Պոպուլիզմի և դավադրապաշտական տեսության գաղափարական բաղադրիչները

Հեղինակներ

  • Լևոն Բաբաջանյան Երևանի պետական համալսարան image/svg+xml

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.2.031

Բանալի բառեր:

«նեղ» գաղափարախոսություն, պոպուլիզմ, դավադրությունների մասին տեսություն, դավադրապաշտական տեսություն, մաքիավելիականություն, գաղափարական բաղադրատարր, հակաէլիտիզմ

Ամփոփում

Պոպուլիզմի և դավադրապաշտական տեսությունների մասին վերջին հարյուրամյակում կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք, սակայն, ունեն մեկ ընհանրություն․ գրեթե բոլոր հետազոտություններում պոպուլիզմը և դավադրապաշտական տեսությունները դիտարկվում են որպես ժողովրդավարությանը, ողջախոհ և կառուցողական սոցիալ-քաղաքական երկխոսության հաստատմանը սպառնացող երևույթներ։ Սակայն մասնագիտական գրականությունում բավարար չափով չեն ուսումնասիրվել պոպուլիզմի և դավադրապաշտական տեսությունների գաղափարական, աշխարհայացքային և բովանդակային ընդհանրությունները։ Այս հետազոտությունում, ամբողջացնելով պոպուլիզմի և ԴՏ-ների գաղափարական և աշխարհայացքային ընդհանուր բաղադրիչները, վեր են հանվել որոշ հիմնական բաղադրատարրերը, որոնք բնութագրում են պոպուլիստական ԴՏ-ներին։ Այդ բաղադրատարրերն են՝ քաղաքականության մաքիավելիական ըմբռնումը, բարոյական հակադրության հիմքի վրա հասարակության շերտավորումը («բարի ժողովուրդ»-«չար էլիտա»), էլիտաների հրեշացումը, սոցիալ-քաղաքական և սոցիոմշակութային երևույթների առասպելականացումը։

Հեղինակի կենսագրությունը

  • Լևոն Բաբաջանյան, Երևանի պետական համալսարան

    Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի ասիստենտ

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2021-07-15

Թողարկում

Բաժին

PHILOSOPHY

Ինչպես մեջբերել

Բաբաջանյան Լ. (2021). Պոպուլիզմի և դավադրապաշտական տեսության գաղափարական բաղադրիչները. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 12(2 (35), 31-43. https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.2.031

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները

1 2 > >>