Հտ․ 12 No. 2 (35) (2021)

Հրատարակվել է: 2021-07-15

PHILOSOPHY

  • PHILOSOPHY

    Կառավարչական գործունեության սոցիալ-փիլիսոփայական դիտարկումներ

    Վալերի Միրզոյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածը նվիրված է կառավարչական իրողության սոցիալ-փիլիսոփայական դիտարկ­ման մի քանի հարցադրման: Առաջինը կառավարման բուն փիլիսոփայական էության ըմբռ­նումն է՝ որպես սուբյեկտ-օբյեկտ փոխհարաբերության որոշակի տեսակի: Հատկապես նման ըմբռնման պակասն է, որ ինչպես իրական կառավարման մեջ, այնպես էլ դրա տեսական արտացոլման հայե­ցա­կարգերում հանգեցնում է տեխնոկրատական լուծումների: Կառավա­րաբանության աշխար­հայացքային, մեթոդաբանական զարգացման տեսակետից հեղինակը կարևորել է կառա­վար­չական իրողության ազգամշակութային կողմի նշանակության գիտակ­ցումը, ինչը հնարա­վո­րություն է կտա ինչպես հաշվի առնելու սեփական առանձնա­հատ­կությունները, այնպես էլ առավել արդյունավետորեն վերջիններիս ոսպնյակով զտել, ընտրել և գործադրել կառա­վար­ման միջազգային լավագույն փորձը: Հաջորդը կառավարչի և առաջ­նորդի դերակատարման վարքաբանական տարբերության քննարկումն է. այն դրույթն է հիմ­նավորվում, որ կառա­վա­րաբանության 21-րդ դարի հայեցակարգում դրանց անջրպետումը հնացած է, ուստի ցանկալի է, որ զուտ կառավարիչը նաև դրսևորի առաջնորդին վայել գոր­ծե­լակերպ՝ ոչ միայն վերահսկի ենթականերին, այլև ուղղորդի նրանց՝ որպես հետևորդների: Իր հերթին՝ փաստացի չկառավարող առաջնորդը դառնում է «ժամկետանց»: Հոդվածի երրորդ բաղադրիչը կառավարչական որոշման կայացման ընթացքում կատարվող տարատեսակ սխալների դի­տարկումն է, դրանց հոգեբանական բնույթի որոշ պատճառների վերլուծու­թյու­նը՝ համապա­տասխան եզ­րակացու­թյուն­ներով:    

    Հղումներ
  • PHILOSOPHY

    Անձնայինի և վերանձնայինի երկվության հիմնահարցը հայկական էթնոհոգեբանության մեջ

    Մովսես Դեմիրճյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

     Հայոց պատմության մեջ պետության երկարատև բացակայության պայմաններում մշակույթն է դարձել է անհատի և հասարակության կյանքի կազմակերպման միջոցների և ձևերի հիմնական համակարգ, որն, ըստ այդմ, կարելի է բնութագրել որպես «կյանքի նախագիծ կամ ծրագիր», որում արձանագրվում են բոլոր կարևոր իրադարձությունները, դրանց ժամկետներն ու իրականացման եղանակները: Քանի որ հայ ժողովրդի պատմության մեջ պետականության բացակայությունը պարբերաբար անհնար էր դարձնում ամբողջ հասարակության կյանքի կազմակերպումը նույն սկզբունքների և նորմերի համաձայն, այդ գործառույթը ստանձնել էր մշակույթը, որը, սակայն, չէր կարող հավակներ ունենալ այնպիսի համընդհանուր և պարտադիր բնույթ, ինչպիսին կարող է ունենալ պետությունը` օրենքների և ազգային գաղափարախոսության շնորհիվ: Հետևաբար, մշակույթը կարող էր մարդու կյանքը կազմակերպել ոչ թե մեծ «մենք»-ի (ազգի կամ հասարակության) ձևով, այլ վերանձնային գոյության փոքր ձևերի միջոցով՝ ընտանիք, ընկերներ, տոհմ, համայնք: Քանի որ դրանք պատկանում են հարաբերությունների հանրային ոլորտին, ուստի դրանով մշակույթն ապահովում էր անհատի ինքնարտահայտումն ու ինքնահաստատումը սոցիալական կյանքում:

    Վերանձնայինը, փաստորեն, անձնայինի բնական շարունակությունն է հարաբերությունների ավելի լայն տիրույթում, հետեւաբար, փոքր «մենք»-երի ձևավորումը անհրաժեշտ էր և բնական: Քանի որ անհատականության բնական զարգացումը որոշակի փուլում ենթադրում է անձի սոցիալական էության արտահայտում, հայ մշակույթում անհատի հարմարվողականությունն ու սոցիալականացումն իրականացվում էին հենց այդ վերանձնային կառույցների միջոցով: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ մեծ «մենք»-ի՝ ազգի և հասարակության, ձևավորման պայմաններն ու հնարավորություններն ապահովում է պետությունը: Վերջինիս երկար բացակայությունը հայ ժողովրդի պատմության մեջ հանգեցրեց նրան, որ պատմականորեն վերանձնայինը սահմանափակվում էր փոքր ձևերով, որոնք ունեցել են և ունեն ընդգծված էթնոմշակութային բնույթ: Պետության բացակայությանը զուգահեռ մշակույթն ապացուցեց իր կենսունակությունը և իրականացրեց էթնոպաշտպանիչ գործառույթ՝ ամրապնդվելով հայերի գիտակցության մեջ որպես ժողովրդի հոգևոր գոյության և զարգացման երաշխիք:

    Չնայած նրան, որ վերանձնայինի դրսևորման փոքր ձևերը անձնայինի արտահայտման հանրային ոլորտներ են, դրանք իրականում չեն կարող ամբողջությամբ փոխարինել սոցիալական հարաբերությունների համակարգը և այս իմաստով կարող են բնութագրվել որպես սիմուլյակրներ, քանի որ սոցիալական կյանքի իմիտացիա են, այսինքն, խորհրդանշում են մի բան, որ գոյություն չունի: Սակայն դրանից չի նվազում փոքր «մենք»-երի իրական լինելը, դեռ հակառակը, հենց ընտանիքների, տոհմերի, ընկերների և համայնքների հարաբերություններով է կառուցվում հայ հասարակության սոցիալական իրականությունը, հատկապես եթե հաշվի առնենք, որ այդ հարաբերություններն իրենց շարունակությունն ունեն տնտեսության և քաղաքականության մեջ` ստեղծելով կլանային տնտեսություն և կլանային քաղաքականություն:

    Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հայերի էթնոհոգեբանության մեջ հնարավոր է առանձնացնել անձնայինի երեք մակարդակ` «ես», փոքր «մենք» և մեծ «մենք»: Պետության երկարատև բացակայությունը, օտար մշակութային միջավայրում ապրելը և տեղահանման ու ոչնչացման մշտական ​​սպառնալիքը կիսատ թողեցին մեծ «մենք»-երի` ազգի և հասարակության, ձևավորման գործընթացները և միևնույն ժամանակ նպաստեցին նրան, որ հայերն իրենց կյանքը կառուցեն` ապավինելով «ես»-ին և փոքր «մենք»-երին` ընտանիքին, տոհմին, ընկերներին և համայնքին: Հենց դրանց ստեղծած սոցիալական իրականության մեջ է հնարավոր դարձել իրականցնել այսպես կոչված «կյանքի ծրագիրը»` ստանալ կրթություն, աշխատել, կազմել ընտանիք, ապահովել բարեկեցություն և այլն:

    Հղումներ
  • PHILOSOPHY

    Պոպուլիզմի և դավադրապաշտական տեսության գաղափարական բաղադրիչները

    Լևոն Բաբաջանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Պոպուլիզմի և դավադրապաշտական տեսությունների մասին վերջին հարյուրամյակում կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք, սակայն, ունեն մեկ ընհանրություն․ գրեթե բոլոր հետազոտություններում պոպուլիզմը և դավադրապաշտական տեսությունները դիտարկվում են որպես ժողովրդավարությանը, ողջախոհ և կառուցողական սոցիալ-քաղաքական երկխոսության հաստատմանը սպառնացող երևույթներ։ Սակայն մասնագիտական գրականությունում բավարար չափով չեն ուսումնասիրվել պոպուլիզմի և դավադրապաշտական տեսությունների գաղափարական, աշխարհայացքային և բովանդակային ընդհանրությունները։ Այս հետազոտությունում, ամբողջացնելով պոպուլիզմի և ԴՏ-ների գաղափարական և աշխարհայացքային ընդհանուր բաղադրիչները, վեր են հանվել որոշ հիմնական բաղադրատարրերը, որոնք բնութագրում են պոպուլիստական ԴՏ-ներին։ Այդ բաղադրատարրերն են՝ քաղաքականության մաքիավելիական ըմբռնումը, բարոյական հակադրության հիմքի վրա հասարակության շերտավորումը («բարի ժողովուրդ»-«չար էլիտա»), էլիտաների հրեշացումը, սոցիալ-քաղաքական և սոցիոմշակութային երևույթների առասպելականացումը։

    Հղումներ
  • PHILOSOPHY

    Էսթետիկական և էթիկական էկզիստենցիաներ. մի մարգարեության պատմություն Էսթետիկական և էթիկական էկզիստենցիաներ. մի մարգարեության պատմություն

    Մարինա Քալաշյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Այս հոդվածը նվիրված է XXI դարում մարդու էքզիստենցիալ կողմնորոշման կարևորագույն հարցին: Փորձ է արվել դարաշրջանի մարդաբանական յուրահատկությունը բացահայտել անձին՝ էթիկական և էսթետիկական հայեցակետերից դիտարկելու միջոցով: Հետազոտության համար մեթոդաբանական հիմք է հանդիսացել Սյորեն Կյերկեգորի էթիկ-էսթետիկական ուսմունքը: Էթիկական և էսթետիկական էքզիստենցիաների պատմա-փիլիսոփայական վերլուծության արդյունքում արված հետևության համաձայն նեկայումս գերակշռող տարածում ունեցող էսթետիկական կեցությունը իրականում միակ հնարավոր ուղին չէ: Պաշտպանվում է թեզն առ այն, որ ինչպես էթիկական, այնպես էլ էսթետիկական կեցության մոդելներն ունեն մեկ ծագման աղբյուր, որը սուբյեկտիվիզմի գաղափարախոսությունն է:

    Հղումներ

PSYCHOLOGY

  • PSYCHOLOGY

    Մասնագիտական աշխատունակության հոգեբանական գնահատումը կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման կառուցվածքում

    Հրանտ Ավանեսյան, Արաքսյա Դավթյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում դիտարկվում է աշխատակազմի հոգեբանական գնահատման հիմնախնդիրը, որի նպատակն է բացահայտել աշխատակիցների բնավորության առանձնահատկությունների, մոտիվացիոն-արժեքային յուրահատկությունների և աշխատունակության կապը, հաշվի առնելով կարգավորող գործընթացները կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարման համատեքստում։ Աշխատունակությունը պայմանավորող հավաստի և ժամանակին կատարվող հոգեֆիզիոլոգիական և հոգեբանական ախտորոշումը թույլ է տալիս մեթոդների գրագետ ներդրման միջոցով ընտրության և մարդկային ռեսուրսների կառավարման փուլերում բարձրացնել պրոֆեսիոնալ գործունեության արդյունավետությունը և նպաստել կարիերայի աճին։  Հեղինակային հետազոտությունը և համանման աշխատանքների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ կախված՝ մասնագիտական գործունեության տեսակից, անձի հոգեբանական որակներից, մոտիվացիոն բաղադրիչից, պատրաստվածության աստիճանից, կամածին ակտիվության ինքնակարգավորման մակարդակից, պրոֆեսիոնալ կոմպետենտությունից, աշխատունակության առանձին մակարդակների շարժընթացը կարող է տատանվել և մնալ կայուն աշխատանքային տարբեր լարվածության փուլերում։

    Հղումներ
  • PSYCHOLOGY

    Շնորհի հոգեբանական մեկնաբանությունը փոխհարաբերությունների համակարգում

    Աննա Խաչատրյան, Նաիրա Հակոբյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    The concept of blessing is interpreted from a socio-psychological point of view, the interdisciplinary methodological foundations of the formation of the concept are considered, culturological, semiotic aspects of perception are given. The article presents the results of a longitudinal study, which also includes issues of the perception of a religious blessing during and after active hostilities in the region.

    Հղումներ
  • PSYCHOLOGY

    «Մեծ հնգյակ» հայալեզու անձնային հարցարանի մշակման գործընթացը

    Աստղիկ Սերոբյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացված է «Մեծ հնգյակ» հարցարանի ստեղծման փուլերը, հուսալիության և վալիդության ստուգման ընթացակարգերը: Ամբողջ գործընթանցն իրականացվել է երկու հաջորդական  հետազոտական փուլերով : Ի սկզբանե «Մեծ հնգյակ» հարցարանը բաղկացած էր 150 հարցից, որոնցով չափվում էին 5 հիմնական գորոծոնները և 30 ենթագործոնները։ Սակայն հարցարանի մշակման 2 փուլերից, հուսալիության և վալիդության չափանիշների ստուգումից հետո հարցերի թիվը կրճատվեց մինչև 125, իսկ ենթագործոնների թիվը դարձավ 25՝ յուրաքանչյուր գործոնի համար մնալով 5 ենթագործոն 6-ի փոխարեն։ Արդյունքում ստեղծվել է հայալեզու հուսալի և վալիդ հարցարան, որը կարելի է օգտագործել անձնային գծերը չափելու համար, ինչպես նաև կիրառել  բոլոր այն ոլորտներում, որտեղ անհրաժեշտություն կա բացահայտելու մարդկանց բնավորության առանձնահատկությունները, կազմելու անձնային պրոֆիլներ, օրինակ՝ մարդկային ռեսուրսների կառավարում, կրթություն և այլն։

    Հղումներ