Banber Erevani hamalsarani. P'ilisop'ayut'yun, hogebanut'yun.
| E - ISSN | : | 2738-2621 |
| P - ISSN | : | 1829-4553 |
Հոդվածում առաջադրվել այն միտքը, որ հայության մեջ տևական ժամանակ տարբեր, հատկապես կեցության անբարենպաստ պայմանների անփոփոխության պատճառներով շեշտը դրվել է ոչ թե կառուցարկված ազգային ինքնության նորացման ու հարստացման, այլ գլխավորապես պահպանման վրա։ Նման դիրքորոշման հիմքում ընկած են ինքնութենական տարրերը կորցնելու վախերը, որոնց հակազդման ակտիվ ձևերից են զինված պայքարն ու ազատամարտը, համաշխարհային ու տարածաշրջանային շարժումներին մասնակցելը, իսկ կրավորական ձևերից են՝ ավանդապահությունը, գաղտնապահությունը, առանձնացում-մեկուսացումը և հեռացումը։ Հոդվածում դիտարկվում են հակազդման կրավորական ձևերը, որոնց հիմքում ընկած է այն դիրքրորոշումը, որ ո՛չ մի դեպքում և ո՛չ մի պայմանով չպետք է հրաժարվել ավանդվածից ու ազգային ինքնության հիմնասյուններից՝ հայրենիքից ազգից, կրոնից ու դավանանքից, պատմական անցյալից և այլն։ Կրավորական ձևերը ազգային ինքնության պահպանման հուսալի մեխանիզմներ էին հատկապես միջնադարում, երբ համատարած գերակշռում էր ավանդական մտածելակերպը և ազգությունը նույնավում էր կրոնի և դավանանքի հետ։ Սակայն տևական ժամանակ ինքնությունը միայն դրանցով պահպանելու ռազմավարությունը դրականի հետ միասին ունեցել է (և ունի) իր բացասական հետևանքները։ Նախ, ավանդապաշտությունը, հատկապես դրա արմատական թևը, մերժում է նորամուծությունները, և դրանով իսկ խոչընդոտում են ինքնության հարստացմանն ու արդիականացմանը։ Երկրորդ, առանձնացման դիրքրորոշումն ենթադրում է մտածելակերպի ու գործելակերպի փոփոխություն, սեփական կյանքի կազմակերպման հիմքերի ու սկզբունքների՝ հզորանալու քաղաքական տեսլականի, ազգային կրթության ու դաստիարակության համակարգի, մշակութային արժեքների պահպանման ձևերի մշակում: Սակայն ինքնատարբերակվելով ու առանձնանալով արտաքին աշխարհից, հայերը հաճախ առաջնորդվել ենք առավելապես գոյատևման կենսափիլիսոփայությամբ և տարբերակվելու նախնական քայլերից այն կողմ չեն անցել, չեն մշակել առանձնացվածի ամբողջական կենսափիլիսոփայություն ու գաղափարախոսություն: Իսկ զարգանալու ու հզորանալու և ժամանակի ոգուն համահունչ գործելու ստուգված ճանապարհը ավանդույթի վերարժևորման, ավանդականի և նորարականի, սեփականի ու օտարի խելամիտ ու ինքնատիպ համադրումն է, ավանդականի վրա հիմնված ինքնության քաղաքակրթական նոր շերտի կառուցումը։
Նազարեանց Ստ., Հայերի կոչումը մարդկութեան մէջ, «Հիւսիսափայլ», 1859, թիվ 1, էջ 4:
Սպանդարեան Ս․, Կաթուղիկոսական խնդրի առթիվ, «Մեղու Հայաստանի», 1883, մարտի 11, թիվ 25:
Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, Կ. Պոլիս, 1729, էջ 552:
Խաչիկյան Լ. Ս., Արտազի հայկական իշխանությունը և Ծործորի դպրոցը, «Բանբեր Մատենադարանի», թիվ 11, 1973, էջ 151:
Սասունցի Դավիթ, Հայկական ժողովրդական էպոս, Եր․, 1989, էջ 270։
Խեչոյան Լ. Մհերի դռան գիրքը, Եր., 2013, էջ 16-17:
Պօղօս Տարօնացի, Թուղթ ընդդէմ Թէօփիստեայ, Կ. Պոլիս, 1752, էջ 246:
Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, Կ․ Պոլիս, 1729, էջ 550։
Ղազար Ջահկեցի, Գիրք աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալի, Կ. Պոլիս, 1735, էջ 667:
Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, աշխատասիրությամբ Լ․Ա․ Խանլարյանի, Եր․, 1990, էջ 316։
Միրզոյան Հ․Ղ․, Փիլիսոփայության դերը XVII դարում հայ գիտամշակութային կյանքի վերընթացի կայացման և ազգային ինքնության ամրապնդման ու զարգացման գործում, «Հայ փիլիսոփայությունը ազգային ինքնության հարացույցների կառուցարկման ու արդիականացման համատեքստում» ժողովածու, ԵՊՀ հրատ․, Եր․, 2017, էջ 61-64։
Մարդու սոցիալական կեցությունը ենթադրում է իրականության յուրացման ինչպես ռացիոնալ, այնպես էլ իռացիոնալ եղանակներ, որի շրջանակում կենտրոնական տեղ է զբաղեցնում սոցիալական դիցարարությունը: Վերջինս հոդվածում ներկայացվում է որպես կեցության կառուցարկման եղանակ, որն ունի թե՛ ունիվերսալ, թե՛ ունիկալ սոցիոմշակութային ասպեկտներ: Որպես օրինակ, հեղինակը դիտարկում է սոցիոմշակութային և պատմական երկու կտրվածք, որոնց համատեքստում քննարկվում է սոցիալական միֆը զանգվածային հասարակության համակարգում, ինչպես նաև իրականության դիցականացման յուրահատկությունները հիպերռեալության դաշտում: Արդյունքում, հեղինակը գալիս է այն եզրակացության, որ, չնայած դիցարարության գոյաբանական հիմքերին, վերջինիս ծայրահեղ դրսևորումները կարող են վտանգավոր լինել ձևի և բովանդակության ներդաշնակության և, որպես հետևանք, հասարակության ողջ արժեհամակարգի խախտման տեսանկյունից: Հոդվածում հատուկ կարևորություն է տրվում հասարակական գիտություններին և, մասնավորապես, փիլիսոփայությանը, որը պետք է նպաստի անհատական և հասարակական գիտակցության ռացիոնալացմանը:
Ницше Ф. Рождение трагедии из духа музыки. М., Изд-во Азбука, 2012, էջ 2-7:
Ясперс К. Смысл и назначение истории. М., Изд-во «Республика», 1994, Էջ 19:
Канетти Э., Масса и власть, М., Изд-во АСТ, 2020, էջ 17-19:
Ортега-и-Гассет Х., Восстание масс. М., Изд-во АСТ, 2002, էջ 108-116:
Бранден Н., Здоровый разум против мистицизма и самопожертвования. // В кн. Рэнд А. Добродетель эгоизма (с добавлением статей Натаниэля Брандена). М., Изд-во АЛЬПИНА, 2020, էջ 62-76:
Кассирер Э., Философия символических форм. Т.2, Мифологическое мышление. М.; СПб, Изд-во Университетская книга, 2002, 280 էջ:
Бодрийяр Ж., Симулякры и симуляции. М., Изд-во ПОСТУМ, 2016, с. 12.
Համաշխարհայնացման ժամանակակից գործընթացները նոր մարտահրավերներ են պարունակում տարբեր հասարակությունների և մշակույթների համար, որովհետև առնչվում են յուրաքանչյուր մարդու առօրյային, փոխում կյանքի՝ դարերով հաստատված կարգը։ Երբ կյանքի պայմանները փոխվում են շատ դանդաղ, տասնյակ սերունդների կյանքի ընթացքում, մշակույթը, որը ձևավորվել և գործառում է որպես առաջին հերթին արգելանքների համակարգ, կարողանում է նույն կերպ վերարտադրվելու միջոցով կազմակերպել յուրաքանչյուր հաջորդ սերնդի կյանքը անցյալից ժառանգվող վարքի նորմերի, արժեքների և իդեալների միջոցով, որոնք կարող են էապես չփոխվել, որովհետև էապես չի փոխվում սոցիալական միջավայրը։ Սակայն ժամանակակից աշխարհում, երբ արմատական փոփոխություններ են տեղի ունենում արդեն մեկ սերնդի կյանքի ընթացքում, ակնհայտ է, որ պարզ վերարտադրությունն այլևս չի կարող մշակույթին հաղորդել կենսունակություն և շարունակականություն։ Հոդվածում ցույց է տրվում, որ հարուստ և կենսունակ է առաջին հերթին այն մշակույթը, որն ունի փոխվող իրականությանը հարմարվելու և կյանքի կազմակերպման այլընտրանքային ձևեր առաջարկելու ներուժ։ Այլընտրանքային են այս դեպքում բոլոր այն եղանակները, որոնք թույլ են տալիս մարդկանց խմբերին (ազգերին, էթնոսներին), մշակութային ինքնության պահպանմանը զուգահեռ, ինքնադրսևորվել և հաստատվել փոփոխվող իրականության մեջ։ Պատմության ընթացքում նման փորձ ձեռք է բերել նաև հայ ժողովուրդը, որը, աշխարհագրական տրոհվածության պայմաններում և միասնական ազգային պետության մեջ համախմբվելու հնարավորությունից զրկված, ստեղծել և իրացրել է համայնքային ինքնավարության, հարմարվողականության և պետականության ընդօրինակման մշակութային նախագծեր։ Դրանք հիմնականում լուծել են ոչ թե զարգացման, այլ գոյատևման խնդիր, բայց մարդկանց հաղորդել են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են նախաձեռնողականությունը, ճկունությունը, «մենք»-ին (ընտանիքին, համայնքին) պատկանելու արժևորումն ու դրանից բխող բարոյականությունը և այլն։ Հայ մշակույթի այդ հարուստ փորձն է հիմք դարձել նաև այն իրողության, որ մեր դեպքում ազգային պետությունը նույնպես մշակույթի ծնունդ է՝ ի տարբերություն արևմտյան շատ երկրների, որոնցում ազգ-պետությունն է նպատակադրված ստեղծում և տարածում ազգային մշակույթ՝ ընդհանուր լեզու, վարքի նորմեր, նարատիվներ, արժեքներ և այլն։
Է. Ա. Հարությունյան․ Ոգու և հոգու սահմանագծում // «Անցումային հասարակություն. Սոցիոմշակութային փոխակերպումներ» հոդվածների ժողովածու, Երևան, 2009, պրակ 6, էջ 3։
Фрейд З. «Я» и «Оно». Труды разных лет. Т. 1. Тбилиси, 1991, с. 226.
Степин В. С. Цивилизация и культура. СПб. СПбГУП, 2011:
Էդ․ Ա․ Հարությունյան, Հայկական շարունակականություն. գործառնության հուսալիության հիմնահարցը // Բանբեր Երևանի համալսարանի, 1 (115), Երևան, 2005 թ., էջ 4։
Գևորգյան Հ. Ա․ Փիլիսոփայություն․ Պատմություն․ Մշակույթ․ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ․, 2005, էջ 26։
Գևորգյան Հ. Ա․ Ազգ, ազգային պետություն, ազգային մշակույթ. Եր., 1997, էջ 20-21։
Էդ․ Ա․ Հարությունյան, Հայկական շարունակականություն. գործառնության հուսալիության հիմնահարցը // Բանբեր Երևանի համալսարանի, 1 (115), Երևան, 2005 թ., էջ 8։
Գևորգյան Հ. Ա․ Փիլիսոփայություն․ Պատմություն․ Մշակույթ․ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ․, 2005, էջ 380։
Էդ․ Ա․ Հարությունյան, Հայկական շարունակականություն. գործառնության հուսալիության հիմնահարցը // Բանբեր Երևանի համալսարանի, 1 (115), Երևան, 2005 թ., էջ 6։
Լեո, Հայոց Պատմություն. Միջին դարեր․ հատոր 2․ Եր․, «Հայաստան» հրատ․, 1967։
Դավադրապաշտական տեսությունները ակադեմիական միջավայրում արդարացիորեն բացասական համբավ ունեն։ Տարածված տեսակետի համաձայն՝ դավադրապաշտական տեսությունների իմացաբանական թերարժեքությունը աղճատում է սոցիալ-քաղաքական իրականության ադեկվատ պատկերացումը։ Սակայն, իմացաբանական թերարժեքությունը ժողովրդավարական հասարակություններում չի կարող լինել բարոյագիտական տեսանկյունից լինել բավարար փաստարկ նման տեսությունների տարածումը կանխարգելելու համար, քանի որ այդ դեպքում անհրաժեշտ կլիներ կանխել նաև իմացաբանական տեսանկյունից այլ թերարժեք տեսությունների տարածումը (ինչպես օրինակ՝ կրոնական և այլ ուսմունքները)։ Միևնույն ժամանակ տարածված է այն տեսակետը, ըստ որի՝ քաղաքական դավադրապաշտական տեսությունների տարածումը սպառնում է ժողովրդավարական հասարակություններին, քանի որ վերջիններս հասարակության անդամների միջև նվազեցնում են վստահության ընդհանուր մակարդակը իշխանությունների և պետական հաստատությունների նկատմամբ։ Ուստի մենք այլ ողջախոհ փաստարկների կարիք ունենք՝ քաղաքական դավադրապաշտական տեսությունների կանխմանն ուղղված քաղաքականության արդարացման համար։ Հոդվածում առաջադրված է այն տեսակետը, համաձայն որի՝ քաղաքական դավադրապաշտական տեսությունների բարոյական տեսանկյունից անընդունելիությունը և վերջիններիս՝ ժողովրդավարական սկզբունքներին սպառնալիցությունը կարող են լինել նման տեսությունների կանխմանն ուղղված քաղաքականության արդարացման բավարար փաստարկներ։ Այդպիսով՝ քաղաքական դավադրապաշտական տեսությունների բարոյագիտական թերարժեքությունն է հիմնականում պետությանը և հասարակությանը օժտում «բարոյական իրավունքով» նման տեսությունների տարածման դեմ քաղաքականության մշակման և իրականացման համար։
Bratich J.Z., Conspiracy Panics: Political Rationality and Popular Culture, Albany: State University of New York Press, New York, 2008, էջ 6։
Van Prooijen J-W., Douglas K.M., Conspiracy theories as part of history: The role of societal crisis situations. Memory studies, 10 (3), 2017, էջ 323-333։
R. X. Dentith M., The Philosophy of Conspiracy Theories, Palgrave Macmillan, New York, 2014, էջ 23։
Cassam Q., Conspiracy theories, Polity Press, Cambridge, 2019, էջ 3- 20։
Լ․Գ․Բաբաջանյան, Պոպուլիզմի և դավադրապաշտական տեսության գաղափարական բաղադրիչները, «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Երևան, 2021, № 2 (35), էջ 31-43։
Harambam J., Contemporary Conspiracy Culture: Truth and Knowledge in an Era of Epistemic Instability, Routledge, New York, 2020, էջ 207։
Clarke S., Conspiracy Theories and Conspiracy Theorizing, Philosophy of the Social Sciences, Vol. 32, 2002, էջ 148։
Cibik M., Hardos P., Conspiracy theories and reasonable pluralism, European Journal of Political Theory, London, 2020, էջ 1-21։
Quong J., The rights of unreasonable citizens, Journal of Poilitical Philosophy, 12 (3), Edgbaston, 2004, էջ 315։
Yablokov I., Fortress Russia, Conspiracy Theories in Post-Soviet Russia, Polity Press, Cambridge, 2018, էջ 132-161։
Яблоков И., Русская культура заговора, конспирологические теории на постсоветском пространстве, АИФ, М., 2021, էջ 323-335։
Swami V., Voracek M., Stieger St., Tran U.S., Furnham A., Analytic thinking reduces belief in conspiracy theories, Cognition 133, 2014, էջ 582։
ՀՀ-ում կրթական ծրագրերով ամրագրված մասնագիտությունների համար առկա են մասնագիտական կարողունակություններ (կոմպետենցիաներ), որոնք այսօր վերաձևավորման և համալրման անհրաժեշտություն ունեն: Այդ անհրաժեշտությունը պայմանավորված է մի քանի ճգնաժամներով. COVID-19 սահմանափակումներ, 44-օրյա պատերազմի հոգեբանասոցիալական հետևանքներ, կրթության գործընթացի տեխնոլոգիական պահանջներ և այլ: Հոդվածում առաջարկում ենք մասնագիտական հոգեբանասոցիալական կարողունակությունների եռամակարդակ մոդել, որի նպատակն է նորովի համակարգել մասնագետի կայացման ուղին՝ անձնային աճից մինչև պրոֆեսիոնալիզմ: Մոդելը ներառում է վերին, միջին և ստորին մակարդակներ, որտեղ վերինը գիտահետազոտական, կազմակերպչական, ուսուցողական և տեխնոլոգիական կարողություններն են, միջինը՝ մասնագետի ակտիվությունը, ուղղվածությունը գործին, արտաքին և ներքին մոտիվացիաները, իսկ ստորինը՝ մասնագետի անձի հուզական, վարքային և կամային այլ որակները: Մասնագիտական հոգեբանասոցիալական կարողունակությունների առաջնային դիտարկումն իրականացրել ենք մեր երկրում վերջին տարիներին բարձր պահանջարկ ունեցող մի քանի մասնագիտությունների համար՝ մասնավորապես բժիշկներ, հոգեբաններ, մանկավարժներ, ռազմագետներ:
Савельева С. С. Профессиональная компетентность учителя XXI века: учебное пособие / С. С. Савельева. – Коломна : Коломенский государственный педагогический институт, 2008. 88с.
Խաչատրյան Ն., Գրիգորյան Ա., Հակոբջանյան Ա., & Մանուսյան Ս. (2021). Կյանքով բավարարվածությանը նպաստող գործոնների նշանակությունը քովիդ-19 համավարակի պայմաններում. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 12(3 (36), 63–74.
Зеер, Э.Ф., Павлова, А.М., Сыманюк, Э.Э. Модернизация профессионального образования: компетентностный подход: учеб. пос. М. : Московский социально-психологический институт, 2005., 136 с.
Булаевская О. А., Сущностные характеристики профессиональной компетентности, Школьные технологии. – 2005. – № 3., 40-44 с.
Введенский В.Н. Моделирование профессиональной компетентности педагога // Педагогика. № 10, 2003., 51-55 с.
Равен Дж. Компетентность в современном обществе. Выявление, развитие и реализация. М., 2002., 151-154 էջեր:
Baczyńska AK, Rowiński T. and Cybis N. (2016) Proposed Core Competencies and Empirical Validation Procedure in Competency Modeling: Confirmation and Classification. Front. Psychol. 7:273. doi: 10.3389/fpsyg.2016.00273
Папоян В. Р. Профессиональная компетентность как фактор самореализации личности профессионала. Пятая годичная научная конференция. Сборник науч. ст. Изд-во РАУ, Ереван 2011, 385-391 էջեր:
Մասնագետի պատրաստաման հոգեբանական գնահատում: Թեստեր և վարժանքներ/ կազմողներ Վ. Ռ. Պապոյան, Ա. Ս. Գալստյան, Դ. Յու. Սարգսյան, Մ. Ա. Կարապեստյան:-Եր., ԵՊՀ հրատ., 2020, 26-30 էջեր:
Հոդվածում քննարկվում են ինքնաքայքայիչ վարքի տարաբնույթ դրսևորումներ, մեխանիզմներ, օրինաչափություններ: Առաջարկվում է սուիցիդների ուսումնասիրման հատուկ մեթոդաբանություն: Սուիցիդների վերաբերյալ հետազոտությունները հոգեբան մասնագետից լրացուցիչ պատրաստվածություն են ենթադրում, քանի որ այն հոգեբանության ուրույն ոլորտ է, որտեղ առկա են դեստրուկտիվ տեղեկատվության ամրագրման գործընթացը և դեստրուկտիվ վարակը: Քրեական գործերի մեկնաբանմամբ փորձ է արվում ներկայացնելու անչափահասների, խաղամոլների, քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների և հետտրավմատիկ սթրեսով տառապող անձանց աուտոդեստրուկտիվ ու սուիցիդային վարքի առանձնահատկությունները: Ցանկացած սուիցիդ ունի իր կոնկրետ պատճառը, որոշակի պայմանը և առիթը: Ինքնասպանության պատճառները բազմաբնույթ են և խիստ յուրահատուկ, սակայն բոլորի հիմքում ընկած են ապահարմարման գործընթացները:
Վարդանյան Կ.Ե., Անձի հոգեբանական առանձնահատկությունների դերը սուիցիդալ վարքի պատճառականության շղթայում /ինքնասպանի հոգեբանական նկարագիրը/, «Դավիթ թագավոր» տպարան, Երևան 2008, 358 էջ:
Йулиайна Пурич-Пейакович, Душан Й. Дуньич. Суицидальное поведение. Самоубийство подростков. Москва 2000.
Кудрявцев И.А., Семенова О.Ф. Смысловая сфера несовершенолетних с психическими расстройствами совершивших насильственные правонарушения. // психологический журнал, т. 23, № 3, 2002.
Крайг Г., Бокум Д., Психология развития. Санкт-Петербург, 2004.
Психология человека от рождения до смерти. (Серия "Психологическая энциклопедия"), Под ред Реана А.А. СПб.: 2002 - 656 с.
Комер Рональд, Нарушения и патологии психики, Санкт-Петербург, Москва 2002г., 604 стр..
Ժամանակակից երիտասարդության առօրյա կենսագործունեությունում
առողջ կենսակերպի (ԱԿ) արմատավորման և առողջախնայող տեխնոլոգիաների ստեղծման գործընթացը ենթադրում է հետազոտական մի շարք խնդիրների համալիր լուծում։ Ըստ այդմ, սույն հոդվածում ներկայացված են առողջ
կենսակերպի և սեփական առողջության հանդեպ Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող երիտասարդության արժեքային վերաբերմունքի գենդերային տարբերությունների բացահայտմանը միտված հարցաթերթիկային հարցման արդյունքներն ու դրանց վերլուծությունը: Ստացված ցուցանիշների համեմատական վերլուծությամբ պարզվել է, որ սեփական առողջության և ԱԿ հանդեպ ավելի գիտակից, պատասխանատու և հետևողական
վերաբերմունք դրսևորում են ուսանողուհիները, քան ուսանողները։
Ավանեսով Է., Չատինյան Ա. Դպրոցականների ֆիզիկական դաստիարակության կազմակերպման նորարարական տեխնոլոգիա, Մանկավարժական միտք, № 3-4, 2010, էջ 55-62:
Գրիգորյան Ա. Լ. Ուսանողների ֆիզիկական ակտիվությունը պայմանավորող կրթական ազդեցության միջոցները / «Կրթությունը 21-րդ դարում» Գիտամեթոդական միջազգային գրախոսվող հանդես, 2019, Թիվ 1(1), էջ 104-113:
Խաչատրյան Ա. Ռ. Նախազորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական զարգացման և շարժողական պատրաստվածության վիճակը Գյումրիի օրինակով 3 (29). Ե․, 2001, Էջ 41-45։
Акопян Е. С., Агаджанян М. Г., Чшмаритян М. В., Карапетян А. В. Оценка функционального состояния сердечно-сосудистой системы женщин зрелого и пожилого возраста в процессе многолетней оздоровительной тренировки. / Научные труды IX конгресса кардиологов Армении. Ассоциация армянских кардиологов, Ереван, 2013, с. 141-149.
Брехман И. И. Валеология наука о здоровье. М.: ФиС, 1990, 208 с.
Вайнер Э. Н. Валеология: Учебник для вузов. 2001. М.: Флинта: Наука, 2001, 416 с.
Васенков Н. В. Динамика состояния физического здоровья и физической подготовленности студентов // Теория и практика физической культуры., № 5, 2005, с. 91-92.
Воскресенский Б. А. Здоровый образ жизни и гигиеническое воспитание подростков и молодежи։ в помощ лектору. М.: О-во «Знание» РСФСР, 1987, 40 с.
Григорян А. Л., Векилян К. М., Оганесян С. В., Мартиросян А. В. Оздоровительная физическая культура в системе здорового образа жизни современной студенческой молодёжи (учебно-методическое пособие для студентов), Ер.: Изд. РАУ, 2020, 80 с.
Григорян А. Л., Векилян К. М., Оганесян С. В., Мартиросян А. В. Психолого-педагогические аспекты разработки здоровьесберегающих технологий для студенческой молодёжи. Алтайский государственный университет, 2019, № 4 (15), с. 79-85.
Мархоцкий Я. Л. Валеология: учеб. пособие. 2‑е изд. Минск: выш. шк., 2010, 286 с.
Изаак С. И. Мониторинг физического развития и физической подготовленности: теория и практика, монография. М.: Советский спорт, 2005, 196 с.
Изаак С. И. Состояние физического развития и физической подготовленности молодого поколения России и их коррекция на основе технологии популяционного мониторинга: автореферат дис. ... доктора педагогических наук: 13.00.04. - Санкт-Петербург, 2006, 55 с.
Ильинич В.И. Физическая культура студента: Учеб.пособие. М.: Гардарики, 1999, 148 с.
Здоровье студенческой молодежи: достижения науки и практики на современном этапе / под ред. В. В. Соколова, А. Г. Фурманова, Г. А. Бутрим и др.: Материалы междунар. науч.-практич. конф. Мн., 1999, 172 с.
Зуев В. Н. Нормативно-правовые акты в регуляции управления отечественной сферой физической культуры и спорта // Теория и практика физической культуры, № 7, 2002, с. 15-17․
Колос В. М. Оздоровительная физическая культура учащихся и студентов: Учеб.пособие. Мн.: БГУИР, 2009,154 с.
Лисицын Ю. П. Общественное здоровье и здравоохранение: учебник. 2-е изд. М.: ГЭОТАР-Медиа, 2010, 512 с.
Осипов А. Ю., Гуралев В. М., Кокова Е. И, Пазенко В. И. Физическое воспитание студенческой молодёжи в современных условиях. Вестник Череповецкого государственного университета, 2013. № 1, Т. 2, с. 100-103.
Психология здоровья: Учебник для вузов / Под ред. Г․ С. Никифорова, СПб.։ Питер, 2006, с․ 9․