Banber Erevani hamalsarani. P'ilisop'ayut'yun, hogebanut'yun.
| E - ISSN | : | 2738-2621 |
| P - ISSN | : | 1829-4553 |


Հոդվածում փորձ է արվում մետաֆիզիկական մոտեցման տեսանկյունից վերլուծել հոգեկանի առաջացման և գոյության խնդիրը: Տրվում է մետաֆիզիկական երեք հայեցակարգերի` Ա. Ի. Միրաքյանի, Վ. Մ. Ալլախվերդովի և Մ. Բ. Մենսկիի համեմատական վերլուծությունը: Ցույց է տրվում, որ հոգեբանությունում հիմնային խնդիրների լուծումը անխուսափելիորեն հանգեցնում է աշխարհի, իրականության կազմավորման հարցին: Ընդ որում, Ա. Ի. Միրաքյանի մետաֆիզիկական հայեցակարգը կապված է «արգասիքային» մոտեցման ձևակերպման և հաղթահարման հետ, ինչը հանգեցնում է հոգեկան ֆենոմենների իրականության սահմանից դուրս գալու անհրաժեշտությանը: Վ. Մ. Ալլախվերդովի մետաֆիզիկական մոտեցումը հիմնված է Կ. Պոպպերի՝ «աշխարհի նախատրամադրվածությունների» հայեցակարգի վրա: Իսկ Մ. Բ. Մենսկիի մետաֆիզիկական մոտեցումը, ծագելով աշխարհի կազմավորման քվանտային պատկերացումներից, գիտակցությանը հատկացնում է միանգամայն հաստատուն տեղ:
