Banber Erevani hamalsarani. P'ilisop'ayut'yun, hogebanut'yun.
| E - ISSN | : | 2738-2621 |
| P - ISSN | : | 1829-4553 |
Կյանքի կազմակերպման ու կանոնակարգման ազգային մշակույթը դիտարկելով որպես ժողովրդական հոգու սոցիալական մարմնավորում, հոդվածում Հայրենիքի ու Պետության նարատիվների ձևավորման պատմական համատեքստում վերլուծվում են ազգային ինքնության արդիականացման, ինչպես նաև հայ ժողովրդի էկզիստենցիալ ու քաղաքակրթական ճակատագրերի հարաբերակցման ու հաշտեցման մի շարք չլուծված պրոբլեմներ, որոնք սահմանային իրավիճակներում հարուցում են երկրի ներքին հնարավորություններին անհամապատասխան խնդիրներ ու մարտահրավերներ:
Իբրև միջնադարյան հայկական արիստոտելիզմի ավանդույթի շարունակող, սուրբ Գրիգոր Տաթևացին (1346-1409) իր բնափիլիսոփայական ըմբռնումները շարադրելիս հիմնականում հենվում է բնության վերաբերյալ Արիստոտելի և միջնադարում աստվածաբանական-իմաստասիրական գրականության մեջ տարածված գաղափարների վրա։ Ի տարբերություն նախորդ դարերի հայ բնափիլիսոփաների՝ Տաթևացին գիտելիքի համակարգում առանձնացնում է «բնական քննությունը», որը նշանակում է բնության մասին գիտելիքի կարևորում, երկրային աշխարհի նկատմամբ իմացական վերաբերմունքի այնպիսի փոփոխություն, որը վկայում է փրկաբանական գիտելիքի համատեքստում փորձարարական դիտարկումների կարևորության ու անհրաժեշտության մասին։ Ընդհանուր առմամբ Տաթևացին ներկայացնում է տիեզերքի այնպիսի պատկեր, որը մի կողմից համապատասխանում է միջնադարյան քրիստոնեական աշխարհայացքի ու մտածելակերպի սկզբունքներին ու պահանջներին, իսկ մյուս կողմից ունի համընդհանրական բնույթ, որովհետև դրանում բնափիլիսոփայականը` տիեզերագիտականը, աստղագիտականը, ֆիզիկականը, միահյուսված է մետաֆիզիկական, աստվածաբանական, փիլիսոփայական-մարդաբանական ու գեղագիտական-բարոյագիտական ըմբռնումների հետԻբրև միջնադարյան հայկական արիստոտելիզմի ավանդույթի շարունակող, սուրբ Գրիգոր Տաթևացին (1346-1409) իր բնափիլիսոփայական ըմբռնումները շարադրելիս հիմնականում հենվում է բնության վերաբերյալ Արիստոտելի և միջնադարում աստվածաբանական-իմաստասիրական գրականության մեջ տարածված գաղափարների վրա։ Ի տարբերություն նախորդ դարերի հայ բնափիլիսոփաների՝ Տաթևացին գիտելիքի համակարգում առանձնացնում է «բնական քննությունը», որը նշանակում է բնության մասին գիտելիքի կարևորում, երկրային աշխարհի նկատմամբ իմացական վերաբերմունքի այնպիսի փոփոխություն, որը վկայում է փրկաբանական գիտելիքի համատեքստում փորձարարական դիտարկումների կարևորության ու անհրաժեշտության մասին։ Ընդհանուր առմամբ Տաթևացին ներկայացնում է տիեզերքի այնպիսի պատկեր, որը մի կողմից համապատասխանում է միջնադարյան քրիստոնեական աշխարհայացքի ու մտածելակերպի սկզբունքներին ու պահանջներին, իսկ մյուս կողմից ունի համընդհանրական բնույթ, որովհետև դրանում բնափիլիսոփայականը` տիեզերագիտականը, աստղագիտականը, ֆիզիկականը, միահյուսված է մետաֆիզիկական, աստվածաբանական, փիլիսոփայական-մարդաբանական ու գեղագիտական-բարոյագիտական ըմբռնումների հետ
Հոդվածում ուսումնասիրվում են սահման հասկացության տարբեր իմաստավորումները էկզիստենցիալիստական փիլիսոփայության մի շարք ներկայացուցիչների աշխատություններում։ Ուշադրության կենտրոնում են այն հեղինակները, որոնք քննարել են սահմանին առնչվող գոյաբանական հարցեր՝ Ա. Քամյու, Կ. Յասպերս, Ժ.-Պ. Սարտր, Գ. Գադամեր։
Սահմանի մեկնաբանությունները էկզիստենցիալիստական փիլիսոփայության մեջ թեպետ հիմնվում են դասական փիլիսոփայությունից եկող ավանդույթ վրա, որի շրջանակներում քննարկվում էր սահմանի առավելապես իմացաբանական տեսանկյունը, այնուամենայնիվ, նաև ավելացնում են միանգամայն նոր մոտեցում, ըստ որի սահմանը մարդու կեցության կարևոր հատկանիշ է, որը կոնկրետացնում է մեր գոյությունը իբրև իրավիճակ, նախագիծ և հաղորդակցություն։ Մարդու գոյության ֆիզիկական, սոցիալական և հոգևոր սահմաններն ուրվագծում են մեր կեցությունը, վերացական-մտահայոցողականից այն դարձնում կոնկրետ ու զգայելի։ Ժամանակը և տարածությունը, տարիքը և սոցիալական կարգավիճակը, իրավական, բարոյական նորմերը և այլ սահմանափակումներ մեր կյանքը վերածում են իրավիճակների հերթափոխի, որոնցում մենք անընդհատ գտնվում են։ Էկզիստենցիալիզմում մարդու գոյությունը կապվում է այդ իրավիճակների հետ, որոնցում կողմնորոշվելու և գործելու համար մարդ ստիպված է գործադրել առավելագույն ինտելեկտուալ, հուզական և կամային ճիգեր։ Քանի որր այդ իրավիճակները ստեղծվում են սահմանների շնորհիվ, մեր գոյությունն ինքը վերածվում է սահմանային երևույթի։ Հատկապես դա դրսևորվում է սահմանային իրավիճակներում, որոնք ստիպում են մարդու վերանայել իր պատկերացումները սեփական գոյության, կյանքի և այլ մարդկանց նկատմամբ։
Էկզիստենցիալիզմում սահմանը մեկնաբանվում է նաև որպես նախագիծ, ինչը խորհրդանշում է ապագայում անձնական կյանքին այլ մարդկանց միջամտության չափը, որի պայմաններում կյանքը ձեռք կբերի ապրելու իմաստ և արժեք։ Այս մեկնաբանությունն առավել տարածված է ընդվզման մասին Ա․ Քամյուի ուսմունքում։
Սահմանի գոյաբանությանն առնչվող ևս մեկ տեսանկյուն հիմնված է սահմանի՝ որպես հաղորդակցության, մեկնաբանման վրա։ Հաղորդակցության միջոցով մարդ դուրս է գալիս իր նեղ անձնային սահմաններից, ընդլայնում է գիտակցության և հասկացման իր սահմանները, նկատում, որ շատ ընդհանրություններ ունի այլ մարդկանց հետ և առհասարակ հաղթահարում «ես»-ի մեջ ամփոփվելու և այլ մարդկանց հետ կապը կորցնելու վտանգը։ Հաղորդակցությունը կենսական նշանակություն ունի նաև այն առումով, որ դրա միջոցով են ուրվագծվում մարդկանց համակեցության սահմանները։
Հոդվածում կատարվում է՝ կորոնավիրուսային ներկայիս խոսույթը իմացաբանական որակման ենթարկելու փորձ։ Վերլուծությունն առավելապես կենտրոնանում է մինշանակ ճշմարիտ ներկայացվող մտակառույցները համապատասխան բնորոշիչներով գնահատելու հիմնախնդրի վրա։ Մեկնարկելով գիտության և բժշկագիտության փիլիսոփայության ուսումնասիրություններից՝ փաստարկվում է, որ կորոնավիրուսային ներկայիս համավարակի խոսույթում առկա բոլոր այն պնդումները, որոնք միաժամանակ հավակնում են լինել գիտական ու ճշմարիտ, վերածվում են ճշմարիտի հակոտնյաների։
Հոդվածը նվիրված է անձի խանգարումների ֆենոմենոլոգիային: Ցույց է տրվում, որ այս պաթոլոգիայի հիմնական ախտանիշը եսասիրությունն է եւ կարեկցանքի անկարողությունը: Փորձ է արվել այս երևույթը բացատրել մտածողության տեսանկյունից, որը գործում է առանց ապրումների և կամքի մասնակցության:
Հոդվածը նվիրված է խորհրդատվական հոգեբանության՝ որպես առանձին կիրառական բնագավառի և մասնագիտության քննարկմանը։ Ներկայացված է խորհրդատվական հոգեբանության մասնագիտության ձևավորման ակնարկ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և Ավստրալիայում, ինչպես նաև սահմանված է խորհրդատվական հոգեբանության խնդիրների շրջանակը և զարգացման միտումները։ Առանձին անդրադարձ է կատարվում խորհրդատվական հոգեբանության, որպես հոգեբանության մեջ ինքնատիպ և առանձին կիրառական բնագավառի, փիլիսոփայական հիմքերին, մեթոդաբանությանը և ինքնությանը։ Հոդվածի վերջում ուրվագծվում է Հայաստանում խորհրդատվական հոգեբանության խնդիրների շրջանակը և զարգացման միտումները։