Banber Erevani hamalsarani. P'ilisop'ayut'yun, hogebanut'yun.
| E - ISSN | : | 2738-2621 |
| P - ISSN | : | 1829-4553 |
Կյանքի կազմակերպման մշակույթը ընկալման համատեքստ է, ինչը մարդուն հնարավորություն է տալիս աշխարհը տեսնելու և քննելու իր ամբողջականության մեջ և նրա մի անկյունում կառուցելու գոյաբանական անվտանգության իր «ապաստարանը»։ Բայց կյանքը հնարավորությունների փնտրտուքի մի անավարտ դրամա է, որի ինչ-որ հանգույցում արմատական փոխակերպումներն ու հնարավոր ապականումները համակեցության մշակութային համատեքստում կարող են մարդուն զրկել իր էմպիրիկ որպիսությունը բնութագրող այն գործոններից, որոնք նախկինում քիչ թե շատ ճշգրտությամբ ուրվագծում էին նրա կյանքի ներկան ու հեռանկարը, ինքնավարության չափն ու սահմանը։ Խնդիրն այն է, որ ընկալման յուրաքանչյուր համատեքստ ունի նաև իրեն բնորոշ մի շարք մշակութային «հիվանդություններ», որոնք ոչ միայն կարող են ներսից կազմաքանդել տվյալ դարաշրջանի գոյաբանական «ապաստարանի» սոցիալական ու մարդաբանական հիմունքները, այլև մարդուն զրկել բնազանցական ու անդրանցական էությունից:
Այս իրողությունից ելնելով՝ հոդվածում արդի անհատապաշտական (ինքն իրեն կողմնորոշված) հասարակության գոյաբանական կարգը դիտարկվում է իբրև «միասին ծերանալու» ընդհանրական մշակութային համատեքստ չունեցող մի համակեցություն, որտեղ մարդու ինքնավար կեցության կորստի միտումներն այլևս մարդաբանական մասշտաբի մարտահրավերներ են և ակնհայտորեն խարխլում են կյանքը տեսանելի հորիզոնում ապրելու՝ մարդու գոյության երբեմնի հիմունքները։
Bakhtin M.M. Estetika slovesnogo tvorchestva, Moscow, 1979, s. 312-313 (in Russian).
Batay ZH. Proklyataya chast': Sakral'naya sotsiologiya, Moscow, 2006, s. 354 (in Russian).
Bauman Z. Individualizirovannoye obshchestvo. M., 2002, s. 148 (in Russian).
Bodriyyar J․ Sistema vesçey․ M․, 2001, s. 170, 172 (in Russian).
Braydotti R. Putem nomadizma // Vvedeniye v gendernyye issledovaniya. V 2 ch., CH. II. Khrestomatiya. SPb., 2001, s. 138 (in Russian).
Buber M. Dva obraza very. M., 1999, s. 26 (in Russian).
Delez ZH․ Logika smysla․ SPb., 1999, s. 282 (in Russian).
Deloz ZH. Gvattari F. Tysyacha plato: Kapitalizm i shizofreniya․ Yekaterinburg, M., 2010, s. 12, 30 (in Russian).
Epshteyn M․ Filosofiya vozmozhnogo․ Modal'nosti v myshlenii i kul'ture․ SPb., 2001, s.191-193 (in Russian).
Fuko M. Psikhicheskaya bolezn' i lichnost'․ SPb., 2009, s.166 (in Russian).
Girts K. Interpretatsiya kul'tur․ M., 2004, s. 421 (in Russian).
Khosle V. Krizis individual'noy i kollektivnoy identichnosti // Voprosy filosofii. 1994. № 10, s. 15 (in Russian).
Khyubner B. Proizvol'nyy etoc n prinuditel'nost' estetiki. Mn., 2000, s . 116,148 (in Russian).
Knorr-Tsetina K., Bryugger U. Rynok kak ob"yekt privyazannosti: issledovaniye postsotsial'nykh otnosheniy na finansovykh rynkakh // Sotsiologiya veshchey. Sbornik statey․ M., 2006, s. 308-309 (in Russian).
Markuze G. Eros i tsivilizatsiya. Odnomernyy chelovek. M., 2003, s. 275 (in Russian).
Ortega y Gasset, J. Degumanizatsiya iskusstva. Moscow, 1991, s. 262 (in Russian).
Sartr ZH.-P. Bytiye i nichto: Opyt fenomenologicheskoy ontologi, Moscow, 2000, s. 156 (in Rus-sian).
Tul'chinskiy, G.D. Postchelovecheskaya personologiya. St. Petersburg, 2002, s. 450 (in Russian).
Քաղաքակրթությունն աստիճանաբար մոտենում է գայթակղություններով լեցուն, վտանգավոր մի եզրագծի, որից անդին չվերահսկվող ուժերի ազդեցությունը մարդու համար կարող է ճակատագրական լինել: Կեցության մեջ մշակութամարդաբանական իմաստով արմատավորված չլինելու հանգամանքը ծնում է անհետացող իրականության սոցիալ-հոգեբանական պարադոքսալ զգացողություն: Իրականության փոխարեն ձևավորվում է գերիրականություն (հիպերռեալություն) կամ վիրտուալ իրականություն, որտեղ էական չէ, թե ինչն է իրական, ինչը` ոչ։ Կյանքը մշտապես ծավալվում է որպես իրականության բնագրի բացակայությունը թաքցնող կեղծանմանակումների ու պատրանքների արարման սահմանազանցական շարժ։ Հոգևոր արժեքներն աստիճանաբար կերպարանափոխվում են և դառնում ապրանքների խորհրդանիշային պատկեր: Ձևավորվում է նեղ, սահմանափակ հայացքների ու ձգտումների տեր մարդկանց նոր խավ, որոնց համար նույնականացման հիմնական չափանիշ է դառնում բրենդը: Մարդը հրաժարվում է հեռահար նպատակներից, ինչը, պարզունակացնելով գոյությունը, հանգեցնում է կյանքի էկզիստենցիալ արժեզրկմանը: «Գործարքն» ավելի է կարևորվում, քան դրա համար վճարվելիք էկզիստենցիալ գինը: Քաղաքակրթական արդի փոխակերպումների պայմաններում էկզիստենցիալ ամբողջականությունը պահպանելու համար անհրաժեշտ է հրաժարվել բացարձակ էվոլյուցիոնիզմի մտասևեռումից ու սահմանափակելով լինելությունը՝ հանուն բնականի (մարդու հոգևոր մարմնական ամբողջականություն) ու արհեստականի (վիրտուալ իրականություն, արհեստական ինտելեկտ) համազարգացման (կոէվոլյուցիայի) գիտակցական ջանքեր գործադրել՝ հօգուտ էկզիստենցիալ կեցության ամբողջականության պահպանման։
Bodriyar Zh, Prozrachnost' zla, M., Dobrosvet, 2001 (in Russian).
Bodriyar Zh, Simulyakry i simulyatsiya, M., Dobrosvet, 2000 (in Russian).
Bodriyar Zh., Obshestvo potrebleniya, M., Izdatelstvo AST, 2021 (in Russian).
Bodriyyar Zh., V teni molchalivogo bol'shinstva, ili konets sotsial'nogo, Yekaterinburg, 2000 (in Rus-sian).
Bytiye v svobode, ili problema kul"turnoy identichnosti cheloveka v situatsii ontologicheskogo perekhoda // Chelovek. RU. Gumanitarnyy al"manakh, Novosibirsk, 2006, № 2 (in Russian).
Gurevich P. S., Fenomen deantropologizatsii cheloveka // Voprosy filisofii, 2009 (in Russian).
Gurevich P. S., Klassicheskaya i neklassichesskaya antropologiya: sravnitel'nyy analiz, Tsentr gumanitarnykh initsiativ, M., SPb. 2018 (in Russian).
Hamvash B., Jrhosy // Atayan Ed., Hogi yev azatutyun, Yerevan, Sargis Khachents, 2005 (in Armenian).
Harut’yunyan Ed․, Sotsialakan kyanki bemakanatsman ekzistentsial giny․ Mardy goyabanakan tsughakum, Banber Yerevani hamalsarani. Pilisopayutyun, Hogebanutyun , 2024, Vol. 15, № 3 (45) (in Armenian).
Jameson, Postmodernism,1991, Duke University Press.
Jaspers K., Vernunft und Existenz. Groningen, 1935.
Kutyrev V. A., Chelovek XXI veka: ukhodyashchaya natura // Chelovek. 2001, № 1 (in Russian).
Prigov D.A., Samoidentizvanstvo // Mesto pechati. Zhurnal interpretatsionnogo isskustva, 2001 (in Russian).
Tolle E․, Nerkayi uzhy, Pilisopayakan ditarkumner. Targmanutyunneri zhoghovatsu / Targm․ V․A․ Mirzoyan, Yer․, Meknark, 2025 (in Armenian).
Էակի բարոյական կարգավիճակի որոշման խնդիրը բիոէթիկական ժամանակակից քննարկումներում առանցքային խնդիր է։ Այդ հարցը մասնավորապես էական նշանակություն ունի բիոէթիկական այնպիսի խնդիրների բարոյական տեսանկյունից թույլատրելիության հարցի որոշման գործում, ինչպիսիք են, օրինակ՝ էվթանազիան, հղիության արհեստական ընդհատումը, կենդանիներին իրավունքների վերագրումը և այլն։ Հոդվածում քննարկվում են էակի բարոյական կարգավիճակի որոշման չորս առանցքային մոտեցումներ՝ տեսակապաշտություն, զգայունություն, ինքնագիտակցություն ու ճանաչողություն և վերջապես՝ աստիճանականություն։ Վերլուծության արդյունքում բացառվում է տեսակապաշտության սկզբունքի կիրառման բարոյական տեսանկյունից ընդունելիությունը։ Այնուհետև հիմնավորվում է, որ զգայունության և ինքնագիտակցության-ճանաչողության սկզբունքների առանձին-առանձին դիտարկման արդյունքում հանգում ենք անորոշության, հակասականության, իսկ որոշ իրավիճակների քննարկման համատեքստում այդ մոտեցումների կիրառումը երբեմն նաև ինտուտիտիվ առումով համոզիչ չէ։ Նշված երեք առանցքային մոտեցումների համեմատությամբ՝ աստիճանական մոտեցումն ունի որոշ առավելություններ։ Աստիճանական մոտեցումը էակի բարոյական կարգավիճակի սահմանման այն մոտեցումն է, որի համաձայն՝ բարոյական կարգավիճակը չունի բաժանարար բնույթ, այլ արտահայտվում է աստիճանաբար։ Այս մոտեցման հիմքում ընկած է այն գաղափարը, որ բոլոր կենդանի էակներն ունեն բարոյական կարգավիճակ, սակայն այդ կարգավիճակի ուժգնությունը կամ խտությունը կարող է տարբեր լինել՝ կախված նրանց ունեցած հատկություններից և շահերի բազմազանությունից։ Աստիճանական մոտեցումն ունի համեմատական առավելություններ այլ սկզբունքների նկատմամբ, քանի որ այն տեսականորեն ավելի ճկուն է, ինտուտիվ առումով՝ առավել համոզիչ, ներառական և անհակասական։
Aghayan Ed. B., Ardi hayereni bacʿatrakan bararan, “Hayastan” Hratʿarakchʿutʿyun, Yerevan, 1976 (in Armenian).
Nalchʿajyan A.A., Socʿialakan hogebanutʿyun, Yerevan, “Zangak-97”, 2004 (in Armenian).
Sukiasyan A.M., Hayoc lezvi homanishneri bacʿatrakan bararan, Yerevani Petakan Hamalsaran, Yere-van, 2009 (in Armenian).
Zhamanakakicʿ hayoc lezvi bacʿatrakan bararan, Hrachʿya Ačaṙyani Anvan Lezvi Institut, Haykakan SSH Gitutʿyunneri Akademiayi Hratʿarakchʿutʿyun, Yerevan, 1969 (in Armenian).
Birch T․ H., Moral Considerability and Universal Consideration, Environmental Ethics, 15, No. 4, 1993.
Chappell T., In Defence of Speciesism. In D. S. Oderberg & J. A. Laing (Eds.), Human Lives Palgrave Macmillan, 1997.
DeGrazia D., Moral Status As a Matter of Degree? The Southern Journal of Philosophy, 46(2), 2008.
Hancock N. S., Theories of Moral Standing. Interdisciplinary Environmental Review, 4(2), 2002.
Horta O., What is Speciesism? Environmental Ethics, 31(4), 2009.
Jaquet F., Is Speciesism Wrong by Definition? Journal of Agricultural and Environmental Ethics, 32(5), 2019.
Kotzmann J., Sentience and Intrinsic Worth as a Pluralist Foundation for Fundamental Animal Rights, Oxford Journal of Legal Studies, Volume 43, Issue 2, 2023.
Marquis D., Why Abortion Is Immoral. The Journal of Philosophy, 86(4), 1989.
Milligan T., Speciesism as a Variety of Anthropocentrism, in R. Boddice (Ed.), Anthropocentrism: Humans, Animals, Environments, Brill Academic Publishers, 2011.
Perry M.W., Why Sentience Should Be the Only Basis of Moral Status. The Journal of Ethics, 28, 2024.
Silvers A., Moral Status: What a bad idea!, Journal of Intellectual Disability Research, volume 56 part 11, 2012.
Singer P., All Animals Are Equal, Practical Ethics, 2nd ed., Cambridge University Press, 1993.
Singer P., Speciesism and Moral Status, Metaphilosophy, vol. 40, nos. 3–4, 2009.
Singer, P., All Animals Are Equal, Philosophical Exchange, 1(5), 1974.
Tooley, M., Abortion and Infanticide. Philosophy & Public Affairs, 2(1), 1972.
Warren M. A., On the Moral and Legal Status of Abortion. The Monist, 57(1), 1973.
Warren M.A., Moral Status: Obligations to Persons and Other Living Things, Clarendon Press, Oxford, 1997.
Zamir T., Ethics and the Beast: A Speciesist Argument for Animal Liberation, Princeton University Press, 2007.
Մ.Մ.Բախտինի բարոյական փիլիսոփայության մեջ պատասխանատվությունը՝ իրավիճակայնության, մասնակցայնության, կամային-էմոցիոնալ տոնի, ինքնագիտակցականության, դեպի Ուրիշը՝ անձի կողմնորոշվածության հետ մեկ տեղ հանդիսանում է արարքի անբաժան բնութագրիչ: Բոլոր այս բնութագրիչներն ամփոփվում են պատասխանատվության մեջ: Եվ քանի որ Մ.Բախտինը կառուցում էր իր բարոյական փիլիսոփայությունը որպես արարքի փիլիսոփայություն, իսկ արարքը դիտարկում էր որպես բարոյականության ամբողջական մարմնավորում՝ պատասխանատվությունը արդարացիորեն կարող է ընկալվել որպես ոչ միայն արարքի, այլ ընդհանրապես բարոյականության ամբողջական ռեպրեզենտացիա: Հոդվածում քննարկվում է Մ.Բախտինի վաղ շրջանի աշխատանքներում ներկայացված պատասխանատվության երկու ձև: Իր ընկալմամբ, պատասխանատվությունը, մի կողմից, կոնկրետ է և անկրկնելի, իրացվում է ‹‹կեցության եզակի տեղից››, այդ կեցության նկատմամբ, և, այս իմաստով՝ Ես-ակենտրոն է: Մյուս կողմից, Բախտինի կառուցած արարքի բարդ արխիտեկտոնիկան, որը ներկայացված է ‹‹ես-ինձ-համար, ուրիշը-ինձ-համար և ես-ուրիշի-համար›› արժեքային կողմնորոշումներով, բացում է պատասխանատվության այնպիսի հեռանկար, որի դեպքում վերջինս ներկայանում է ոչ թե որպես պատասխան կեցությանը (թող և ‹‹իրադարձություն-կեցություն›› կոնկրետության մեջ), այլ որպես պատասխան Ուրիշին՝ այդ կեցության մասնակցին: ‹‹Արարքի փիլիսոփայությունը›› աշխատության մեջ քննարկված պատասխանատվության կոնցեպտը կրում է Բախտինի վաղ փիլիսոփայական ստեղծագործականությանը հատուկ, բայց իր կողմից չարձանագրվող իմաստային դինամիկան (մենախոսականությունից՝ երկխոսականություն, արարքի փիլիսոփայությունից՝ երկխոսության փիլիսոփայություն), որի իրական հետևանքները ամրագրվեցին մտածողի ուշ շրջանի գործերում:
Averintsev, S.S. “Postranichnye primechaniya” // Bakhtin M.M. Sobranie Sochineniy. Vol. 1 / eds. S.G. Bocharov, N.I. Nikolaev. – Moscow: Russkie Slovary; YaSK, 2003. – P. 438–456 (in Rus-sian).
Bakhtin M.M. Sobranie Sochineniy, Vol. 1, eds. S.G. Bocharov, N.I. Nikolaev. – Moscow: Russkie Slovary; YaSK, 2003 (in Russian).
Bakhtin, M.M. Sobranie Sochineniy. Vol. 5, eds. S.G. Bocharov, L.A. Gogotishvili. – Moscow: Russ-kie Slovary, 1997 (in Russian).
Besedy V.D. Duvakina s M.M. Bakhtinym / Vstup. st. S.G. Bocharova i V.V. Radzishevskogo; zakl. st. V.V. Kozhinova. – Moscow: Progress, 1996 (in Russian).
Bonetskaya N.K. Bakhtin kak filosof. Postupok, dialog, karnaval. – St. Petersburg: Aleteja, 2022 (in Russian).
Clark K., Holquist Μ. Mikhail Bakhtin. – Cambridge: The Belknap Press, 1984.Cohen H. System der philosophie. Zweiter Teil. Ethik des reinen Willens. – Berlin: Bruno Cassirer, 1904.
Gogotishvili L.A. Kommentarii; Postranichnye primechaniya” // M.M. Bakhtin, Sobranie sochineniy. Vol. 1, eds. S.G. Bocharov, N.I. Nikolaev. – Moscow: Russkie Slovary; YaSK, 2003. – P. 351–438, 457–492 (in Russian).
Guseinov A.A. Filosofija postupka kak pervaja filosofija (opyt interpretacii nravstvennoj filosofii M.M. Bakhtina). Article 1. Byt’ – znachit postupat’ // Voprosy filosofii. 2017. No. 6. – P. 5–15 (in Rus-sian).
Mahlin V.L. Drugoj // Bahtinskij tezaurus. Materialy i issledovanija. Sbornik statej / Pod. red. N.D. Tamarchenko, S.N. Brojtmana, A. Sadeckogo. – Μoscow: RGGU, 1997. – P. 141–148 (in Rus-sian).
Nikolaev N.I. Vstupitel'naja zametka k publikacii: Lekcii i vystuplenija M.M. Bakhtina 1924–1925 gg. v zapisjah L. V. Pumpjanskogo // M.M. Bakhtin kak filosof / Otv. red. L.A. Gogotishvili, P.S. Gurevich. – Moscow: Nauka, 1992. – S. 221–232 (in Russian).
Հոդվածում քննարկվում են գիտական գիտելիքի մարդասիրական վերահսկողության համար կիրառվող ավանդական կենսաէթիկական մեխանիզմները։ Այս հիմնարար մեխանիզմները ներառում են կենսաէթիկական սկզբունքների և ուղեցույցների ներառումը՝ որպես հետազոտողներին տրվող առաջարկություններ, կամավոր տեղեկացված համաձայնություն, ինչպես նաև (կենսա)էթիկայի հանձնաժողովների կողմից իրականացվող էթիկական փորձաքննություն։
Ավանդական կենսաէթիկական վերահսկողության մեթոդաբանական հիմքը ձևավորվում է կենսաէթիկայի այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են՝ միջգիտակարգայնությունը, գործնական կողմնորոշվածությունը, պլյուրալիստական ունիվերսալիզմը, անձակենտրոն մոտեցումը և կոլեգիալ որոշումների ընդունումը։
Բաց գիտության առաջացման համատեքստում վերը նշված մեխանիզմներն անխուսափելիորեն ենթարկվում են փոփոխությունների։ 21-րդ դարում ձևավորված նոր գիտական հարացույցը բնորոշվում է, առաջին հերթին, արհեստական բանականության գործիքների համատարած կիրառմամբ, ինչպես նաև գիտելիքի թափանցիկության և հասարակության համար բաց լինելու զարգացմամբ։ Սա առավել ընդգծում է մարդու և բնության պաշտպանության, ինչպես նաև հետազոտությունների հումանիստական ուղղվածության հարցերը։ Բաց գիտության պայմաններում ձևավորվում են գիտելիքի վերահսկման նոր կենսաէթիկական միջոցներ, սակայն ավանդական մեխանիզմները շարունակում են գործել։ Դրանք էապես արդիականացվում են ժամանակակից աշխարհում, դրանց կիրառման շրջանակն ընդլայնվում է՝ դուրս գալով կենսաբժշկության սահմաններից (ինչպես բնորոշ էր դասական կենսաէթիկային), իսկ դրանց օրինականացման և կիրառման ազգային առանձնահատկությունները դառնում են առավել նշանակալի։
Հիմնվելով միջազգային փորձի և Բելառուսի Հանրապետության փորձի ուսումնասիրության վրա՝ հոդվածում առաջարկվում են ժամանակակից ուղիներ (կենսա)էթիկայի հանձնաժողովների գործունեության փոխակերպման, կամավոր տեղեկացված համաձայնության գործելակերպերի, ինչպես նաև կենսաէթիկական խնդիրներին առնչվող միջազգային և ազգային խորհրդատվական փաստաթղթերի մշակման ու կատարելագործման համար։
ALLEA (European Federation of Academies of Sciences and Humanities) (2023) The European Code of Conduct for Research Integrity. Revised edition. Berlin. DOI: 10.26356/ECOC.
Beauchamp T.L. (2011) ‘Informed consent: its history, meaning, and present challenges’, Cambridge Quarterly of Healthcare Ethics, 20(4), pp. 515–523. DOI: 10.1017/S0963180111000259.
Beauchamp T.L. and Childress, J.F. (2013) Principles of biomedical ethics. 7th edn. Oxford: Oxford University Press.
Bekbergenova Z., Tazhibayeva D., Akanov D. et al. (2019) ‘Activities of the local bioethical committee of the Republic of Kazakhstan’, European Journal of Public Health, 27(Suppl. 3). URL: https://academic.oup.com/eurpub/article/27/suppl_3/ckx186.094/4555717.
Carroll S.R., Herczog E., Hudson M. et al. (2021) ‘Operationalizing the CARE and FAIR Principles for Indigenous data futures’, Scientific Data, 8(1). DOI: 10.1038/s41597-021-00892-0.
Crowly F.P. (2024) ‘Declaration of Helsinki: Full paragraph-by-paragraph comparison indicating changes in version 19 October 2024 compared with the most previous version of 19 October 2013’. Zenodo. DOI: 10.5281/zenodo.13997192
Dobrovol'noe informirovannoe soglasie (2022) / nauch. red. A.G. Chuchalin, E.G. Grebenshchikova. M.: Veche (in Russian).
Goloborodko, N.V., Sokolchik, V.N. i Aleksandrov, A.A. (2020) Rekomendatsii po polucheniiu in-formirovannogo soglasiia na uchastie v nauchnom issledovanii: ucheb.-metod. posobie. Minsk: BelMAPO (in Russian).
Iokhansson, I. i Line, N. (2019) Meditsina i filosofiia (Vvedenie v XXI stoletie): ucheb. posobie / per. s angl. pod red. A.G. Chuchalina. M.: Atmosfera: Veche (in Russian).
Ydin, B.G. i Tishchenko, P.D. (2007) Filosofskie aspekty biomeditsinskikh issledovanii. V: Etichnaia ekspertiza biomeditsinskikh issledovanii v gosudarstvakh-uchastnikakh SNG (sotsial'nye i kul'turnye aspekty). SPb.: IuNESKO, Forum komitetov po etike SNG. S. 50-69 (in Russian).
UNESCO (2006). Rukovodstvo №2 Deiatel'nost' komitetov: pravila i protsedury (2006) (in Russian).
Köhler, J. Reis A., Saxena, A. ‘Survey of national ethics and bioethics committees’ (2020). Bull. World Health Organ; Vol. 99; 2;138–147. DOI: 10.2471/BLT.19.243907.
Letov, O.V. (2009) Bioetika i sovremennaia meditsina. M.: URSS (in Russian).
Pahlevan-Ibrekic C., Sokolchik V., Sitorus R., Elif Ekmekci P., Razuvanau A., Kaplan Ü., Prawiro-harjo P., & RDA Artificial Intelligence and Data Visitation WG. (2025). Guidance for Ethics Committees Reviewing AI and DV. Research Data Alliance. DOI: 10.15497/RDA00122.
Potter, V.R. (2002) Bioetika. Most v budushchee. Kiev: Vadim Karpenko (in Russian).
Riddick F.A. Jr. (2003) ‘The code of medical ethics of the American medical association’. Ochsner J. 2003 Spring;5(2):6–10.
Sokolchik, V.N. (2023) Otkrytaia nauka kak novaia paradigma nauchnykh issledovanii: problemy i perspektivy (na primere biomeditsinskikh issledovanii). Trudy BGTU. Seriia 6: Istoriia, filosofiia, 1 (269), s. 163-169. DOI: 10.52065/2520-6885-2024-281-27 (in Russian).
UNESCO (2006). Guide №2. Committees at work: procedures and policies (2006). UNESCO. URL: https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000147392
Ճգնաժամային և հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության կարիքները համալիր և փոխկապված են՝ ներառելով ճգնաժամային իրավիճակին առերեսված անձանց և համայնքների հոգեկան, հոգեբանական, սոցիալական փորձառությունները, համայնքային կապերը, մասնագիտական աջակցության ձևերը, և մի շարք այլ անձնային ու համակարգային գործոնները։ Միջազգային պրակտիկայում այս համալիրությանը համակարգված արձագանք տալու համար կիրառվում է հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (անգլերեն համարժեքը՝ Mental Health and Psychosocial Support, այսուհետ՝ MHPSS) համակցված մոտեցումը, որը կենտրոնանում է ոչ թե մարդկանց և համայնքների խոցելիության, այլ տոկունության և ապաքինման/վերականգնման մոտեցումների վրա, ինչպես նաև առաջարկում է աստիճանակարգված, փուլային և միջոլորտային ու միջմասնագիտական աջակցության յուրատեսակ շրջանակ։
Չնայած միջազգային պրակտիկայում այն լայնորեն կիրառվող մոտեցում է, Հայաստանում այն քննարկման օրակարգ դարձավ 2023թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանման ընթացքում։ Հոդվածը, հիմնվելով միջազգային փորձի ու փաստաթղթերի ուսումնասիրության, ինչպես նաև փորձագիտական հարցումների և առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցների հիման վրա, մանրամասն նկարագրում է MHPSS-ը՝ լրացնելով մասնագիտական տեղեկատվության բացը, մյուս կողմից վերհանում է Հայաստանում MHPSS-ի կիրառման փորձը՝ խոչընդոտների և հնարավորությունների համատեքստում։ Հիմնական արդյունքներն ընդգրկում են մի կողմից MHPSS բուրգի ներկայացումը՝ մասնագիտական գործունեության շրջանակը ներկայացնելով և ծառայությունների ձևավորման տիպեր առաջարկելով, մյուս կողմից՝ MHPSS քննարկումների ծավալումը՝ որպես դրական տեղաշարժ արձանագրելով, միևնույն ժամանակ՝ միջոլորտային համագործակցության, շահառու համայնքների իմաստալից մասնակցությամբ մշակվող քաղաքականությունների և ծառայությունների մշակման կարիքն ընդգծելով։
Հոդվածի միջոցով ներկայացվել են պետության կողմից իրականացված կարճաժամկետ և միջնաժամկետ գործողությունները, մինչդեռ MHPSS-ում առանցքային է նաև երկարաժամկետ գործողությունների պլանավորումն ու իրականացումը, որն ընթացքի մեջ է, ինչի մոնիթորինգի համար անհրաժեշտ է շարունակական և հաջորդիվ հետազոտություններ։
Charlson, F., van Ommeren, M., Flaxman, A., Cornett, J., Whiteford, H., Saxena, S. “New WHO prevalence estimates of mental disorders in conflict settings: a systematic review and meta-analysis.” The Lancet, 2019, 394(10194), DOI: 10.1016/S0140-6736(19)30934-1
Galderisi, S., Heinz, A., Kastrup, M., Beezhold, J., Sartorius, N. “Toward a new definition of mental health.” World Psychiatry, 2015, 14(2), DOI: 10.1002/wps.20231
IASC, MHPSS Reference Group. Community-Based Approaches to MHPSS Programmes: A Guidance Note. Geneva: IASC, 2019
IASC, MHPSS Reference Group. MHPSS Minimum Service Package for Humanitarian Settings. Geneva: IASC, 2022
Inter-Agency Standing Committee (therefore IASC) Guidelines on MHPSS Support in Emergency Settings. Geneva: IASC, 2007
IOM (International Organization for Migration). Manual on Community-Based MHPSS in Emergencies and Displacement. Geneva: IOM, 2019
Khachatryan, G. “Deinstitutionalization in the Field of Mental Health in Armenia: Contemporary Issues.” Journal of Sociology: Bulletin of Yerevan University, 2022, 13(2), DOI: 10.46991/bysu:f/2022.13.2.064
Khachatryan, G. Chanachel, haskanal, ajaktsel knoj hogekan aroghjutyani pordzarutyuny. Gortsiqakazm sociaakan ashkhatogneri yev supervizorneri hamar. Yerevan: “P’opokhutyun” HK, 2025 https://www.changengo.org/_files/ugd/b6cd86_b144de97e1184e68a5ae1c4afbc35fea.pdf (in Armenian)
UN (UN Action against Sexual Violence in Conflict). Training Pack on MHPSS. New York/Geneva: UN 2019 https://www.un.org/sexualviolenceinconflict/wp-content/uploads/2019/06/report/the-psychosocial-support-manual/ebook.1499425465.pdf
UN Inter-Agency Coordination Group Armenia. Armenia Rapid Needs Assessment Report, October 2023. Geneva–Yerevan: UNHCR (Inter-Agency), 2023
UNHCR, “MHPSS” Emergency Handbook https://emergency.unhcr.org/emergency-assistance/health-and-nutrition/mental-health-and-psychosocial-support-mhpss
UNHCR, Armenia Refugee Response Plan: October 2023 – March 2024. Emergency and Resilience Appeal. Geneva–Yerevan: UNHCR, 2023 https://data.unhcr.org/en/documents/details/103868
UNICEF. Guidelines for Community-Based MHPSS in Humanitarian Settings: Three-tiered support for children and families. New York: UNICEF, 2019
WHO (World Health Organization). Guidance on Community Mental Health Services: Promoting Per-son-centred and Rights-based Approaches. Geneva: WHO, 2021
Հոդվածում վերաիմաստավորվում է միջնադարի հայ հանճարեղ մտածող Գր.Նարեկացու՝ միստիկ լինելու նարեկացիագիտության մեջ տիրապետող տեսակետը: Մասնավորապես փաստարկվում է, որ անվերապահորեն նրան դասելը միստիկների շարքին հակասում է «Մատեանի» ոգուն և տրամաբանությանը, քանզի, նախ, նրանում պատկերվում է մարդկային կյանքը իր ողբերգականության և վեհության մեջ. երկրորդ, այդ եզակի ստեղծագործության մեկնաբանության ժամանակ, հակառակ հեղինակի կամքի, անտեսվել է հիմնականը, այն է՝ մարդկային կեցության ողբերգականությունը իր բոլոր դրսևրումներով և առավելապես շեշտադրվել է ձևը, այլ ոչ թե բովանդակությունը. երրորդ, ի տարբերություն միջնադարում տիրապետող աստվածակենտրոն ըմբռնման Գր.Նարեկացին զարգացնում է մարդակենտրոն հայեցակարգ, որի կենտրոնում իրական մարդն է իր հոգսերով ու տագնապներով: Իր ամբողջության մեջ «Մատեանը» բանական գոյի, «հոգևոր մահվան» սահմանագծում հայտնված մարդու ողբերգությունը ներկայացնող գործ է, ողբերգություն, որը առաջանում է աստվածայինի և մարդկայինի, բարու և չարի, մեծի ու փոքրի բախման արդյունքում՝ ներկայացված քրիստոնեական սիմվոլիկայի միջոցով՝ իբրև տուրք դարի մտայնությանը: Նարեկացին մարդկային ցեղի տառապանքի ու ցավի երգիչն է, որը և պայմանավորում է նրա ստեղծագործության համամարդկային բնույթը:
Ըստ էության մարդ-Աստված փոխհարաբերության հիմնահարցի նարեկյան մեկնաբանությունն ամենևին չի ներդաշնակվում միստիկական ըմբռնմանը, քանզի Նարեկացու վերջնանպատակը բացառապես անձնական փրկության արժանանալը և Աստծուն ձուլվելն ու նրան միանալը չէ, ինչը ներհատուկ է միստիցիզմին, այլ մարդու և մարդկության հոգևոր վերափոխման ու ինքնակատարելագործման միջոցով փրկության հասնելն է այսկողմնային աշխարհում՝ այստեղ և հիմա:
Khachatryan P. Grigor Narekats’in yev hay mijnadary, girk’ arrajin, S.Ejmiatsin, 1996 (in Armenian).
Kimelev Yu.A. Filosofiya religii. Sistematicheskiy ocherk. M., Mysl’, 1989 (in Armenian).
Mirzoyan H.Gh. Narekats’iagitakan hetazotut’yunner (Hodvatsneri zhoghovatsu), Yer., YePH hratarakch’ut’yun, 2010 (in Armenian).
Narekats’I Gr., Matean voghbergut’ean, ashkhatasirut’yamb P.M.Khach’atryani yev A.A.Ghazinyani, Yer., HSSH GA hrat., 1985 (in Armenian).
Nitsche F. Tak govoril Zaratustra, Azbuka, Azbuka-Attikus, 2022 (in Russian).
Sovetskiy entsiklopedicheskiy slovar’, 3-ye isd.-M.:Sov.entsiklopediya, 1985 (in Russian).
Հոդվածում ուսումնասիրվել է մասնագիտական գործունեության ազդեցությունն ինտերնետային կախվածության զարգացման վրա՝հիմնվելով հոգեբանական տեսությունների և մասնագետների հարցումների ու թեստավորման համեմատական վերլուծության վրա։ Թվային դարաշրջանում ինտերնետի կիրառումը դարձել է կյանքի անբաժանելի մաս՝ զգալիորեն փոխելով մեր աշխատանքային, կրթական և սոցիալական միջավայրը։ Միևնույն ժամանակ, ինտերնետի գերօգտագործումը հանգեցնում է ինտերնետային կախվածության, որը ներկայումս համարվում է հոգեբանական և սոցիալական առողջության արդի մարտահրավեր։ Այս խնդիրնառավելպես հրատապ է մասնագիտական միջավայրերում, որտեղ աշխատողների աշխատանքի արդյունավետությունը և հոգեկան առողջությունը սերտորեն կապված են թվային տեխնոլոգիաների հետ։ Ինտերնետային կախվածության ուսումնասիրությունը վերջին տարիներինմեծ թափ է հավաքում, սակայն մասնագիտական միջավայրերում կախվածության ձևավորման առանձնահատկությունները և դրա ազդեցությունը դեռևս չեն ուսումնասիրվել բավարար խորությամբ։ Հոդվածը նվիրված է տարբեր մասնագիտությունների շրջանակներում ինտերնետային կախվածության ձևավորման բնութագրիչների համեմատական վերլուծությանը՝ նպատակ ունենալով բացահայտելու կախվածության դրդապատճառները, տարածվածությունը և դրա հոգեբանական ու սոցիալական հետևանքները։ Այս հետազոտությունն հիմնվում է դասական հոգեբանական տեսությունների, Քիմբերլի Յանգի մոտեցումների, ինչպես նաև վերջին տասնամյակում հրապարակված գիտական հետազոտությունների վրա՝ նորովի դիտարկելով ինտերնետային կախվածության համընդհանուր և մասնագիտական առանձնահատկությունները։ Արդյունքները կնպաստեն թվային առողջության պահպանման ռազմավարությունների մշակմանն ու մասնագիտական խմբերի աշխատունակության բարձրացմանը։
Young, K. S. (1998). Caught in the Net: How to Recognize the Signs of Internet Addiction--and a Winning Strategy for Recovery. Wiley.
Griffiths, M. D. (2005). A “Components” Model of Addiction within a Biopsychosocial Framework. Journal of Substance Use, 10, 191-197. http://dx.doi.org/10.1080/14659890500114359
Kuss, D. J., & Lopez-Fernandez, O. (2020). Internet addiction and problematic internet use: A systematic review of clinical research. World Journal of Psychiatry, 10(1), 10–21. https://doi.org/10.5498/wjp.v10.i1.10
Demirci, K., Akgönül, M., &Akpinar, A. (2019). Relationship of smartphone use severity with sleep quality, depression, and anxiety in university students. Journal of Behavioral Addictions, 7(2), 446–457. https://doi.org/10.1556/2006.7.2018.122
Wartberg, L., & Lindenberg, K. (2022). Predictors of problematic internet use among adolescents: A longitudinal study. Computers in Human Behavior, 125, 106969. https://doi.org/10.1016/j.chb.2021.106969
Brand, M., Wegmann, E., Stark, R., Müller, A., Wölfling, K., Robbins, T. W., & Potenza, M. N. (2021). The Interaction of Person-Affect-Cognition-Execution (I-PACE) model for addictive behaviors: Update, generalization to addictive behaviors beyond internet-use disorders, and specification of the process character of addictive behaviors. Neuroscience & Biobehavioral Reviews, 104, 1–10. https://doi.org/10.1016/j.neubiorev.2019.06.032
Montag, C., Sindermann, C., & Becker, B. (2023). Digital detox: Concepts, benefits, and challenges for implementation. Current Opinion in Psychology, 51, 101603. https://doi.org/10.1016/j.copsyc.2023.101603