Հտ․ 15 No. 3 (45) (2024)

Հրատարակվել է: 2024-11-15

Ամբողջական թողարկումը

PHILOSOPHY

  • PHILOSOPHY

    Սոցիալական կյանքի բեմականացման էկզիստենցիալ գինը. մարդը գոյաբանական ծուղակում

    Էդվարդ Հարությունյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվում են մարդկային կեցության անավարտության և սոցիալական գոյաբանության առանձնահատկության խնդիրները սոցիալական նախագծի համատեքստում։   Սոցիալական գոյաբանությունը      համակեցության կազմակերպման, ինչպես նաև տնտեսական, քաղաքական ու սոցիոմշակութային կյանքի կանոնակարգման «սահմանադիր»  իրավասություններով  օժտված  ամբողջական մի համակարգ է, որի շրջանակներում     մշտապես բախվում են մարդու բնութենական ու մետաֆիզիկական  ինքնությունները։   Ողջ բանն այն է, որ միայն «կենսաբանական տնտեսությունից» «մետաֆիզիկական տնտեսության» անցնելու միջոցով մարդը կարող է հաստատել իր գոյաբանական մեծությունը, ձեռք բերել մետաֆիզիկական ինքնություն և դառնալ սոցիալական սուբյեկտ։ Բայց     սուբյեկտի իրավասություններ  ձեռք բերելու համար մարդը պետք է նույնականանա իր կարգավիճակից ածանցյալ սոցիալական դերին և    լինի այնպիսին, ինչպիսին նրան ուզում է տեսնել տվյալ սոցիալական  համակարգը։      

                    Իսկ դա նշանակում է, որ հանրային  կյանքի  բեմականացման մեջ   մարդու սոցիալական գոյությունը զրկված է տարբերություններից, քանի որ  «խաղացողը»     ոչ թե ինքնուրույն սուբյեկտ է,  այլ      սոցիալական համակարգի պատվերով ձևավորված և նրան ենթակա խամաճիկ մարմնավորում է կամ՝ սուբյեկտին ներկայացնող մեռյալ դիմակ: Ի դեպ, սոցիոմշակութային համատեքստում  «սուբյեկտի մահվան» այս ֆենոմենի դրսևորման առանձնահատկությունները բացահայտելու համար անհրաժեշտ է       տվյալ վիճակի   ընթացակարգային դիտարկումից  անցնել գոյություն ունեցող սոցիալական ինստիտուտներից ածանցյալ կարգավիճակի (դերի) կառուցվածքային դիտարկմանը, և ցույց տալ, որ դերը ոչ միայն    մարդկային կեցության սահմանադիր սկզբունք է, այլև դիմակ է, որի միջոցով կարելի է ներկայացնել կամ քողարկել մարդկային անհատականությունը։  Ինչը և արված է։

    Հղումներ

    Сартр Ж.-П. Экзистенциализм – это гуманизм. // Сумерки богов. М., 1989, Էջ 323։

    Кожев А. Диалектика Реального и феноменологический метод у Гегеля․ В кн.: Идея смерти в философии Гегеля. М., 1998, էջ 75։

    Левинас Э. Избранное. Тотальность и Бесконечное. М., СПб., 2000, էջ 74։

    Хайдеггер М. Бытие и время. СПб., 2002, էջ 384։

    Сартр Ж.-П. Экзистенциализм – это гуманизм. // Сумерки богов. М., 1989, էջ 336։

    Сеннет Р. Падение публичного человека. М., 2002, էջ 382։

    Тульчинский Г. Л. Новая антропология: личность в перспективе постчеловечности // Вопросы философии. 2009, № 4, էջ 77–78։

    Кули Ч.Х. Социальная самость // Американская социологическая мысль. М., 1994, էջ 221։

    Делез Ж., Гваттари Ф. К Анти-Эдип։ Капитализм и шизофрения. М., 2007, էջ 37, 43-45, 77-81։

    Бахтин М.М. Эстетика словесного творчества. М., 1991, էջ 165։

    Ф Костомаров А․ С․ Философия и антропология маски․ Самара, 2022, էջ 127։

    Делез Ж. Ницше и философия. М., 2003, էջ 40։

    Бодрийяр Ж. Символический обмен и смерть. М., 2000, էջ 212։

    Делез Ж.,Гваттари Ф. Анти-Эдип: Капитализм и шизофрения․ Екатеринбург, 2007, էջ 22։

    Турчин В. Ф. Феномен науки. Кибернетический подход к эволюции. М. , 2000, էջ 357։

    Жижек С. 13 опытов о Ленине. М., 2003, էջ 13-14։

    Хоружий С.С. Род или недород? Заметки к онтологии виртуальности // Вопросы философии. 1997, № 6, էջ 52-53։

    Кутырев В. А. Апология человеческого (предпосылки и контуры консервативного философствования) // Вопр. философии. 2002, № 9, էջ 69։

    Фромм Э. Здоровое общество․ М․, 2011, էջ 395։

    Ласки М. Утопия и революция․ В кн.: Утопия и утопическое сознание, М., 1991, էջ 191։

    Батай Ж. Внутренний опыт. СПб., 1997, էջ 92։

    Бодрийяр Ж. В тени молчаливого большинства, или конец социального․ Екатеринбург, 2000, էջ 8-9։

    Бодрийяр Ж. В тени молчаливого большинства, или конец социального․Екатеринбург, 2000, էջ 18։

  • PHILOSOPHY

    «Համատեղ մենակությունը» որպես տեղեկատվական դարաշրջանի ֆենոմեն

    Արման Ղարագուլյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Թվային տեխնոլոգիաները խոստանում են մարդկանց միավորել, սակայն հաճախ դրանք հակառակ արդյունքն են տալիս՝ խորացնելով մենակության զգացումը: Սոցիալական մեդիայի և ակնթարթային հաղորդագրությունների միջոցով մշտական առցանց ներկայությունը հանգեցնում է մակերեսային, իմաստազուրկ փոխազդեցությունների: Այս իրավիճակը ծնում է յուրօրինակ պարադոքս՝ «համատեղ մենակություն», երբ մարդիկ իրենց մեկուսացած են զգում նույնիսկ խոշոր քաղաքների բազմության մեջ կամ համացանցի ամենաակտիվ հարթակներում՝ չնայած թվային կապի առկայությանը:

    Հոդվածը ոչ միայն քննում է թվային օտարացման սոցիալական և հոգեբանական հետևանքները, այլև վեր է հանում մենակության հիմնախնդրի փիլիսոփայական տեսանկյունները: Հատուկ ուշադրություն է դարձվում դեռահասների վրա թվային տեխնոլոգիաների ազդեցությանը: Սմարթֆոնների և սոցիալական մեդիայի մշտական օգտագործումը նվազեցնում է անձնական շփումների հաճախականությունն ու որակը՝ խոչընդոտելով կարեկցանքի, ինքնավերլուծության և հուզական ինքնարտահայտման կարողությունների զարգացմանը: Արդյունքում, դեռահասները հաճախ խուսափում են իրական կյանքում հաղորդակցվելուց՝ նախընտրելով թվային փոխազդեցությունները, ինչն էլ ավելի է խորացնում մենակության զգացումն ու սոցիալական մեկուսացումը:

    Հոդվածն առաջարկում է խնդրի բազմաշերտ լուծումներ՝ ներառելով հասարակության տարբեր մակարդակներում իրականացվող միջոցառումներ: Դրանք ուղղված են մարդկային անմիջական փոխազդեցությունների վերականգնմանը և թվային անջատվածության հետագա խորացման կանխարգելմանը՝ նպատակ ունենալով վերահաստատել իրական, իմաստալից կապերի կարևորությունը մեր թվայնացված աշխարհում:

    Հղումներ

    Мак-Люэн М., Галактика гутенберга. Сотворение человека печатной культуры, Ника-Центр, 2003, էջ 27։

    Hertz N., The Lonely Century: How to Restore Human Connection in a World That's Pulling Apart, New York, 2021, էջ 8։

    Թորո Հ. Դ., Ուոլդեն, կամ կյանքն անտառում, Եր. 2019, էջ 158-169։

    Сартр Ж. П., Бытые и ничто, М., 2000, էջ 559։

    Хайдеггер М., Бытие и время, Фолио 2003, էջ 287։

    Дюркгейм Э., Самоубийство: Социологический этюд, М.: Мысль, 1994, էջ 298։

    Малиновский Б., Проблема значения в примитивных языках // Эпистемология и философия науки. 2005. №3., էջ 213։

    Turkle Sh., Alone together: why we expect more from technology and less from each other, Basic books, 2011, էջ 178։

    Kushlev H. et al., Smartphones Reduce Smiles Between Strangers // Computers in Human Behavior , 91, February, 2019, էջ 12–16։

    Ավետիսյան Ղ., Սահմանը որպես «յուրայինի» և «օտարի» տարբաժանման ու ինքնաճանաչման գործոն // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», 2019, N 1 (28), էջ 48

  • PHILOSOPHY

    Սոցիալական կեցության ապագոյաբանականացումը․Վիրտուալ աշխարհի մարդը

    Օվսաննա Նահապետյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

                 Հակասությունների և աննախադեպ խմորումների հետարդիականության մեր դարաշրջանում մարդը հայտնվել է  այնպիսի իրավիճակում, երբ  գնալով դժվարանում է  ապրած  ժամանակաշրջանի համաժամանակյա գնահատումն ու մարդկային կեցության գոյաբանական կայունության ապահովումը։     Խնդիրն այն է, որ    համաշխարհայնացման արդի գործընթացները   մի կողմից ընդլայնում են  մարդու գոյության ու գործունեության սոցիոմշակութային տարածության ու ժամանակի շրջանակները և նրան ներառում հնարավորությունների նոր  համատեքստի մեջ,   մյուս կողմից, սակայն, այդ ամենի հետևանքով մարդն ասես օտարվում  է  իր իսկ կողմից ստեղծված և գոյաբանորեն ակնհայտ, իրական ու հարազատ աշխարհից և բնակություն հաստատում վիրտուալ աշխարհում: Պատկերավոր ասած՝ սկսվել է սոցիալականի ապագոյաբանակացման և սկզբունքորեն այլ մի աշխարհի արարման  աննախադեպ մի գործընթաց, ինչի արդյունքում  երբեմնի   ակնառու և մտերմիկ աշխարհից  մարդն աստիճանաբար հեռանում և բնակություն է հաստատում կեցություն չունեցող օտար մի  աշխարհում, որն ասես իր ապրած բնօրինակի կեղծանմանակը (սիմուլյակր)  լինի։    Թե վերջնարդյունքում ինչպիսի՞ն կլինի այդ նոր աշխարհը՝ լիովին պարզ չէ, որովհետև պարզ չէ նաև այս ամենը նախաձեռնած այն նոր ու ապասոցիալականացվող մարդու ճակատագիրը,  ում գլխավերևում, ինչպես Կ. Յունգը կասեր,     երկինքն է, ներքևում՝   հնության մշուշի մեջ կորչող պատմությամբ պարուրված ողջ մարդկությունը, իսկ առջևում ապագայի անդունդը[1]։

     

    [1] Юнг К., Проблемы души нашего времени. СПб.,  2020, էջ 304։

                 

    Հղումներ

    Юнг К., Проблемы души нашего времени. СПб., 2020, էջ 304։

    Гартман Н. Старая и новая онтология // Историко-философский ежегодник. – М. , 1988, էջ 320.

    Нанси Ж-Л., Сегодня // Ad Marginem’93. Ежегодник, М., 1994,էջ 151։

    Ленсу Я.Ю. На пути к виртуальной реальности // Инновационные образовательные технологии, 2014, № 1(37), էջ 75։

    Бодрийяр Ж. В тени молчаливого большинства, или Конец социального. Екатеринбург, 2000, էջ 93։

    Հարությունյան Էդ․, Մարդկային կեցության այլակերպումները, Երևան, 2023, էջ 45։

    Anders Günther. Die Antiquiertheit des Menschen: Über die Seele im Zeitalter der zweiten industriellen Revolution. – München, 1956, էջ 18։

    Фуко М., Слова и вещи: Археология гуманитарных наук. М., 1977, էջ 404։

    Տե՛ս Հարությունյան Էդ․, նույն տեղում, էջ 33։

    Маслоу А. По направлению к психологии бытия. М., 2002, էջ 166:

    Տե՛ս Հարությունյան Էդ․, Մարդկային կեցության այլակերպումները, Երևան, 2023, էջ 33։

    Derrida J. Positions. Paris, 1972 , էջ 40։

    Հարությունյան Էդ․, Մարդկային կեցության այլակերպումները, Երևան, 2023, էջ 37։

    Кутырёв В. А. Последнее целование. Человек как традиция. СПб., 2015, էջ 6։

    Делез Ж., Различие и повторение. СПБ, 1998, էջ 161:

    Лец С. Е., Непричесанные мысли, СПб., 1999, էջ 19։

    Жан Бодрийяр, Прозрачность зла․ М., 2009, էջ 38։

    Кутырев В.А., Cова Минервы вылетает в СПб., 2018, էջ88:

    Кастельс М., Информационная эпоха: экономика, общество, культура. М., 2000, էջ 351։

    Лоуэн А. Предательство тела. Екатеринбург, 1999. էջ 257։

    Делез Ж. Различие и повторение. СПб., 1998. Էջ 35։

    Дебор, Ги Д 29 Общество спектакля. М.,2000․ с. 37․

    Василенко И.А., Политическая глобалистика. М., Логос, 2000, Էջ 360։

    Зомбарт В., Буржуа. М., 1994. Էջ 131։

    Бодрийяр Ж., Общество потребления. М., 2006. էջ 242։

    Հարությունյան Էդ․, Մարդկային կեցության այլակերպումները, Երևան, 2023, էջ 21։

    Бодрийяр Ж. Символический обмен и смерть. М., 2000, էջ 52։

    Панарин А., Православная цивилизация, М., 2014, էջ 104։

    Joy B., Why the future doesn’t need us, // Wired — 2000. Apr. vol.8. № 4։

    Тиллих П., Мужество быть, М.,2015, էջ41:

    Эпштейн М.Н., Творческое исчезновение человека. Введение в гуманологию// Философские науки, 2009, №2, էջ 91-105։

  • PHILOSOPHY

    Պատմական հիշողությունը որպես սերունդների ինքնության շարունակականության սոցիոմշակութային տեքստ

    Համլետ Սիմոնյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Մարդկային պատմության ընթացքը ցույց է տալիս, որ պատմական հիշողությանն ապավինելը սերունդների ինքնության շարունակականության հիմնական նախապայմաններից է, քանի որ այն ապահովում է անցյալի հետ ներկայի կապն ու շարունակականությունը՝ միաժամանակ կարևոր նշանակություն ձեռք բերելով նաև ապագայի խոսույթում։ Պատմական հիշողության միջոցով ծանոթանում ենք նախնիների կյանքի կազմակերպման մշակույթին, որի մեջ ամփոփած են սերունդների նույնականացման համար անհրաժեշտ սոցիոմշակութային կոդերը՝ ավանդույթներն ու սովորույթները, կարծրատիպերն ու նախապաշարմունքները, միֆերը, ծեսերը, արգելանքները և այլն։ Կյանքի կազմակերպման յուրաքանչյուր մշակույթ հիմնված է պատմական հիշողության վրա և դրա միջոցով նոր սերնդին է փոխանցում նույնականության համար առանցքային նշանակություն ունեցող արժեքավարքաբանական մի շարք առանձնահատկություններ։ Հանգամանք, ինչից հետևում է, որ գործող կյանքի մշակույթի մեջ ներառվելով՝ մարդն ամեն անգամ կանգնում է երկընտրանքի առաջ և պարտավոր է որոշել, թե կհետևի վարքագծի այն կանոններին ու սոցիոմշակութային այն նորմերին, որոնք հատուկ են անցյալի կյանքի կազմակերպման մշակույթին, թե կխմբագրի ու կարդիականացնի դրանց սոցիոմշակութային համատեքստը։

    Վերոնշյալ իրողություններից ելնելով՝ հոդվածում պատմական հիշողությունը ներկայացվում է իբրև սերունդների ինքնության շարունակականության համար առանցքային նշանակություն ունեցող նախապայման, իբրև անցյալի ինքնութենական արժեքներին հավատարիմ մնալու, սակայն միևնույն ժամանակ դրանք վերանայելու և վերարժևորելու յուրօրինակ համատեքստ։

    Հղումներ

    Ricoeur P., Memory, History, Forgetting, The University of Chicago Press, Chicago and London, 2004, էջ 21:

    White H., The Burden of History // History and Theory, Vol.5, No.2, 1966, p. 123.

    Foster J., Memory: A Very Short Introduction, Oxford University Press, Oxford, 2009, էջ 6:

    Рушди С., Дети полуночи, Лимбус Пресс, Санкт-Петербург и Москва, 2006, с. 149.

    Ricoeur P., Memory, History, Forgetting, The University of Chicago Press, Chicago and London, 2004, էջ 85:

    Ս․ Զաքարյան, Հայկական էպոսի հերոսների վարքագիծը ազգային ինքնության համատեքստում // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», № 2 (17), 2015, էջ 3։

    Derrida J., Specters of Marx: The State of the Debt, the Work of Mourning and the New International, Routledge, New York and London, 1994, էջ 20-27:

    Assmann J., Communicative and Cultural Memory, In Erll A., & Nünning A. (Eds.), Cultural Memory Studies: An International and Interdisciplinary Handbook, Walter de Gruyter, Berlin, 2008, էջ 109-118։

    Assmann J., Communicative and Cultural Memory, In Erll A., & Nünning A. (Eds.), Cultural Memory Studies: An International and Interdisciplinary Handbook, Walter de Gruyter, Berlin, 2008, էջ 109-118։

    Halbwachs M., On Collective Memory, The University of Chicago Press, Chicago and London, 1992, p. 38.

    Halbwachs M., On Collective Memory, The University of Chicago Press, Chicago and London, 1992, էջ 34:

    Head G. H., The Nature of the Past, in John Coss (ed.), Essays in Honor of John Dewey, Henry Holt & Co., New York, 1929, էջ 241:

    Ортега-и-Гассет Х., Восстание масс, Издательство АСТ, М., 2002, էջ 50-51:

    Lowenthal D., The Past is a Foreign Country, Cambridge University Press, New York, 2025, էջ 3-8։

    Է. Հարությունյան, Մարդկային կեցության այլակերպումները․ Ինքնության ճգնաժամ, ԵՊՀ հրատ․, Եր․, 2023, էջ 34:

    Գ. Սողոմոնյան, Սոցիոմշակութային փոխակերպումներ և մարդաբանական ճգնաժամ, ԵՊՀ հրատ., Եր., 2018, էջ 155:

    Debord G., The Society of the Spectacle, Bureau of Public Secrets, Berkeley, 2014, p. 7.

    Goffman E., The Presentation of Self in Everyday Life, University of Edinburgh Press, Edinburgh, 1956, էջ 10-11:

PSYCHOLOGY

  • PSYCHOLOGY

    Հոգեբանության մեթոդաբանական ճգնաժամը, հոգեբանության մեթոդաբանության ճգնաժամն ու հոգեբանության գոյականության հիմնախնդիրը

    Գագիկ Պետրոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվում են հոգեբանության մեթոդաբանական ճգնաժամի դրսևորումներն ու լուծման հնարավորությունները։ Հատուկ ուշադրության է արժանանում այն փաստը, որ մեր օրերում հոգեբանության ճգնաժամն առավելապես դրսևորվում է ոչ թե դրա առանձին ուղղությունների բացահայտ հակամարտությամբ, այլ հոգեբանության մեթոդաբանության ճգնաժամով, որը կարող է արտահայտվել, օրինակ, հոգեբանության տեսական մասնատվածությամբ պայմանավորված մեթոդաբանական ճգնաժամի հիմնախնդրի քննարկման դաշտում ճգնաժամի առկայությամբ։ Հոգեբանության մեթոդաբանության ճգնաժամը, իր հերթին, պայմանավորված է այն հանգամանքով, որ  հոգեբանական տեսությունների բազմազանության պայմաններում պատմականորեն չի ձևավորվել այնպիսի մեթոդաբանություն, որը կնախորդեր հոգեբանական հայեցակարգերին, չէր բխի դրանցից ու կստեղծեր դրանք համատեղ դիտարկելու միասնական մեթոդաբանական դաշտ ձևավորելու հնարավորություն։ Միասնական մեթոդաբանության բացակայության պարագայում անհնարին է դառնում հոգեբանության տեսական մասնատվածության խնդրի քննարկումը, ինչը նշանակում է, որ հոգեբանութան միասնականացմանը պետք է նախորդի հոգեբանության մեթոդաբանության միասնականացումը։ Միասնական մեթոդաբանություն հնարավոր է միայն այն դեպքում, երբ որպես դրա առարկա կանխադրվում է բոլոր պատմականորեն տրված և շրջանառվող հոգեբանական հայեցակարգերին մեթոդաբանորեն նախորդող հոգեբանություն։ Այդպիսի հոգեբանության հնարավորությունն անմիջականորեն կապված է հոգեբանության մեթոդաբանական գոյականության խնդրի հետ, որը վերաբերում է հոգեբանական բոլոր հայտնի հայեցակարգերից անկախ հոգեբանության գոյությանը։ Վերջինս հանդես է գալիս որպես հոգեբանական գիտելիքի հնարավորության և հոգեբանական հայեցակարգերի ձևավորման անհրաժեշտության առանցքներով կազմված հարթություն, որտեղ կարող են համադրվել և համատեղ դիտարկվել հոգեբանական բոլոր հայեցակարգերը։

    Հղումներ

    Mammen J., Mironenko I. Activity theories and the ontology of psychology: learning from Danish and Russian experiences. // Integrative Psychological and Behavioral Science, 2016, Vol. 49, No. 4, p. 681․

    O’Connel D.C.Die Crise der Psychologie?// Journal of Social Distress and the Horaeless, 1996, Vol. 5, No. 4, p. 343.

    Goertzen J.R. On the Possibility of Unification.The Reality and Nature of the Crisis in Psychology.// Theory & Psychology. Vol 18, Issue 6, 2008, pp. 829-852, p.830․

    Gruber H.E., Gruber S.L. Where is the Crisis in Psychology.// Journal of Social Distress and the Homeless, Vol. 5, No. 4, 1996, p. 348.

    Bakan D. The Crisis in Psychology.// Journal of Social Distress and the Homeless, Vol. 5, No. 4, 1996, p. 335.

    Staats A.W. Unified Positivism: Philosophy for Uninomic Psychology.// Current Issues in Theoretical Psychology. Selected/Edited Proceedings of the Founding Conference of The International Society for Theoretical Psychology held in Plymouth, U.K., 30August-2 September, 1985. North-Holland: Amsterdam, New York, Oxford, Tokyo, 1987, p.299

    Groot, A.D. de Unifying psychology: Its preconditions. // In W.J. Baker, M.E.Hyland, R. van Hezewijk, & S. Terwee (Eds.), Recent trends in theoretical psychology , Vol. 2, pp. 1–25, New York: Springer-Verlag, 1990, p. 4․

    Հայերէն բացատրական բառարան։ Չորս հատորում, Հատոր առաջին, Ա-Ե։ Հայկական ՍՍՌ Պետական հրատարակչութիւն, Երեւան, 1944, էջ 459)։

    Popper K. Objective Knowledge.An Evolutionary Approach. Clarendon Press, Oxford, 1994, pp.107-108.

  • PSYCHOLOGY

    Ինքնակարգավորման ֆոկուսի և զարգացմանը միտված մտածելակերպի ազդեցությունը երիտասարդների բարեկեցության վրա։ Հոգեբանական բարեկեցության անհատական տարբերությունների ուսումնասիրություն

    Աստղիկ Սերոբյան, Ժեյու Սոնգ
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Այս հետազոտության նպատակն է ուսումնասիրել ուսանողների շրջանում  հոգեբանական բարեկեցության անհատական տարբերությունները վարքի ինքնակարգավորման ձևերի և զարգացմանն ուղղված մտածելակերպի դրսևրումների համատեքստում։ Մեր ընտրանքը կազմված է 18-25 տարեկան 353 երիտասարդներից, ովքեր լրացրել են ինքնակարգավորման ֆոկուսը, զարգացմանն ուղղված մտածելակերպն ու հոգեբանական բարեկեցությունը չափող հարցարանները: Արդյունքները ցույց են տվել, որ հաջողության ձգտումն ու զարգացմանն ուղղված մտածելակերպը դրականորեն կապված են հոգեբանական բարեկեցության հետ, մինչդեռ անհաջողությունից խուսափումը   նշանակալի փոխկապվածություն չունի հոգեբանական բարեկեցության հետ: Այսպիսով, այն երիտասարդները, ովքեր դրական արդյունքների և զարգացմանն ուղղված նպատակների հակումներ են հետամտում, ավելի հավանական է, որ կունենան հոգեբանական բարեկեցության ավելի բարձր մակարդակ: Հետագա ուսումնասիրություններում կարևոր ենք համարում ընդլայնել ընտրանքը՝ կատարելով  համեմատություններ, որոնք առնչություններ կունենան  սոցիալ-ժողովրդագրական և հոգեբանական բարեկեցության համար կարևոր այլ սոցիալ-հոգեբանական գործոններ հետ։

    Հղումներ

    Chaudhry, S., Tandon, A., Shinde, S., & Bhattacharya, A. (2024). Student psychological well-being in higher education: The role of internal team environment, institutional, friends and family support and academic engagement. PloS one, 19(1), e0297508. https://doi.org/10.1371/journal.pone.0297508Ridner,

    S. L., Newton, K. S., Staten, R. R., Crawford, T. N., & Hall, L. A. (2016). Predictors of well-being among college students. Journal of American college health: J of ACH, 64(2), pp. 116–124. https://doi.org/10.1080/07448481.2015.1085057

    Kaplan, A., & Maehr, M. L. (1999). Achievement Goals and Student Well-Being. Contemporary educational psychology, 24(4), pp. 330–358. https://doi.org/10.1006/ceps.1999.0993

    Oishi, S. (2000). Goals as cornerstones of subjective well-being: Linking individuals and cultures. In E. Diener & E. M. Suh (Eds.), Culture and subjective well-being, pp. 87–112. The MIT Press.

    Tamir, M., & Diener, E. (2008). Approach-avoidance goals and well-being: One size does not fit all. In A. J. Elliot (Ed.), Handbook of approach and avoidance motivation, pp. 415–428. Psychology Press

    Dweck, C. S. (2006). Mindset: The new psychology of success. Random House.

    Kapasi, A., & Pei, J. (2022). Mindset Theory and School Psychology. Canadian Journal of School Psychology, 37(1), 57–74. https://doi.org/10.1177/08295735211053961

    Chen, J., Hui, E., & Wang, Z. (2015). More promotion-focused, more happy? Regulatory focus, post-purchase evaluations and regret in the real estate market. Urban Studies, 54(1), pp. 251–268. https://doi.org/10.1177/0042098015619320

    Higgins, E. T. (1997). Beyond Pleasure and Pain. American Psychologist, 52, 1280-1300. https://doi.org/10.1037/0003-066X.52.12.1280

    Higgins, E. T. (1998). Promotion and prevention: Regulatory focus as a motivational principle. Advances in Experimental Social Psychology, 30, pp. 1–46. https://doi.org/10.1016/S0065-2601(08)60381-0

    Ouyang, Y., Zhu, Y., Fan, W., Tan, Q., & Zhong, Y. (2015). People higher in self-control do not necessarily experience more happiness: Regulatory focus also affects subjective well-being. Personality and Individual Differences, 86, pp. 406-411. https://doi.org/10.1016/j.paid.2015.06.044

    Luo, N., Xin, X., Li, H., & Yu, X. (2021). Regulatory Focus, Boundaryless Mindset, and Creativity Among Chinese College Students: A Trait Activation Perspective. Frontiers in psychology, 12, 670394. https://doi.org/10.3389/fpsyg.2021.670394

    Elliott E. S., Dweck C. S. (1988). Goals: An approach to motivation and achievement. Journal of Personality and Social Psychology, 54(1), pp. 5–12. https://doi.org/10.1037/0022-3514.54.1.5

    Joshua Aronson, Carrie B. Fried, Catherine Good(2002), Reducing the Effects of Stereotype Threat on African American College Students by Shaping Theories of Intelligence,Journal of Experimental Social Psychology,Volume 38, Issue 2,pp. 113-125,https://doi.org/10.1006/jesp.2001.1491.

    Kern, M. L., Waters, L. E., Adler, A., & White, M. A. (2015). A multidimensional approach to measuring well-being in students: Application of the PERMA framework. The journal of positive psychology, 10(3), pp. 262–271. https://doi.org/10.1080/17439760.2014.936962

    Alvarado, N. B. O., Ontiveros, M. R., & Gaytán, E. A. A. (2019). Do Mindsets Shape Students’ Well-Being and Performance? The Journal of Psychology, 153:8, pp 843-859. https://doi.org/10.1080/00223980.2019.1631141

    Medlicott, E., Phillips, A., Crane, C., Hinze, V., Taylor, L., Tickell, A., Montero-Marin, J., & Kuyken, W. (2021). The Mental Health and Wellbeing of University Students: Acceptability, Effectiveness, and Mechanisms of a Mindfulness-Based Course. International journal of environmental research and public health, 18(11), 6023. https://doi.org/10.3390/ijerph18116023

    Sheldon, K. M., & Elliot, A. J. (1999). Goal striving, need satisfaction, and longitudinal well-being: The self-concordance model. Journal of Personality and Social Psychology, 76, 482-497. http://dx.doi.org/10.1037/0022-3514.76.3.482

  • PSYCHOLOGY

    Ինտերնետային կախվածության պատճառները մասնագիտական գործունեության մեջ անձի ներգրավվածության համատեքստում

    Լուսինե Ղազարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածի թեմայի արդիականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 21-րդ դարում բուռն զարգացում է ապրում  մարդու կողմից մասնագիտական գործունեություն ծավալելու, տեղեկույթ ստանալու, վիրտուալ շփման և մի շարք այլ սոցիալական պահանջմունքներ բավարարելու միջոց հանդիսացող ինտերնետային ռեսուրսը: Այս համատեքստում տեղեկատվական հասարակությունը բախվում է մի այնպիսի սոցիալ-հոգեբանական երևույթի, որը մասնագիտական շրջանակներում ստացել է ինտերնետային կախվածություն անվանումը: Անշուշտ, այս երևույթին կարող են բախվել բոլոր մարդիկ՝ անկախ սեռից, տարիքից, կրթական ցենզից, սակայն գիտական գրականության մեջ կարելի է տեսնել նաև առանձին թիրախային խմբեր, որոնք առավել հակված են՝ ունենալու ինտերնետային կախվածություն: Հակված ենք մտածել, որ    առանձին դեպքերում որոշ մասնագիտություններ ևս ստեղծում են այնպիսի նախադրյալներ, որոնք մարդու մոտ կարող են այս կամ այն չափով ձևավորել համապատասխան հակումներ, ուստի նմանօրինակ հետազոտությունը   կարևոր են և օրակարգային՝ հնարավոր թիրախներին բացահայտելու և ռիսկերի չեզոքացմանն ուղղված համապատասխան ռազմավարություններ մշակելու տեսանկյունից: Հոդվածի շրջանակներում իրականացվող հետազոտության նպատակն է ուսումնասիրել անձի մասնագիտության գործոնով պայմանավորված ինտերնետային կախվածության հնարավորությունները՝ հետազոտության միջոցով վեր հանելով առավել ռիսկային գոտում հայտնված թիրախներին:  Հետազոտության  համար հիմք են հանդիսացել Կլիմովի և Հոլանդի աշխատությունները՝ վերաբերելի մասնագիտությունների դասակարգմանը, Մ. Օրզակի տեսակետները՝ կապված ինտերնետային կախվածության բնութագրիչների հետ, ինչպես նաև Քիմբերլի Յանգի մեթոդիկան, որի միջոցով հնարավոր է բացահայտել անձի մոտ ինտերնետից կախվածության մակարդակը: Մեր հետազոտության վրա հիմնվելով՝ փաստենք, որ ինտերնետ կախվածության առավել ռիսկային գոտում են գտնվում այն մասնագիտությունների տեր անձիք, ում աշխատանքային գործունեությունն ուղիղ կապ ունի ինտերնետ ռեսուրսի օգտագործման հետ, քանի որ աշխատանքից դուրս ևս տարբեր պահանջմունքների բավարարման համար մարդիկ կիրառում են ինտերնետի տված հնարավորությունները՝ դառնալով թիրախներ՝ հնարավոր կախվածություն ձեռք բերելու տեսանկյունից:

    Հղումներ

    Климов Е. А., Психология профессионального самоопределения, М.: Академия, 2010, с․300.

    Holland, J. L., Exploring careers with a typology: What we have learned and some new directions. American Psychologist, 51, 1996, p. 397.

    Терников, А. А.; Александрова Е.А. Спрос на навыки на рынке труда в сфере информационных технологий, Бизнес-информатика. 2020. № 2. с. 64․

    Сотников, А. Д. Современные аспекты высшего образования в информационно-цифровом обществе / А.Д. Сотников, Г.Р. Катасонова // Вестник Санкт-Петербургского государственного института культуры. – 2018. – №2 (35). – с. 138.

    Воронов, Д. И. Социально-психологические детерминанты компьютерной зависимости и ее профилактика средствами физической рекреации профилактика: Автореф. дис. канд.психол.н., М.2016,с. 24․

    Войскунский, А. Е. Актуальные проблемы зависимости от интернета // Психологический журнал. – 2004. – Т. 25. – № 1. - с. 90․

    Дмитриев, К. Г. Взаимосвязьмеждупоказателемкоммуникативнойтолерантности и уровнеминтернет-зависимости // Вестник ПСТГУ. Серия 4. 2013. № 1 (28). с. 99.