Banber Erevani hamalsarani. P'ilisop'ayut'yun, hogebanut'yun.
| E - ISSN | : | 2738-2621 |
| P - ISSN | : | 1829-4553 |

Հոդվածում վեր են հանվում այլ սուբյեկտի նկատմամբ մարդու հարմարվողականության տարբերակները բազմամշակույթ հասարակությունում: Հեղինակները բազմախոսությունը սահմանում են որպես երկխոսության ժամանակակից տեսակ: Բազմախոսությունը սուբյեկտների փոխազդեցության իմաստակազմիչ միջոց է, որի զարգացման արդյունքն անկանխատեսելի է, և որն արտահայտում է ինտերսուբյեկտիվ իրադարձության առանձնահատուկ տրամաբանությունը: Տրվում է նաև բազմախոսության և դիսկուրսի համեմատական բնութագիրը` բացահայտելով դիսկուրսի տեղը և նշանակությունը բազմախոսության կառուցվածքում:
Անձի դիսոցատիվ խանգարման հիմնական գործառույթը վերապրած հոգեբանական խեղումների հարուցած բացասական հետևանքներից անձի մեկուսացումն է: Դիսոցիատիվ խանգարման վիճակներում խախտվում է ժամանակի գծային ըմբռնումը, մարդն իրեն ընկալում է տարբեր ինքնավար վիճակներում և սկսում է գործել որպես հոգեֆիզիոլոգիական ենթասուբյեկտ: Ելնելով այս կանխավարկածից` հեղինակը անձի դիսոցիատիվ խանգարումները դիտում է որպես հոգեկան ամբողջականության ձևավորման «բացասական փորձ»:

