Հոգեկան առողջության եվ հոգեսոցիալական աջակցության (MHPSS) կիրառման փորձը եվ մարտահրավերները

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.3.071

Բանալի բառեր:

հոգեկան առողջություն, հոգեսոցիալական աջակցություն,  համայնքահեն աջակցություն, ճգնաժամային իրավիճակ

Ամփոփում

Ճգնաժամային և հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության կարիքները համալիր և փոխկապված են՝ ներառելով ճգնաժամային իրավիճակին առերեսված անձանց և համայնքների հոգեկան, հոգեբանական, սոցիալական փորձառությունները, համայնքային կապերը, մասնագիտական աջակցության ձևերը, և մի շարք այլ անձնային ու համակարգային գործոնները։ Միջազգային պրակտիկայում այս համալիրությանը համակարգված արձագանք տալու համար կիրառվում է հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (անգլերեն համարժեքը՝ Mental Health and Psychosocial Support, այսուհետ՝ MHPSS) համակցված մոտեցումը, որը կենտրոնանում է ոչ թե մարդկանց և համայնքների խոցելիության, այլ տոկունության և ապաքինման/վերականգնման մոտեցումների վրա, ինչպես նաև առաջարկում է աստիճանակարգված, փուլային և միջոլորտային ու միջմասնագիտական աջակցության յուրատեսակ շրջանակ։

Չնայած միջազգային պրակտիկայում այն լայնորեն կիրառվող մոտեցում է, Հայաստանում այն քննարկման օրակարգ դարձավ 2023թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանման ընթացքում։ Հոդվածը, հիմնվելով միջազգային փորձի ու փաստաթղթերի ուսումնասիրության, ինչպես նաև փորձագիտական հարցումների և առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցների հիման վրա, մանրամասն նկարագրում է MHPSS-ը՝ լրացնելով մասնագիտական տեղեկատվության բացը, մյուս կողմից վերհանում է Հայաստանում MHPSS-ի կիրառման փորձը՝ խոչընդոտների և հնարավորությունների համատեքստում։ Հիմնական արդյունքներն ընդգրկում են մի կողմից MHPSS բուրգի ներկայացումը՝ մասնագիտական գործունեության շրջանակը ներկայացնելով և ծառայությունների ձևավորման տիպեր առաջարկելով, մյուս կողմից՝ MHPSS քննարկումների ծավալումը՝ որպես դրական տեղաշարժ արձանագրելով, միևնույն ժամանակ՝ միջոլորտային համագործակցության, շահառու համայնքների իմաստալից մասնակցությամբ մշակվող քաղաքականությունների և ծառայությունների մշակման կարիքն ընդգծելով։

Հոդվածի միջոցով ներկայացվել են պետության կողմից իրականացված կարճաժամկետ և միջնաժամկետ գործողությունները, մինչդեռ MHPSS-ում առանցքային է նաև երկարաժամկետ գործողությունների պլանավորումն ու իրականացումը, որն ընթացքի մեջ է, ինչի մոնիթորինգի համար անհրաժեշտ է շարունակական և հաջորդիվ հետազոտություններ։ 

Հեղինակների կենսագրությունները

  • Գոհար Խաչատրյան, Երևանի պետական համալսարան

    ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի ասպիրանտ, դասախոս,  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի գիտության գծով խորհրդական

  • Նարինե Խաչատրյան, Երևանի պետական համալսարան

    Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, ԵՊՀ

Հղումներ

Charlson, F., van Ommeren, M., Flaxman, A., Cornett, J., Whiteford, H., Saxena, S. “New WHO prevalence estimates of mental disorders in conflict settings: a systematic review and meta-analysis.” The Lancet, 2019, 394(10194), DOI: 10.1016/S0140-6736(19)30934-1

Galderisi, S., Heinz, A., Kastrup, M., Beezhold, J., Sartorius, N. “Toward a new definition of mental health.” World Psychiatry, 2015, 14(2), DOI: 10.1002/wps.20231

IASC, MHPSS Reference Group. Community-Based Approaches to MHPSS Programmes: A Guidance Note. Geneva: IASC, 2019

IASC, MHPSS Reference Group. MHPSS Minimum Service Package for Humanitarian Settings. Geneva: IASC, 2022

Inter-Agency Standing Committee (therefore IASC) Guidelines on MHPSS Support in Emergency Settings. Geneva: IASC, 2007

IOM (International Organization for Migration). Manual on Community-Based MHPSS in Emergencies and Displacement. Geneva: IOM, 2019

Khachatryan, G. “Deinstitutionalization in the Field of Mental Health in Armenia: Contemporary Issues.” Journal of Sociology: Bulletin of Yerevan University, 2022, 13(2), DOI: 10.46991/bysu:f/2022.13.2.064

Khachatryan, G. Chanachel, haskanal, ajaktsel knoj hogekan aroghjutyani pordzarutyuny. Gortsiqakazm sociaakan ashkhatogneri yev supervizorneri hamar. Yerevan: “P’opokhutyun” HK, 2025 https://www.changengo.org/_files/ugd/b6cd86_b144de97e1184e68a5ae1c4afbc35fea.pdf (in Armenian)

UN (UN Action against Sexual Violence in Conflict). Training Pack on MHPSS. New York/Geneva: UN 2019 https://www.un.org/sexualviolenceinconflict/wp-content/uploads/2019/06/report/the-psychosocial-support-manual/ebook.1499425465.pdf

UN Inter-Agency Coordination Group Armenia. Armenia Rapid Needs Assessment Report, October 2023. Geneva–Yerevan: UNHCR (Inter-Agency), 2023

UNHCR, “MHPSS” Emergency Handbook https://emergency.unhcr.org/emergency-assistance/health-and-nutrition/mental-health-and-psychosocial-support-mhpss

UNHCR, Armenia Refugee Response Plan: October 2023 – March 2024. Emergency and Resilience Appeal. Geneva–Yerevan: UNHCR, 2023 https://data.unhcr.org/en/documents/details/103868

UNICEF. Guidelines for Community-Based MHPSS in Humanitarian Settings: Three-tiered support for children and families. New York: UNICEF, 2019

WHO (World Health Organization). Guidance on Community Mental Health Services: Promoting Per-son-centred and Rights-based Approaches. Geneva: WHO, 2021

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-10-28

Թողարկում

Բաժին

PSYCHOLOGY

Ինչպես մեջբերել

Խաչատրյան Գ., & Խաչատրյան Ն. . (2025). Հոգեկան առողջության եվ հոգեսոցիալական աջակցության (MHPSS) կիրառման փորձը եվ մարտահրավերները. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 16(3(48), 71-80. https://doi.org/10.46991/BYSU.E/2025.16.3.071

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները