Քաղաքական դավադրապաշտական տեսությունների բարոյական հիմնահարցերը
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:E/2022.13.1.038Բանալի բառեր:
դավադրապաշտական տեսություն, քաղաքական դավադրապաշտական տեսություն, համապարփակ դավադրապաշտական տեսություն, ժողովրդավարություն, իմացաբանական թերարժեքություն, բարոյագիտական թերարժեքությունԱմփոփում
Դավադրապաշտական տեսությունները ակադեմիական միջավայրում արդարացիորեն բացասական համբավ ունեն։ Տարածված տեսակետի համաձայն՝ դավադրապաշտական տեսությունների իմացաբանական թերարժեքությունը աղճատում է սոցիալ-քաղաքական իրականության ադեկվատ պատկերացումը։ Սակայն, իմացաբանական թերարժեքությունը ժողովրդավարական հասարակություններում չի կարող լինել բարոյագիտական տեսանկյունից լինել բավարար փաստարկ նման տեսությունների տարածումը կանխարգելելու համար, քանի որ այդ դեպքում անհրաժեշտ կլիներ կանխել նաև իմացաբանական տեսանկյունից այլ թերարժեք տեսությունների տարածումը (ինչպես օրինակ՝ կրոնական և այլ ուսմունքները)։ Միևնույն ժամանակ տարածված է այն տեսակետը, ըստ որի՝ քաղաքական դավադրապաշտական տեսությունների տարածումը սպառնում է ժողովրդավարական հասարակություններին, քանի որ վերջիններս հասարակության անդամների միջև նվազեցնում են վստահության ընդհանուր մակարդակը իշխանությունների և պետական հաստատությունների նկատմամբ։ Ուստի մենք այլ ողջախոհ փաստարկների կարիք ունենք՝ քաղաքական դավադրապաշտական տեսությունների կանխմանն ուղղված քաղաքականության արդարացման համար։ Հոդվածում առաջադրված է այն տեսակետը, համաձայն որի՝ քաղաքական դավադրապաշտական տեսությունների բարոյական տեսանկյունից անընդունելիությունը և վերջիններիս՝ ժողովրդավարական սկզբունքներին սպառնալիցությունը կարող են լինել նման տեսությունների կանխմանն ուղղված քաղաքականության արդարացման բավարար փաստարկներ։ Այդպիսով՝ քաղաքական դավադրապաշտական տեսությունների բարոյագիտական թերարժեքությունն է հիմնականում պետությանը և հասարակությանը օժտում «բարոյական իրավունքով» նման տեսությունների տարածման դեմ քաղաքականության մշակման և իրականացման համար։
Հղումներ
Bratich J.Z., Conspiracy Panics: Political Rationality and Popular Culture, Albany: State University of New York Press, New York, 2008, էջ 6։
Van Prooijen J-W., Douglas K.M., Conspiracy theories as part of history: The role of societal crisis situations. Memory studies, 10 (3), 2017, էջ 323-333։
R. X. Dentith M., The Philosophy of Conspiracy Theories, Palgrave Macmillan, New York, 2014, էջ 23։
Cassam Q., Conspiracy theories, Polity Press, Cambridge, 2019, էջ 3- 20։
Լ․Գ․Բաբաջանյան, Պոպուլիզմի և դավադրապաշտական տեսության գաղափարական բաղադրիչները, «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Երևան, 2021, № 2 (35), էջ 31-43։
Harambam J., Contemporary Conspiracy Culture: Truth and Knowledge in an Era of Epistemic Instability, Routledge, New York, 2020, էջ 207։
Clarke S., Conspiracy Theories and Conspiracy Theorizing, Philosophy of the Social Sciences, Vol. 32, 2002, էջ 148։
Cibik M., Hardos P., Conspiracy theories and reasonable pluralism, European Journal of Political Theory, London, 2020, էջ 1-21։
Quong J., The rights of unreasonable citizens, Journal of Poilitical Philosophy, 12 (3), Edgbaston, 2004, էջ 315։
Yablokov I., Fortress Russia, Conspiracy Theories in Post-Soviet Russia, Polity Press, Cambridge, 2018, էջ 132-161։
Яблоков И., Русская культура заговора, конспирологические теории на постсоветском пространстве, АИФ, М., 2021, էջ 323-335։
Swami V., Voracek M., Stieger St., Tran U.S., Furnham A., Analytic thinking reduces belief in conspiracy theories, Cognition 133, 2014, էջ 582։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.