphw.12484

    Schwarzer R. (2024). Stress, resilience, and coping resources in the context of war, terror, and migration. Current Opinion in Behavioral Sciences, 57, 101393. https://doi.org/10.1016/j.cobeha.2024.101393

  • PSYCHOLOGY

    Ընտանեկան դերերի եվ արժեքների համեմատական վերլուծություն

    Վարդուհի Պապոյան, Ալինա Գալստյան, Նարինե Հարությունյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Սույն ուսումնասիրությունը նվիրված է ընտանեկան հարաբերությունների, ավանդական և էգալիտար (հավասարազոր իրավունքներ ունեցող) ընտանիքներում արժեքների բացահայտմանը։ Աշխատությունում  վերլուծվում են քաղաքաբնակ և գյուղաբնակ ընտանիքների միջև եղած տարբերությունները, ներառյալ դերերի բաշխման, երեխաների դաստիարակության և ներընտանեկան հարաբերությունների պահպանման տեսանկյունները: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տերմինալային և գործիքային արժեքներին, որոնք որոշում են ընտանեկան փոխհարաբերությունների բնույթը, ներդաշնակության պահպանումն ու երեխաների դաստիարակությունը: Էմպիրիկ ուսումնասիրությունները բացահայտում են ավանդական և ժամանակակից ընտանիքների արժեքային կողմնորոշումների հիմնական տարբերությունները, ինչը կապված է փոփոխվող սոցիալական պայմաններում նրանց հարմարվելու հետ: Արդյունքները ցույց են տալիս, որ ավանդական ընտանիքներում շեշտը դրվում է գաղտնիության պահպանման, ընտանեկան բարեկեցության և սերունդների միջև հուզական կապերի ամրապնդման վրա: Միևնույն ժամանակ, էգալիտար ընտանիքները կենտրոնացած են պարտականությունների հավասար բաշխման, մասնագիտական ​​ինքնաիրացման և սոցիալական գործունեության վրա: Գյուղաբնակ ընտանիքներում առավել կարևոր են ավանդույթները, ընտանեկան ջերմությունը և արժեքները, որոնք կապված են ընտանիքի կայունության և սերունդների միջև կապերի ամրապնդման հետ։  Ընտանիքը մնում է սոցիալական կառուցվածքի կարևոր տարր՝ ազդելով անհատականության ձևավորման, մշակութային ժառանգության պահպանման և հասարակության կայունության ապահովման վրա։ Աշխատանքը կենտրոնանում է ժամանակակից համաշխարհայնացման գործընթացների և հասարակական վերափոխումների համատեքստում ընտանեկան արժեքների և դերերի ուսումնասիրության կարևորության վրա:

    Հղումներ

    Գալստյան Մ. Վ., Օհանջանյան Ռ. Ս., Զաքարյան Թ. Զ., Հակոբյան Գ. Լ., Արդի հայ ընտանիքը փոխակերպվող հասարակությունում/ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ,- Եր.։ «Գիտություն» հրատ., 2017, 328 էջ (. Galstyan M. V., Ohanjanyan RR. S., Zak’aryan T’. Z., Hakobyan G. L., Ardi hay yntanik’y p’vokhakerpvogh hasarakut’yunum/ HH GAA hnagitut’yan yev azgagrut’yan institut,- Yer.. «Gitut’yun» hrat., 2017, 328 ej )

    Հարությունյան Ն., Ընտանիքի կիրառական հոգեբանություն։ Ուսումնամեթոդական ձեռնարկ/ Կազմող՝ Ն. Ա. Հարությունյան; Երևան,։ Հեղինակային հրատ., 2021, - 244 էջ (Harut’yunyan N., Yntanik’i kirarrakan hogebanut’yun. Usumnamet’vodakan dzerrnark/ Kazmogh, N. A. Harut’yunyan; Yerevan,. Heghinakayin hrat., 2021, - 244 ej )

    Հարությունյան Ն. Ա. Ընտանիքի կայունության հոգեբանական հիմքերը։ Մենագրություն/ Ն. Ա. Հարությունյան. -Երևան։ Հեղ. հրատ., 2018. - 280 էջ (Harut’yunyan N. A. Yntanik’i kayunut’yan hogebanakan himk’ery. Menagrut’yun/ N. A. Harut’yunyan. -Yerevan. Hegh. hrat., 2018. - 280 ej )

    Հովակիմյան Գ. Պ., Ազգային ավանույթների և սովորույթների հոգեբանություն (ուսումնական ձեռնարկ).- Եր.- «Քայլ Պրես», 2005.- 220 էջ (Hovakimyan G. P., Azgayin avanuyt’neri yev sovoruyt’neri hogebanut’yun (usumnakan dzerrnark).- Yer.- «K’ayl Pres», 2005.- 220 ej )

    Рейгодский Д.Я. (редактор-составитель). Практическая психодиагностика. Методики и тесты. Учебное пособие. -Самара։ Издательский Дом «БАХРАХ-М», 2001 – 637-641с. (Rejgodskij D.Â. (redaktor-sostavitelʹ). Praktičeskaâ psihodiagnostika. Metodiki i testy. Učebnoe posobie. -Samara. Izdatelʹskij Dom «BAHRAH-M», 2001 – 637-641s. )

    Сомкин А. А., Данилова О. А., Трансформация понятий «семья» и «брак» в современном российском обществе (https://cyberleninka.ru/article/n/transformatsiya-ponyatiy-semya-i-brak-v-sovremennom-rossiyskom-obschestve/viewer) (. Somkin A. A., Danilova O. A., Transformaciâ ponâtij «semʹâ» i «brak» v sovremennom rossijskom obŝestve (https://cyberleninka.ru/article/n/transformatsiya-ponyatiy-semya-i-brak-v-sovremennom-rossiyskom-obschestve/viewer)

    Кабакова М. П., Психология семьи и брака Учебное пособие, Алматы «Қазақ университеті» 2014, 9-10 с. (Kabakova M. P., Psihologiâ semʹi i braka Učebnoe posobie, Almaty «Kˌazakˌ universitetí» 2014, 9-10 s. )

    Шнейдер Л.Б., Семейная психология: Учебное пособие для ву¬зов. - 4-е - М.: Академический Проект; Трикста, 2008. - 768 с(Šnejder L.B., Semejnaâ psihologiâ: Učebnoe posobie dlâ vu¬zov. - 4-e - M.: Akademičeskij Proekt; Triksta, 2008. - 768 s )

    Маркосян М. Отношение О молодых студентов к браку и его трудностям в годы обучения. https://geopolitika.am/dir/wp-content/blogs.dir/1/files/2024_6_151_156.pdf(․ Markosân M. Otnošenie O molodyh studentov k braku i ego trudnostâm v gody obučeniâ. https://geopolitika.am/dir/wp-content/blogs.dir/1/files/2024_6_151_156.pdf)

  • PSYCHOLOGY

    Մոր և մանկան հուզական մենահատուկ կապվածության ու մանկան քնի ընթացքի կարգավորման փոխադարձ կապը

    Էմմա Արզիևա
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում անդրադարձ է արվում հետծննդաբերական շրջանում մոր և մանկան հուզական կապվածության հիմնական դրսևորումներին, որոնք հարաբերակցվում են մանկան քնի ընթացքի յուրահատկությունների հետ։ Դիտարկվում են հուզական կապվածության տեսակները նկարագրող մի շարք  տեսություններ, որտեղ ընդգծվում է մոր և մանկան միջև գոյություն ունեցող  կապի որակն ու խորությունը։ Կապվածության տեսակները փոխադարձաբար անդարադառնում են երեխայի կողմից քնի կարգավորման փորձագիտական մեթոդի ներքնայնացման վրա։

    Հոդվածում առաջարկված տեսակետի համաձայն քնի վարքային խանգարումները կախված չեն երեխայի ծննդյան հերթականությունից, տարիքից, սեռից, ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակից, քանզի դրանք հատուկ են երեխայի բնականոն զարգացման ընթացքին։ Այդ ընթացքն իր մեջ ներառում է քնի հետընթացն ու ճգնաժամային դրսևորումները։

    Հեղինակը կարևորում է այն հանգամանքը, որ քնի վարքային խանգարումների հիմքերը միայն ֆիզիոլոգիական բնույթի չեն, այլ արտահայտում են երեխայի հոգեհուզական, հոգեբանական բարենպաստությունը։

    Հոդվածում խոսվում է այն մասին, որ քունը կենսական բնազդի անփոխարինելի բաղադրիչ է, պաշտպանում է նորածնին արտաքին աշխարհի ճնշող գրգիռներից, որոնք կարող են ծանրաբեռնել դեռևս անպատրաստ ու չհասունացած հոգեկան համակարգը։

    Լիարժեք ու որակյալ քուն կարող է լինել միայն այն դեպքում, երբ ներդաշնակվում են քնի հոգեբանական, ֆիզիոլոգիական, ֆունկցիոնալ օղակները, իսկ դեպի երեխան մոր հուզականությունն, այս շարքում, առանցքային դերակատարում ունի։

    Այս հանգամանքով պայմանավորված՝ հոդվածում ներկայացվում է

    պիլոտային հետազոտություն, որի առանցքը մոր և երեխայի միջև հուզական կապվածության տեսակի հարաբերակցությունն է քնի կարգավորման փորձագիտական մեթոդի գործարկման վրա։

    Հղումներ

    Бехтерев В. «Пиктограмма» как метод изучения личности в норме и при некоторых нервно-психических заболеваниях, Ленинград 1984, 26 էջ (Bekhterev V. «Piktogramma» kak metod izucheniya lichnosti v norme i pri nekotorykh nervno-psikhicheskikh zabolevaniyakh, Leningrad 1984, 26 ēǰ).

    Винникот Д. Маленькие дети и их матери, Москва 2013, 78 էջ (Vinnikot D. Malen'kiye deti i ikh materi, Moskva 2013, 78 ēǰ).

    Винникот Д. От педиатрии к психоанализу, Москва 2019, 520 էջ (Vinnikot D. Ot pediatrii k psikhoanalizu, Moskva 2019, 520 ēǰ).

    Клайн М. Зависть и благвдарность, Москва 2001, 100 էջ (Klayn M. Zavist' i blagvdarnost', Moskva 2001, 100 ēǰ).

    Марилауни К. Жизнь растений 1-ый том, СПб. 1903, 765 էջ (Marilauni K. Zhizn' rasteniy 1-yy tom, SPb. 1903, 765 ēǰ).

    Пентли Э. Как уложить ребенка спать без слез, Минск, 2014, 240 էջ (Pentli E. Kak ulozhit' rebenka spat' bez slez, Minsk, 2014, 240 ēǰ).

    Фюнгерова М. Наш ребенок, Прага 1958, 417 էջ (Fyungerova M. Nash rebenok, Praga 1958, 417 ēǰ).

    Юнг К․ О природе психе, Москва, Ваклер 2002, 412 էջ (Yung K․ O prirode psikhe, Moskva, Vakler 2002, 412 ēǰ).

    Ainsworth M․ Patterns of Attachment, 1978 New Jersey, 409 p.

    Bowlby J․ Attachment and Loss, Volume 1, 1971 England, 480 p.

    Freud S. Zur Einführung des Narzißmus, 1924, Wien, 35 p.

    Hartmann H․ Ego psychology and the problem of adaptation, NY 1958, 121 p.

    Weissbluth M․ Healthy sleep habits, happy child, 1987 NY, 432 p.

    Winnicott D․ The child, the family, and the outside world, 1964 USA, 240 p.

  • PSYCHOLOGY

    Կազմակերպական հաղորդակցման դերը կազմակերպության հանդեպ վստահության ձևավորման գործընթացում (ՀՀ աշխատաշուկայի օրինակով)

    Անահիտ Գևորգյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ժամանակակից արագ փոփոխվող և ճգնաժամեր հարուցող աշխատաշուկայում կազմակերպության ներսում հարաբերությունների կարգավորման, կայունության և հաջողության համար կարևոր է ստեղծել վստահության մթնոլոր։ Բանն այն է, որ ճգնաժամային իրավիճակներում կազմակերպոթյան ներսում հարաբերությունների բնույթը, կազմակերպական հաղորդակցման ոճը, ինչպես նաև կազմակերպության հանդեպ վստահության ձևավորման վրա ազդեցություն ունեցող այլ գործոնների ուսումնասիրությունը մարդկային ռեսուրսների կառավարման (այսուհետ՝ ՄՌԿ) և ղեկավար անձնակազմին հնարավորություն կտա անհրաժեշտ ռեսուսներ ներդնել կազմակերպության հանդեպ վստահության բարձր մակարդակ ապահովելու համար։ Խնդիրն ավելի է կարևորվում հատկապես արագ փոփոխվող ներկա իրողություններում, երբ բարձր կատարողականի ապահովումն ու աշխատակիցների ներգրավվածությունը հանդիսանում են կազմակերպության առանցքային խնդիրներից մեկը։

    Հետազոտական աշխատանքի նպատակն է ուսումնասիրել ներկազմակերպական հաղորդակցման դերն ու նշանակությունը կազմակերպության հանդեպ վստաhության ձևավորման գործընթացում, ինչպես նաև առանձնացնել այն հիմնական գործոնները, որոնք ազդում են այդ գործընթացի վրա։  Ենթադրվում է, որ այն ընկերություններում, որտեղ աշխատակիցները բարձր են գնահատում ներկազմակերպական  հաղորդակցումն ու հարաբերությունները,  կազմակերպության հանդեպ վստահությունը նույնպես բարձր է։

    Հետազոտության շրջանակում կիրառվել է հարցման մեթոդը, որի արդյունքում  պարզվել է, որ աշխատավայրի հանդեպ վստահության և կազմակերպությունում հաղորդակցման մակարդակի միջև կա դրական կորելյացիոն կապ (r= 0.72): Աշխատակիցների կողմից կազմակերպությանը վստահելու գործընթացում առավել կարևոր գործոններ են  ղեկավարների ազնվությունը, առողջ և դրական աշխատանքային մթնոլորտը, թափանցիկությունն ու ղեկավարների աջակցությունը։

    Հղումներ

    Zak P. J.(2017), The Neuroscience of Trust, Harvard Business Review, pp. 84-90 /https://hbr.org/2017/01/the-neuroscience-of-trust?registration=success /

    Pirson M. A., Malhotra D.(2011), Foundations of Organizational Trust. What Matters to Different Stakeholders? , Organizational Science

    Mayer R C., Davis J. H., Schoorman F. D.(1995), “An Integrative Model of Organizational Trust”, The Academy of Management Review, vol 20, No. 3, pp. 709-734 / https://www.jstor.org/stable/258792 / (DOI: 10.2307/258792.)

    McEvily B., Tortoriello M.(2011), “Measuring trust in organizational research: Review and recommendations”, Journal of Trust Research, 1: 1, 23-63

    Delahaye P. K.(2003), Guideline for Measuring Trust in Organizations, Institute for Public Relations

    Kulpers S., Wolbers J.(2021), Organizational and Institutional Crisis management, https://doi.org/10.1093/acrefore/9780190228637.013.1611 / (DOI: 10.1093/acrefore/9780190228637.013.1611.)

    Мелконян Н., Асриян Э.(2021), Управление коммуникациями в условиях кризиса, ЕреванскийГосударственный Университет, УДК 316.6..( Melkonyan N., Asriyan E.(2021), Upravleniye kommunikatsiyami v usloviyakh krizisa, YerevanskiyGosudarstvennyy Universitet, UDK 316.6.