Banber Erevani hamalsarani. P'ilisop'ayut'yun, hogebanut'yun.
| E - ISSN | : | 2738-2621 |
| P - ISSN | : | 1829-4553 |

Անձի նույնականության դիսոցիատիվ խանգարումը մի կողմից կարող է դիտվել որպես բացասական պաշտպանական մեխանիզմ, մյուս կողմից՝ որպես ամբողջական հոգեկան գործունեության ձևավորման անհաջող փորձ: Անձի նույնականության խանգարումը կարող է դիտվել նաև որպես ներանձնային կոնֆլիկտների լուծման փորձ:
Մեր հոգեկան վիճակի նկատմամբ մեր իսկ վերաբերմունքը պայմանավորված է նրանով, թե այդ վիճակի համար ում ենք պատասխանատու համարում. ինքներս մե՞զ, թե՞ ինչ-ինչ արտաքին ուժերի: Յուրաքանչյուր մարդ ունի իրականության սեփական հայեցակարգը, որը ծրագրաում ու իրենով պայմանավորում է նրա հոգեբանական առողջության վիճակը:


Հոգեբանական գրականության մեջ կարելի է գտնել անձի վարքի քոփինգ ստրատեգիաների բազմաթիվ դասակարգումներ: Որպեսզի հնարավորինս հասկանալի դառնան քոփինգ ստրատեգիաների, քոփինգ վարքի կամ, առավել ևս, քոփինգ ոճի ձևավորման չափանիշները, անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն բոլոր գործոններն ու հոգեկան գործընթացները, այլև դրանց միջև գործող փոխադարձ կապը, ինչպես նաև, բնականաբար, այս կամ այն քոփինգ վարքի ձևավորման վրա ներազդող անձնային բնութագրերը: