Գիտակցության խնդրի վերաբերյալ մետաֆիզիկական մոտեցումների համեմատական վերլուծություն
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2014.5.1.043Բանալի բառեր:
գիտության փիլիսոփայություն, հոգեբանության մեթոդաբանություն, մետաֆիզիկա, գիտակցություն, գիտակցության վիճակներ, իրականություն, հարացույց, քվանտային երևույթներ, հոգեկանԱմփոփում
Հոդվածում փորձ է արվում մետաֆիզիկական մոտեցման տեսանկյունից վերլուծել հոգեկանի առաջացման և գոյության խնդիրը: Տրվում է մետաֆիզիկական երեք հայեցակարգերի` Ա. Ի. Միրաքյանի, Վ. Մ. Ալլախվերդովի և Մ. Բ. Մենսկիի համեմատական վերլուծությունը: Ցույց է տրվում, որ հոգեբանությունում հիմնային խնդիրների լուծումը անխուսափելիորեն հանգեցնում է աշխարհի, իրականության կազմավորման հարցին: Ընդ որում, Ա. Ի. Միրաքյանի մետաֆիզիկական հայեցակարգը կապված է «արգասիքային» մոտեցման ձևակերպման և հաղթահարման հետ, ինչը հանգեցնում է հոգեկան ֆենոմենների իրականության սահմանից դուրս գալու անհրաժեշտությանը: Վ. Մ. Ալլախվերդովի մետաֆիզիկական մոտեցումը հիմնված է Կ. Պոպպերի՝ «աշխարհի նախատրամադրվածությունների» հայեցակարգի վրա: Իսկ Մ. Բ. Մենսկիի մետաֆիզիկական մոտեցումը, ծագելով աշխարհի կազմավորման քվանտային պատկերացումներից, գիտակցությանը հատկացնում է միանգամայն հաստատուն տեղ:
Հղումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Bulletin of Yerevan University

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.