Կազմակերպական հաղորդակցման դերը կազմակերպության հանդեպ վստահության ձևավորման գործընթացում (ՀՀ աշխատաշուկայի օրինակով)

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.2.091

Բանալի բառեր:

Մարդկային ռեսուրսների կառավարում, Կազմակերպական վստահություն, Հաղորդակցում , Կազմակերպական ճգնաժամ

Ամփոփում

Ժամանակակից արագ փոփոխվող և ճգնաժամեր հարուցող աշխատաշուկայում կազմակերպության ներսում հարաբերությունների կարգավորման, կայունության և հաջողության համար կարևոր է ստեղծել վստահության մթնոլոր։ Բանն այն է, որ ճգնաժամային իրավիճակներում կազմակերպոթյան ներսում հարաբերությունների բնույթը, կազմակերպական հաղորդակցման ոճը, ինչպես նաև կազմակերպության հանդեպ վստահության ձևավորման վրա ազդեցություն ունեցող այլ գործոնների ուսումնասիրությունը մարդկային ռեսուրսների կառավարման (այսուհետ՝ ՄՌԿ) և ղեկավար անձնակազմին հնարավորություն կտա անհրաժեշտ ռեսուսներ ներդնել կազմակերպության հանդեպ վստահության բարձր մակարդակ ապահովելու համար։ Խնդիրն ավելի է կարևորվում հատկապես արագ փոփոխվող ներկա իրողություններում, երբ բարձր կատարողականի ապահովումն ու աշխատակիցների ներգրավվածությունը հանդիսանում են կազմակերպության առանցքային խնդիրներից մեկը։

Հետազոտական աշխատանքի նպատակն է ուսումնասիրել ներկազմակերպական հաղորդակցման դերն ու նշանակությունը կազմակերպության հանդեպ վստաhության ձևավորման գործընթացում, ինչպես նաև առանձնացնել այն հիմնական գործոնները, որոնք ազդում են այդ գործընթացի վրա։  Ենթադրվում է, որ այն ընկերություններում, որտեղ աշխատակիցները բարձր են գնահատում ներկազմակերպական  հաղորդակցումն ու հարաբերությունները,  կազմակերպության հանդեպ վստահությունը նույնպես բարձր է։

Հետազոտության շրջանակում կիրառվել է հարցման մեթոդը, որի արդյունքում  պարզվել է, որ աշխատավայրի հանդեպ վստահության և կազմակերպությունում հաղորդակցման մակարդակի միջև կա դրական կորելյացիոն կապ (r= 0.72): Աշխատակիցների կողմից կազմակերպությանը վստահելու գործընթացում առավել կարևոր գործոններ են  ղեկավարների ազնվությունը, առողջ և դրական աշխատանքային մթնոլորտը, թափանցիկությունն ու ղեկավարների աջակցությունը։

Հեղինակի կենսագրությունը

  • Անահիտ Գևորգյան, Երևանի պետական համալսարան

    ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի ասպիրանտ

Հղումներ

Zak P. J.(2017), The Neuroscience of Trust, Harvard Business Review, pp. 84-90 /https://hbr.org/2017/01/the-neuroscience-of-trust?registration=success /

Pirson M. A., Malhotra D.(2011), Foundations of Organizational Trust. What Matters to Different Stakeholders? , Organizational Science

Mayer R C., Davis J. H., Schoorman F. D.(1995), “An Integrative Model of Organizational Trust”, The Academy of Management Review, vol 20, No. 3, pp. 709-734 / https://www.jstor.org/stable/258792 / (DOI: 10.2307/258792.)

McEvily B., Tortoriello M.(2011), “Measuring trust in organizational research: Review and recommendations”, Journal of Trust Research, 1: 1, 23-63

Delahaye P. K.(2003), Guideline for Measuring Trust in Organizations, Institute for Public Relations

Kulpers S., Wolbers J.(2021), Organizational and Institutional Crisis management, https://doi.org/10.1093/acrefore/9780190228637.013.1611 / (DOI: 10.1093/acrefore/9780190228637.013.1611.)

Мелконян Н., Асриян Э.(2021), Управление коммуникациями в условиях кризиса, ЕреванскийГосударственный Университет, УДК 316.6..( Melkonyan N., Asriyan E.(2021), Upravleniye kommunikatsiyami v usloviyakh krizisa, YerevanskiyGosudarstvennyy Universitet, UDK 316.6.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-06-27

Թողարկում

Բաժին

PSYCHOLOGY

Ինչպես մեջբերել

Գևորգյան Ա. (2025). Կազմակերպական հաղորդակցման դերը կազմակերպության հանդեպ վստահության ձևավորման գործընթացում (ՀՀ աշխատաշուկայի օրինակով). Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 16(2(47), 91-99. https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.2.091