Յուրի Ավետիսյան, Ժամանակակից հայոց լեզու. ձևաբանություն
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.B/2025.16.1.159Ամփոփում
Հայ լեզվաբանության ողջ պատմության ընթացքում ամենից շատ ուսումնասիրության է ենթարկվել հայոց լեզվի ձևաբանական մակարդակը՝ Թրակացու մեկնիչներից սկսած, Մխիթարյան միաբանության երկու ճյուղերի քերականների կապիտալ աշխատություններով հիմնավորված, մինչև մերօրյա գիտնականների աշխատությունները: Լեզվաբան բանասերները գրել են մենագրություններ, հոդվածներ, պաշտպանել թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններ, ստեղծել են ձևաբանության բուհական ձեռնարկներ ու դասագրքեր: Սակայն վերջին մի քանի տասնամյակներում բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագիտական ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողության համար ձևաբանությանը նվիրված որևէ նոր ամբողջական ձեռնարկ կամ դասագիրք չի հրատարակվել: Ահա այդ պակասը գալիս է լրացնելու Յուրի Ավետիսյանի սույն դասագիրքը (դասագիրք եզրույթը գործածում եմ, քանզի կարծում եմ՝ այն համապատասխանում է բուհական դասագրքի չափորոշիչներին): Դա հաստատվում է մի շարք փաստարկներով:
Հղումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.