ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ № 1. Պարույր Սևակի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովի նյութեր (5-7 նոյեմբերի, 2024 թ.)

					Դիտել ՀԱՏՈՒԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ № 1. Պարույր Սևակի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովի նյութեր (5-7 նոյեմբերի, 2024 թ.)
Հրատարակվել է: 2025-02-19

Ամբողջական թողարկումը

Գրականագիտություն

  • Գրականագիտություն

    Պարույր  Սևակի  Դանիել  Վարուժանը

    Վազգեն Գաբրիելյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հայ մեծ բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր՝գրականագետ-գրաքննադատ  Պարույր Սևակի գիտական հետաքրքրությունների շրջանակում, սկսած ուսանողական տարիներից, եղել են թե՛ հայ միջնադարի, թե՛ նոր ու նորագույն  շրջանների ու ժամանակակից  գրողներ,  արդի գրաքննադատությանը հետաքրքրող տեսական խնդիրներ: Այս հոդվածը  անդրադարձ է հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանի պոեզիայի  սևակյան մեկնաբանությանն ու գնահատությանը, որ սկսվել էր դեռ ուսանողական տարիներից ու շարունակվել կյանքի հետագա տարիներին:

         Հոդվածում դիտարկման նյութ են դարձել Սևակի՝ տարբեր տարիների  անդրադարձները Վարուժանի ստեղծագործությանը, մասնավորապես Սևակի  1945թ. փետրվար թվակիր  ,,Վարուժանի պոեզիան,, ընդարձակ ուսումնասիրությունը: Հոդվածի նպատակն է  ցույց տալ, որ այդ ուսումնասիրությունը իրապես   գրականագիտական մի լուրջ հետազոտություն է, կառուցիկ՝ առաջադրույթներով,  փաստարկումներով ու եզրակացություններով,  ինքնատիպ  և նոր խոսք է  իր ժամանակի  /ինչու չէ՝ նաև հետագա / վարուժանագիտության մեջ:

    Հղումներ

    Ա. Արիստակեսյան, Պարույր Սևակ, Երևան, 1974, էջ 77: Պարույր Սևակ, Երկերի ժողովածու 6 հատորով, հ. 5, Երևան, 1974, էջ 389: Գագիկ Դավթյան, Իմ Սևակը, Երևան, 2024, էջ 31-32:

    Լևոն Հախվերդյան, Պարույրը, Երևան, 1987, էջ 35: <<Հուշամատեան Դանիել Վարուժանի>>, Փարիզ, 1958, էջ 64:

  • Գրականագիտություն

    Թումանյանի  դիմանկարն ըստ Պարույր Սևակի

    Ժենյա Քալանթարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում նշվում են Սևակ գրականագետի այն ըմբռնումներն ու չափանիշները,  որոնցով առաջնորդվում է  հեղինակն իր ուսումնասիրության մեջ։ Հատուկ ուշադրություն է հրավիրվում Սևակի վերլուծական մեթոդին, ըստ որի նա նախապես Թումանյանի ստեղծագործության մեջ առանձնացնում է առանցքային հիմնական ուղղությունները և թեմատիկ նախասիրությունները, որոնք ստանում են   ընդհանրացնող և ինչ-որ տեղ խորհրդանշական իմաստ։ Իր վերլուծության մեջ Սևակն առաջնորդվում է  ոչ այնքան շատերի կողմից ընդունված ժամանակագրական սկզբունքով, այլ, եթե կարելի է ասել, հորիզոնական մի գծի վրա է հերթականորեն ներկայացնում Թումանյանի ստեղծագործության մեջ ընդհանրացնող  և խորհրդանշական իմաստ ունեցող  վերնագրերը։ Դրանք են՝ <<Հառաչանք>>, <<Հայրենիքիս հետ>> և <<Դեպի Անհունը>> անվանումները։ Այդ վերնագրերի ներքո Սևակը բացահայտում է Թումանյանի կենսափիլիսոփայությունը։ Ըստ այդ ընդհանրացումների՝ հոդվածում ուշադրություն է հրավիրվում Սևակի կողմից Թումանյանին տրված գնահատականներին։ Բացահայտվում են նաև սևակյան մոտեցման սկզբունքները՝ Թումանյանի համեմատությունը հայ մշակույթի, մասնավորապես գրական մեծերի՝ Խորենացու, Նարեկացու, Աբովյանի հետ։ Ըստ այդմ՝ հոդվածն ունի երկու շերտ՝ Սևակի մոտեցումը Թումանյանին՝ մեծերի շարքում և Սևակի՝ իբրև գրականագետի  բնորոշումն  ըստ վերը նշված սկզբունքների։

    Հղումներ

    Պարույր Սևակ, Երկերի ժողովածու 6 հատորով, հ․ 5, Եր․, 1974։ Պարույր Սևակ, Մուտք, <<Սովետական գրող>> հրատ․, Եր․,1985։ Լևոն Հախվերդյան, Պարույրը, Եր․, <<Սովետական գրող>>, 1987թ։

    Հրանտ Թամրազյան, Երկեր, հ․ Դ, Եր ․ <<Նայիրի>> հրատ , 2013։

  • Գրականագիտություն

    Կոմիտաս վարդապետը կյանքում և Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմում (նախատիպը և կերպարը)

    Սեյրան Գրիգորյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննվում է իրական Կոմիտաս վարդապետի և Պարույր Սևակի պոեմում պատկերված Կոմիտասի գեղարվեստական կերպարի հարաբերակցությունը։ Ցույց է տրվում, որ բանաստեղծը լավ ծանոթ է եղել նախատիպի իրական կենսագրությանը, նրա գործունեության սկզբնաղբյուրներին՝ Կոմիտասի ինքնակենսագրությանը, աշխատություններին և նամակներին։ Ուսումնասիրել է նաև այլ աղբյուրներ՝ ժամանակի պարբերական մամուլը, Կոմիտասին նվիրված հուշերը և այլն։ Այդ ամենի շնորհիվ նա կերտել է գեղարվեստորեն հավաստի և ամբողջական կերպար։ Բայց պոեմի ժանրի պահանջների թելադրանքով նա պատկերել է հերոսի էությունը, նրա կյանքի և գործունեության բարձրակետերը։ Դուրս է թողել առօրեական, կենցաղային շերտերը, կատարել է պատկերային հավելումներ։ Նախատիպից դեպի քնարական-փիլիսոփայական կերպար կատարած անցմանը նպաստել են պոեմում լիուլի օգտագործված կոմիտասյան երգերը, հայ և համաշխարհային գրականության համանման սյուժեները, ինչպես նաև հերոսի էության համադրումը սեփական էության հետ։

    Հղումներ

    1. Սևակ Պ․, Երկերի ժողովածու 6 հատորով, հ․ 5, Եր․, «Հայաստան» հրատ, 1974, էջ 128։

    «Գարուն», 1969, թիվ 11, էջ 7։

    2. Սևակ Պ․, Անցյալը ներկացած, Եր․, «Ոսկան Երևանցի» հրատ, 2011, էջ 2

    3. «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1924, թիվ 5, էջ 84։ Ինքնակենսագրությունից քաղված հաջորդ մեջբերումների էջերը կնշվեն շարադրանքում՝ փակագծերի մեջ։

    4.Կոմիտաս։ Ժողովածու՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 60-ամյակին, Եր․, «Հայպետհրատ», 1930, էջ 52։

    5.«Խորհրդային Հայաստան», 1938, թիվ 68, մարտի 24։

    6.Սևակ Պ․, Երկերի ժողովածու 6 հատորով, հ․ 4, Եր․, «Հայաստան» հրատ, 1973, էջ 7-8։ Պոեմի այս հրատարակությունից կատարված չափածո հաջորդ մեջբերումների էջերը կնշվեն փակագծերում։

    7.Կոմիտաս, Նամակներ, Եր․, ԳԱԹ հրատարակչություն, 2007, էջ 45-46

    8. «Նավասարդ» գրական և գեղարվեստական տարեգիրք, Ա, Կ․ Պոլիս, 1914, էջ 301։

    9. Տե՛ս Ազատյան Թ․, Կոմիտաս վարդապետ, Առաջին հատոր. Իր կյանքն ու գործունեությունը, Կ․ Պոլիս, 1931, էջ 9։

    10.Տե՛ս Սևակ Պ․, Երկերի ժողովածու 6 հատորով, հ․ 5, էջ 300։

    11.Տե՛ս «Արագած», Փարիզ, 1926, թիվ 1-2, էջ 9-10։

    12.Տե՛ս Գալշոյան Մ․, Ծիրանի ծառ, Եր․, «Արևիկ» հրատ․, 1989, էջ 50-66։

    13.«Գարուն», 1969, թիվ 11, էջ 6։

    14.«Անահիտ», Փարիզ, 1907, թիվ 3-5, էջ 72

    15.Նույն տեղում, էջ 73։

    16.Նույն տեղում, էջ 72։

    17.Ժամանակակիցները Կոմիտասի մասին, Եր., «Հայպետհրատ», 1960, էջ 149։

    18.«Գարուն», 1969, թիվ 11, էջ 8։

    19.«Արևմուտք», Փարիզ, 1946, թիվ 6, դեկտեմբերի 22։

    20.«Արևմուտք», Փարիզ, 1947, թիվ 24, մայիսի 4։

    21.Պալաքյան Գ․, Հայ Գողգոթան, հ. Ա, Վիեննա, 1922, էջ 92-93։

    22. Նույն տեղում, էջ 103։

    23. Տե՛ս «Ազդակ», Բեյրութ, 2017, թիվ 44, մայիսի 1։

    24. «Գարուն», 1969, թիվ 11, էջ 7։

  • Գրականագիտություն

    Բանաստեղծական շարքի սևակյան իմաստավորումը («Եղիցի լույս»)

    Աստղիկ Բեքմեզյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Բանաստեղծական շարքը տեքստի կառուցման և պատկերավորման ուրույն համակարգ է, որ գեղարվեստական հնչյունային իմաստավորում-խոսքային պատկեր-միտք-ձևակերպում համակարգը լայնացնում է նույնատիպ կառույցների տարաձև զուգադրումներով՝ ստեղծելով թեմայի մատուցման պոլիֆոնիկ (բազմաձայնային) տիրույթ, որի գեղագիտական ընկալման հնարավորությունները շատ ավելի ներտեքստային են և բովանդակակիր։ Պարույր Սևակի «Եղիցի լույս» ժողովածուն բանաստեղծի «գեղարվեստական կտակ - հանրագումարն» է, որտեղ հեղինակը ստեղծագործական իր համակարգն է ներկայացնում՝  աշխարհի, իրականության, մարդկանց նկատմամբ իր ունեցած մտահոգությունների բոլոր ոլորտները ի մի բերելով։ Այս բազմաշերտ բանաստեղծական շարքի տեքստաբանական և զուգադրական-համեմատական  քննությունը թույլ է տալիս եզրակացնել, որ «Եղիցի լույս» ժողովածու-շարքը դասական ընկալման բոլոր կանոնների կիրառմամբ՝ ընդհանուր թեմատիկա, ժամանակագրական նույնական տիրույթ, քնարական հերոսի անձնականության միասնականություն, պատկերակերտման ներդաշնակություն, շարքային կառուցվածքաբանական ռիթմիկայի ամբողջականություն, սևակյան մեկնաբանական տիրույթում ձեռք է բերում ընդգծված անհատականացված շերտեր՝ միջտեքստայնության ինքնատիպ կիրառում և նորովի իմաստավորում, քնարական հերոսի անձնականացում բոլոր շարքերում, համընդհանրական թեմատիկայի շեշտված, մասնավորեցված, կոնկրետացված  բանաստեղծական վերընթերցում՝ նյութի  արծարծման բազմաստիճանությամբ, և այլն։   

    Սևակյան այս շարքը հետաքրքրական է նաև նրանով, որ այս «մեծ» շարքի յուրաքանչյուր առանձին շարք կարող է ունենալ և ունի ամփոփ ամբողջականություն, սակայն շարքային հիմնական, վերը շեշտված հատկանիշներից ելնելով՝ մի ավելի լայն, հանրագումարային պրոբլեմատիկայի կրող և դրան անդրադարձող միասնականության մի մասն է, որով էլ այս վեց բանաստեղծական շարքերը ներկայացնում են մեկ ամփոփ գաղափարի գեղարվեստական մատուցում։

    Մյուս առանձնահատկությունն այն է, որ ամբողջական շարքի յուրաքանչյուր ենթաշարք իր մեջ ներառնում է այլ ենթաենթաշարքեր՝ շարք շարքի մեջ, շարք շարքի շարքի մեջ, որոնք էլ իրենց մասնավոր և ընդհանրական հատկանիշներով են հանդես գալիս։ Այսինքն՝ եթե բանաստեղծական շարքը սովորաբար ընկալվում է որպես մեկ ուղղությամբ զարգացող և ծավալվող ընթացք, այս դեպքում մենք «բախվում» ենք յուրօրինակ «հյուսածո» կառույցի, որտեղ թեմատիկ-գաղափարական, կառուցվածքաբանական միագիծ ենթադրելի ընթացքը պարբերաբար ընդհատվում է  առաջին հայացքից անակնկալ նոր մտքի, պատկերի, քնարական հերոսի ներմուծմամբ, որը վերջնական ձևակերպմամբ ներկայացնում է ընդհանուր շարքի ենթադրելի տրամաբանության մեջ գտնվող իրավիճակ՝ դրանով նոր երանգ, նոր տեսանկյուն կազմակերպելով։

     Սույն հոդվածը այս ոլորտի տեքստաբանական հետազոտման դրսևորումներից է։

    Հղումներ

    1. Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, հ․1, Երևան, Սովետական գրող, 1986։

    2. Պարույր Սևակ, Եղիցի լույս, Երևան, «Հայաստան» հրատ․, 1969

    3. Պարույր Սևակ, Երկերի ժողովածու, 6 հատորով, հ․ 2, Եր․, «Հայաստան» հրատ., 1972։

    4. Պարույր Սևակ, Երկերի ժողովածու 6 հատորով, հ․ 5, Երևան, Հայաստան, 1974։

    5. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն, Գրականության տեսություն, Երևան, «Սարգիս Խաչենց ․ Փրինթինֆո» հրատ․, 2008։

    6. Словарь литературоведческих терминов, Москва, Просвещение, 1974։

    7. Хализев В.Е., Теория литературы, Москва, Академия, 2009։

  • Գրականագիտություն

    Պարույր Սևակի «Ամանեջ» վեպը՝ որպես նարատիվ կառույց

    Արմենուհի Արզումանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

           «Պարույր Սևակի «Ամանեջ»  «վեպը՝ որպես նարատիվ կառույց» վերտառությամբ հոդվածում փորձել ենք նարատոլոգիայի՝ պատմողական երկերի կառուցվածքաբանական վերլուծության հիմնական մոտեցումներով քննաբանել Պ. Սևակի «Ամանեջ» անավարտ վեպը։ Նարատոլոգիայի խնդիրն է ուսումնասիրել  պատմողական երկերի կառուցվածքը և պատումի գեղարվեստական գործառույթները։

    Հոդվածի նպատակն է  Պ․ Սևակի անավարտ արձակ խոսքը դիտարկել որպես ավարտուն  նարատիվ կառույց՝ քննաբանելով  վեպի կառուցվածքաբանական շերտերը՝ ըստ Ռ․ Բարտի տեսության։

        Հետազոտության արդյունքում հասել ենք հետևյալ եզրահանգման․Պ․ Սևակի «Ամանեջ»   վեպը  քննաբանելով նարատոլոգիայի կառուցվածքաբանական տեսության մոտեցումներով, դիտարկելով Ռ․  Բարտի կողմից առաջ քաշված պատմողական երկերի շերտերում տարանջատվող կառուցվածքային մակարդակների տարանջատումներով՝ նկատեցինք, որ Սևակի անավարտ վեպը իր  պահպանված հատվածներով  կարող է համարվել նարատիվ կայացած կառույց՝ նարատոլոգիական տարաշերտ բացվածքների  տրոհումներով։ Այն իր գաղափարագեղագիտական  համակարգի ինքնատիպ տարաձևումներով ստանում է գեղարվետական բարձր հնչեղություն։

    Հղումներ

    1. Գրականության տեսության արդի խնդիրներ, Եր․, ԵՊՀ հր., 2016, էջ 264։

    2. Վ․Գաբրիելյան, Դիտարկումներ գրականության ճանապարհին, Երևան, ԵՊՀ հր․, 2018, էջ183:

    3. Տե՛ս Барт Р., Введение в структурный анализ повествовательных текстов, В. кн. Французская семиотика։ От структутализма к постструктурализму, М., 2000, էջ 200։

    4. Պարույր Սևակ, Ամանեջ, «Արեգ» հր․ Եր․, 2014, էջ 11: 5. Սևակ Ղազարյան, Պարույր Սևակի անտիպ ժառանգությունը, գեղարվեստական արձակ և գրականագիտություն, «Արեգ» հր, Երևան, 2014, էջ 20։

  • Գրականագիտություն

    Փակվածության և ներհայեցողության նշանները Պարույր Սևակի «Եղիցի լույս» ժողովածուի բանաստեղծություններում

    Լիլիթ Սեյրանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ուսումնասիրության նպատակը Պ. Սևակի «Եղիցի լույս» ժողովածուի՝ խորհրդային գաղափարական կաշկանդումների հետևանքով ձևավորված և հեղինակի ներհայեցողական ձգտումներով պայմանավորված փակվածություն արտահայտող նշանային համակարգի որոշարկումը և քննաբանումն է: Հետազոտության հերթագայորեն լուծվող խնդիրները ենթադրում են փակվածություն արտահայտող նշանների հայտնաբերում, թեմատիկ-գաղափարական առանձնացում, դրանց ընդհանրությունների ճշտում, համակարգային առանձնահատկությունների բացահայտում: Փակվածության նշանները ներհայեցողական հենքով ինքնատիպորեն դրսևորվել են նաև «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» շարքում՝ ձևավորելով ինքնակարոտի, ինքնահաշտության, ինքնաժխտման, ինքնահայեցման ու ինքնախղճահարության, ինքնախաբեության, ինքն իր հանդեպ սիրո և «ինքնասպանության» ինքնանդրադարձ պատկերներ, փակվածության ու կաշկանդումի գեղարվեստական այլ իրողություններ: Դրանց շարքում դիտարկելի են սիրելիի փակ դռան, կին-արգելանոցի, մարիամակերպ էակի անմատչելիության, երևութական որոշակիության և անորոշ անսահմանության նշանի՝ հորիզոնի, պարտականության և սիրո երկընտրանքի պատկերները: Իբրև փակ շրջան ներկայացնող գեղարվեստական իրողություն է դիտարկվում նաև սևակյան «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» հայտնի բանաձևը:

                Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է արդիական մեթոդական համակցմամբ՝ կառուցվածքային-նշանագիտական և միֆաքննադատական մեթոդներով, Պ. Սևակի՝ բավականաչափ ուսումնասիրված «Եղիցի լույս» ժողովածուի գաղափարագեղագիտական համակարգի քննությանն ուղղված նոր դիտանկյան անհրաժեշտությամբ, մեկնաբանական նոր վարկածի ձևակերպմամբ:

    Հղումներ

    1. Սարինյան Ս., Պարույր Սևակ (բանաստեղծության գիտությունը), Հուշեր, գրականագիտական հոդվածներ, Երևան, «Գրական հայրենիք» («Հայաստան»), 2006, 208 էջ: 2. Գասպարյան Դ., Պարույր Սևակ. Կյանքը և ստեղծագործությունը, Երևան, «Նոր դար», 2001, 464 էջ: 3. Գրիգորյան Ս., Պարույր Սևակը և համաշխարհային պոեզիան, Երևան, «Արմավ», 2018, 440 էջ: 4. Սևակ Պ., Եղիցի լույս, Երևան, «Նաիրի», 1992, 400 էջ: 5. Պուբլիուս Օվիդիուս Նասո, Կերպարանափոխություններ, Թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Արամ Թոփչյանի և Գոհար Մուրադյանի, Երևան, «Զանգակ», 2021: 6. Павсаний, Описание Эллады, Перевод и примечания С. П. Кондратьева, под редакцией Е. В. Никитюк., СПб, «Алетейя», 1996, книга IX, гл. 31, 7-8: 7. Ուայլդ Օ., Դորիան Գրեյի դիմանկարը, Երևան, «Էդիթ Պրինտ», 2014, 312 էջ: 8. Жид А., Трактат о Нарциссе (Теория символа) (1891). Перевод с франц. Г.К. Косикова // Поэзия французского символизма. Лотреамон. Песни Мальдорора / Под ред. Г.К. Косикова. М.: Изд-во МГУ, 1993, с. 444-452. 9. Жид А.,

    Оскар Уайльд, https://sinyigor.narod.ru/Books/Gide/oskar.htm, հղման ամսաթիվը՝ 13.01.2025:

    10. Уайльд О., Малое собрание сочинений, СПб., «Азбука-Аттикус», 2020, 832 с.

  • Գրականագիտություն

    Պարույր Սևակի կենսագրության ուսուցումը փոխգործուն մեթոդներով

    Արսեն Վարդանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Յուրաքանչյուր գրողի կենսագրության ուսուցումը կարևոր բանալի է նրա ստեղծագործությունն ավելի համապարփակ ընկալելու, ապրած ժամանակաշրջանի և ստեղծագործության կապն ընկալելու առումով։ Ժամանակակից կրթական համակարգում առանձնահատուկ կարևորություն է ստացել աշակերտակենտրոն ուսուցումը։ Որքան էլ կարևոր է ուսուցչի դերը, սակայն վերջինս դադարել է գիտելիքի միակ աղբյուրը լինելուց։ Հետևաբար՝ ժամանակակից մանկավարժը պետք է կարողանա համադրել ուսուցման ավանդական և արդի մեթոդները, որպեսզի դասը ծառայի իր նպատակին, այն է՝ ոչ միայն գիտելիքներ փոխանցել, այլև ձևավորել կարողություններ, արժեհամակարգ և դիրքորոշում։ Գրողի մասին նախնական պատկերացումը սկսվում է նրա կերպարը և գործունեությունը ճանաչելուց: Հանրակրթական ծրագրում դա լավագույնս հնարավոր է ծրագրային հեղինակների կենսագրությունների նորովի ուսուցմամբ: Դպրոցական ծրագրում գրողների կենսագրությունն ուսումնասիրելիս չպետք է սահմանափակվել աշակերտին սոսկ մի քանի չոր ու ցամաք փաստեր հաղորդելով, այլ առաջնային պիտի դարձնել սովորողի ինքնուրույն հետազոտական, փաստերը համադրելու, եզրակացություններ անելու, ստեղծագործական աշխատանք կատարելու կարողությունները։ Թեման արդիական է, քանի որ կենսագրության ուսուցմանը կրթական նոր չափորոշիչներով ևս կարևություն է տրվում, հետևաբար՝ այն ուսուցանելու փոխգործուն մեթոդները կարող են նպաստել թեմայի հետաքրքիր և արդյունավետ մատուցմանը։

    Ուսումնասիրությունը կատարել ենք նյութերի համադրման, վերլուծման ու եզրակացությունների եղանակով։ Ներկայացվող գրեթե բոլոր ուսումնական մեթոդները փորձարկել ենք մեր դասավանդման ընթացքում։

    Հղումներ

    Ա․ Նիկողոսյան, Ա․ Վարդանյան, Գրականություն 7, Եր․, Անտարես հրատ․, 2023: Ա․ Նիկողոսյան, Ա․ Վարդանյան, Գրականություն 7, Եր․, Անտարես հրատ․, 2023: Գասպարյան, Քալանթարյան, Հայ գրականություն (հումանիտար հոսք), Եր․, 2006:

    Կիրակոսյան, Գրականությունը 7-9-րդ դասարաններում․ մեթոդական ձեռնարկ, Եր․, 2006: Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն, Գրականության տեսություն, Եր․, 2008:

    Պարույր Սևակ 100, ժողովածու, Եր․, 2024: Ռուբեն Զարյան, Հուշապատում 2, Եր․, 1977:

    Արմենուհի Արզումանյան, Գրականության դասավանդման մեթոդներ, Եր․, 2020: Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հատոր առաջին, Եր․ 1982: